«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 31.03.2017


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին:
Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը Ժիտոմիրի քաղաքապետի հետ քննարկել է քաղաքում հայկական եկեղեցի կառուցելու համար հողահատկացման հարցը:
Օքսֆորդի համալսարանի դասախոս, նշանավոր հայագետ Թեո Մարտեն Վան Լինտը Սոֆյայի հայ համայնքի համար դասախոսություն է կարդացել:

Եկեղեցական կյանք 27.03.2017


Անիրավ դատավորի կիրակի. պատարագ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
 ԱՀԹ «Կանա» քրիստոնեական-կրթական կենտրոնը երեխաների համար ուխտագնացություն էր կազմակերպել: 
Ամենայն հայոց կաթողիկոսը Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին լանջախաչ շնորհեց:
Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկյան» կրթահամալիրի սաները հանդիպեցին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:
Խոկման արարողություն Առինջի Ս. Հովհաննես եկեղեցում:

Եկեղեցական կյանք 24.03.2017


Մարտի 18-ից 21-ը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը միջեկեղեցական այցով մեկնեց Ֆինլանդիա:
Վերաբացվեց Քրիստոսի նորոգված գերեզմանը Երուսաղեմում:
Աշտարակի հայորդյաց տան սաները Միջինքին այցելեցին Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ:
Հայկական գաթայի փառատոն Ախալքալաքում:
Միջինքի գաթան և Մեծ պահքի երկրորդ շրջանը Վիրահայոց թեմում:
«Այդ հեռու, մոտիկ միջնադարը». ցուցահանդես Ճարտարապետության ազգային թանգարանում:

Եկեղեցական կյանք 20.03.2017


Ամենայն հայոց հայրապետը մեկնեց Ֆինլանդիա:
Ծայրագույն վարդապետական աստիճանի տվչություն Օշականում:
Հրազդանի ցերեկային կենտրոնին ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ:
Խոկման արարողություն Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում:
Անիրավ տնտեսի կիրակի. հիշատակություն Ս. Էջմիածնի Մայր տաճարում:

Եկեղեցական կյանք 17.03.2017


Մայր Աթոռը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համատեղ սկսում է սիրիահայերին անվճար բուժօգնություն տրամադրելու նոր ծրագիր:
Եկեղեցական լրահոս-Ստամբուլի նահանգապետարանը անվավեր է ճանաչել Պոլսի պատրիարքական տեղապահի ընտրությանը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Կիևի Ս. Ալեքսանդր Մայր տաճարում Հայ եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդի հանդիսապետությամբ տեղի է ունեցել խաղաղության աղոթք: Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Կարապետ քահանան Կիևի Ազգային համալսարանում հանդիպել է ԵՊՀ-ի ծրագրերից մեկով Ուկրաինայում գտնվող հայաստանցի ուսանողների հետ:

Զաքարիա վարդապետ Բաղումյանը պաշտպանեց ծայրագույն վարդապետական թեզ


Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում կայացավ Զաքարիա վարդապետ Բաղումյանի` ծայրագույն վարդապետական թեզի պաշտպանությունը: Թեզը նվիրված է 13-14րդ դդ րաբունապետ, աստվածաբան, մեկնիչ, տաղասաց, մանկավարժ և տոմարագետ Կիրակոս վարդապետ Երզնկացու կատարած լուծմունքներին:

Եկեղեցական կյանք 13.03.2017


Մայր Աթոռում հիշատակվեց Անառակ որդու վերադարձի մասին առակը:
Խոկման արարողություն Երևանի Ս. Աննա եկեղեցում:
«Հավատով խոստովանիմ» աղոթքը Մայր Տաճարում ընթերցեցին Վաղարշապատի 4-րդ հիմնական դպրոցի աշակերտները: 
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Կանադայի Զինված ուժերի հոգևոր առաջնորդի հրավերով մեկնել է այդ երկիր:
Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Բուլղարիայի հայոց թեմում հայերեն և բուլղարերեն Աղոթագիրք է պատրաստվել:

Եկեղեցական կյանք 10.03.2017


Ս. Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի եռօրյա նիստը Մայր Աթոռում:
Գևորգ եպիսկոպոս Սարոյանի թեկնածուական պաշտպանությունը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում:
Աշակերտների ինքնակառավարման օր և գրքի շնորհանդես Էօռնեկյան հանրակրթական դպրոցում:
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի կաթոլիկ համալսարանի պատվիրակությանը:
Արևագալի ժամերգություն Մայր Տաճարում:
Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:
 
 

 

Եկեղեցական կյանք 06.03.2017


Արտաքսման կիրակի. պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
«4 եղանակ, 4 ավետարանիչ». ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Արարատի մարզում:
Եկեղեցական միջազգային լրահոս-Ամերիկյան գիտնականները ստեղծել նոր ձայնային համակարգ, որը վերարտադրում է տաճարների ակուստիկ միջավայրը: Մոսուլի քրիստոնյաները ազատագրված տարածքներում ավերված եկեղեցիների ու տների տանիքներին խաչեր են տեղադրում: Իռլանդիայում, ավելի քան հինգդարյա արգելքից հետո, կաթոլիկ վանք կկառուցվի: Կիևի ազգային գրադարանում բացվել է «Հայ գիրքը Ուկրաինայում. 400-ամյա պատմություն» խորագրով ցուցահանդես: 

Եկեղեցական կյանք 03.03.2017


Գերմանիայի հայ գործարարների միության աջակցությամբ նորոգվել է Երևանի առաջին պոլիկլինիկան:
Մեծ պահքի շրջանում խոկման արարողություններին աշակերտները Մայր Տաճարում կընթերցեն Շնորհալու Հավատով խոստովանիմ աղոթքը: 
ԱՀԹ Կանա քրիստոնեական կենտրոնը հանդիպում էր կազմակերպել Նոր Խարբերդի պատանիների հետ: 
Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում տեղի ունեցավ Ս. Պատարագի խորհրդին նվիրված քննարկում: 
Վիրահայ համայնքը Վրաստանի կառավարությանը բողոքի նամակ է ուղղել:  
 

Եկեղեցական կյանք 27.02.2017


Դիվանագետ, Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը պարգևատրվեց մեր եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով: 
Փետրվարի 26-ին Երևանում տոնախմբվեց Բուն Բարեկենդանը: 
ՀՀ վարչապետն այցելեց վիրահայոց թեմի եկեղեցիներ և համայնքային կառույցներ: 
Թբիլիսիում տեղի ունեցավ Բարեկենդանի հարիսայի փառատոնը:
Քառասնօրյա պահքն այս տարի սկսվեց փետրվարի 27-ին:  

Եկեղեցական կյանք 24.02.2017


Պոլսո Պատրիարքական փոխանորդը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Մայր Աթոռում հանդիպեցին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին:  
Սուրբ Վարդանանց հիշատակության տոնական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Ղևոնդյանց քահանաների տոնը և քահանայից հավաքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Վարդանանց տոնը Գևորգյան հոգևոր ճեմարանում: 
Սրբոց Վարդանանց տոնը Թբիլիսիում:
Լույս է տեսել Գրիգոր Շղթայակիր պատրիարքի մասին առաջին համապարփակ գիրքը:
Եկեղեցական կառույցների նոր ծրագրերը՝ սիրիահայերի համար: