«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Alt

Եկեղեցական կյանք 23.08.2013


Օգոստոսի 21-ին մեր եկեղեցու 132-րդ գահակալի` Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ծննդյան տարեդարձն էր:
Զաքար սարկավագ Խաչիկյանի օգնությամբ Հայաստանում խոնարհված բազմաթիվ եկեղեցիներ են վերականգնվել: Աշնակ գյուղի Ս. Աստվածածինը դրանցից մեկն է:
Օգոստոսի 23-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում իր դռները բացեց Ս. Գևորգ մատուռ-եկեղեցին:
Հայագիտական համահայկական օլիմպիադան Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը:
ՀԲԸՄ Ֆրանսիայից ժամանած երիտասարդ կամավորները նորոգում են Մալաթիայի հայորդյաց տան դասարանները:

Alt

Եկեղեցական կյանք 19.08.2013


Վերափոխման տոնի հաջորդ օրը բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ է կատարվել:
Ս. Աստվածածնի վերափոխման տոնին Մայր Աթոռում, մի շարք գյուղերում և քաղաքներում, ինչպես նաև Սփյուռքի հայոց թեմերում մարդիկ նշում են իրենց բնակավայրի Ս. Մարիամ Աստվածածնի եկեղեցու ուխտի օրը:
Արդեն 3-րդ տարին է՝ Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցում են նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները:
Էօրնեկյան հանրակրթական դպրոցի աշակերտներն այս տարի ամառային հանգիստն անց են կացրել Լուսաբաց» ճամբարում:

Alt

Եկեղեցական կյանք 18.08.2013


Այսօր Հայ Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից մեկը` Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը:
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում տեղի ունեցավ Ս.Աստվածածին եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնի է իր հրաշքներով: Այն նշանավոր ուխտատեղի է հատկապես անզավակ զույգերի համար:
Աստվածամոր վերափոխման տոնին Նորք Մարաշի Ս.Աստվածածին եկեղեցին լի էր հեռավոր վայրերից եկած հավատացյալներով:
Ապարանի Երինջատապ գյուղում երազի միջոցով խաչքար է հայտնաբերվել, որի տեղում բարերար Արթուր Սարգսյանը մատուռ է կառուցել:

Alt

Եկեղեցական կյանք 02.09.2013


Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ:
Սեպտեմբերի 1-ը Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող Էօրնեկյան հանրակրթական դպրոցում:
Առաջին ուսումնական օրը Շենգավիթի Վահագն Վարդեվանյանի անվան թիվ 173 դպրոցում:
Առաջին ուսումնական օրը Էջմիածնի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցում:
Օծվել է Շիրակի թեմի Ղարիբջանյան գյուղի Ս. Հոգի եկեղեցին:
Տեղի է ունեցել ԵԽ կրոնական համաժողովը:
Շապիկ հագնող Էդիկը ծառայում է Ս. Երրորդություն եկեղեցում:
Մայր Աթոռի ձեռագրատունը համալրվեց միջնադարյան ևս երեք մատյանով:

Alt

Եկեղեցական կյանք 15.07.2013


Վեհափառ Հայրապետն ընդունեց Ավստրալիայից ժամանած պատվիրակությանը:
Ոսկե ծիրան» կինոփառատոնի Էկումենիկ ժյուրին:
Վեհափառ Հայրապետն ընդունեց հրեա գրող, պատմաբան Յաիր Աուրոնին:
Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ղեկավարելու է Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակը:
Բուդապեշտում տեղի ունեցավ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ համագումարը:
Ավստրիացի ուխտավորները Մայր Աթոռում:
Լույս է տեսել Ս. Էջմիածնի գանձեր» պատկերաշարը:

Alt

Եկեղեցական կյանք 12.07.2013


Հայոց Հայրապետը Եղիցի լույս» մրցանակ հանձնեց Արտավազդ Փելեշյանին:
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի մշակույթի նախարարին և հայ-ռումինական գործարար համաժողովի մասնակիցներին:
ՀԲԸՄ Նյու-Յորքի գրասենյակի գործունեությունը:
Գյումրիի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի իրականացրած ծրագրերը:
Արաբկիրի հայորդյաց տան տարեվերջյան համերգը Պարոնյանի անվ. թատրոնում:
Բակային ճամբար Օձունում. այս անգամ միացել են Գավառի մանկատան սաները:

Alt

Եկեղեցական կյանք 08.07.2013


Պայծառակերպության տոնի հիմնական արարողությունները:
Մեռելոց Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմի ուխտավորները Վեհափառ Հայրապետի մոտ:
Գևորգյան հոգևոր ճեմարանի 2012-2013 ուստարվա ամփոփումը:
Մեր տասխցիկը Տավուշի մարզի Խորանաշատ վանքում:

Alt

Եկեղեցական կյանք 07.07.13. Հատուկ թողարկում


Պայծառակերպության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Պայծառակերպության տոնի խորհուրդը:
Հովհաննավանքի ուխտի օրը Մայր Աթոռից այստեղ է բերվել Հովհաննես Մկրտչի մասունքը:
Պայծառակերպության տոնը Երևանի Առաջորդանիստ Ս. Սարգիս, Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցիներում:
Պայծառակերպության տոնը Ս. Գր. Լուսավորիչ հիվանդանոցում:
Ծիրանօրհնեքի արարողությունն այս տարի:

Alt

Եկեղեցական կյանք 05.07.2013


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների ուստարվա ամփոփում:
Ավարտաճառերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանում:
Գևորգյան հոգևոր ճեմարանի և քահանայից պատրաստման լսարանի սաների տարեվերջյան ուխտագնացություն Բջնիի Ս. Աստվածածին:
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի ուխտավորները Վեհափառ Հայրապետի մոտ:
Լավագույն ուսուցիչ» մրցույթի հանրապետական փուլը:
Կիրակի` հուլիսի 7-ին Պայծառակերպության տոնն է:

Alt

Եկեղեցական կյանք 01.07.2013


Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանն օծել է Գեղանիստի Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Հունիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Ալեք եւ Մարի Մանուկյանների:
Ավարտաճառերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանում:
Գևորգյան հոգևոր ճեմարանը նշում է հիմնադիր Գևորգ Դ կաթողիկոսի ծննդյան 200-ամյակը:
Հայոց եկեղեցու պատմություն առարկան առաջին անգամ Կրթության և գիտության նախարարության` Համահայկական հայագիտական օլիմպիադայի առարկաների ցանկում է:
Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի եկեղեցու բակային ճամբարը:

Alt

Եկեղեցական կյանք 28.06.2013


Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց Ծաղկաձորում:
Նորակոչիկների օրհնություն Զորաց տաճարում:
Հայոց որբերի հետքերով» ցուցահանդեսը Գյումրիի Թռչունյան տանը:
Տարեվերջյան հաշվետու միջոցառում Մալաթիայի Հայորդաց տանը:

Alt

Եկեղեցական կյանք 24.06.2013


Մայր Աթոռի հովանու ներքո գործող Սուրբ Ներսես Մեծ (Իզմիրլյան) գիտաբժշկական կենտրոն էր այցելել աշխարհահռչակ մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը:
Կիրակի` հունիսի 23-ին, մեր եկեղեցին նշեց Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը:
Ապարանի Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն առաջին անգամ գյուղ է տարվել Սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքը:
Գևորգյան հոգևոր ճեմարանում պետական քննություններին ավելացել է ևս երկու առարկա` Սուրբ Գիրք և Գրաբար:
Ծաղկաձորում սկսվել են կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: