«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Alt

Եկեղեցական կյանք 24.06.2013


Մայր Աթոռի հովանու ներքո գործող Սուրբ Ներսես Մեծ (Իզմիրլյան) գիտաբժշկական կենտրոն էր այցելել աշխարհահռչակ մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը:
Կիրակի` հունիսի 23-ին, մեր եկեղեցին նշեց Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը:
Ապարանի Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն առաջին անգամ գյուղ է տարվել Սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքը:
Գևորգյան հոգևոր ճեմարանում պետական քննություններին ավելացել է ևս երկու առարկա` Սուրբ Գիրք և Գրաբար:
Ծաղկաձորում սկսվել են կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:

Alt

Եկեղեցական կյանք 21.06.2013


Իսպանացի գրող Գոնսալո Գուարչին ընդունել է Ամենայն Հայոց Հայրապետը:
Գարեգին Բ կաթողիկոսը Հայ եկեղեցու Սուրբ Ներսես Շնորհալի պատվո բարձր շքանշաններ է հանձնել Խորհրդային շրջանում ՀՀ Կրոնի գործերի պետական խորհրդի պետ Լազեր Սուջյանին ու աշխատակից Լաուրա Հարությունյանին:
Կանադահայությունը բողոք նամակ է տարածել ի պաշտպանություն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, ով ղեկարավարել է Կանադայի հայոց թեմն ավելի քան 10 տարի:
Օշականում նշվեց Սուրբ թարգմանիչներին նվիրված տոներից առաջինը:
Ղրիմի հայկական եկեղեցիներին նվիրված ցուցահանդես Ազգային արխիվում:

Alt

Եկեղեցական կյանք 17 06.2103


Լուսավորչի նշխարների գյուտի տոնին հավատացյալները ողջ գիշեր եկեղեցում են անցկացրել` մասնակցելով հսկման արարողությանը:
Թուրքիան արժեքավոր հուշարձանների պահպանության հարցերով զբաղվող Եվրոպա Նոստրա կազմակերպությանը հայտ է ներկայացրել Դիարբեքիրի հայկական Ս. Գևորգ 5-րդ դարի եկեղեցին փրկելու նպատակով:
Բոլորը գնում են Երևան» և Խաղաղության գավաթ» նախաձեռնությունների էստոնացի ղեկավարներին Մայր Աթոռում ընդունել է դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Alt

Եկեղեցական կյանք 14.06.2013


Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կկատարվի հսկումի արարողություն Լուսավորչի նշխարների գյուտի կապակցությամբ:
Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանն առաջին շրջանավարտներն է տալիս:
Բացվել է Թամարա Աթանասյանի ասեղնագործ մանրանկարների ցուցահանդեսը:
Առաջին անգամ լույս է տեսել Ախթամարի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող աշխատություն:
Մահացել է հայտնի քանդակագործ, ոսկերիչ Մնացական Թամրազյանը:

Alt

Եկեղեցական կյանք 10.06.2013


Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն այցելեց Մայր Աթոռ:
Ավարտվեց Լույս մանկանց» ծրագիրը, հանդիսավոր արարողությանը մասնակցում էին դանիացի հովանավորները:
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին որևէ մեկից գումար չի հավաքել: Պարզաբանում են հոգևորականները:
Հայ Եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմում էլեկտրոնային հոգևոր գրքեր են ստեղծում:
Վիրահայոց թեմում հոգեհանգստյան պատարագ է մատուցվել Աֆղանստանում զոհված յոթ վրացի զինծառայողների համար:

Alt

Եկեղեցական կյանք 07.06.2013


Երուսաղեմի Հայոց նոր Պատրիարքի գահակալության արարողությունը:
Հայ հոգևորականները քննարկել են դիակիզմանն առնչվող հարցեր:
Թուրքիայում հիմնանորոգումից հետո վերաբացվել է Գանտիլլիի Ս. Երկուտասն Առաքելոց եկեղեցին:
Գևորգյան հոգևոր ճեմարանում ցուցադրվել է Բավական» ֆիլմը, որը պատմում է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրների մասին:
Աշտարակի Մանուշակ» մանկարպարտեզի դաստիարակ Սաթիկ Ավալյանը Լավագույն դաստիարակ, լավագույն տնօրեն» մրցույթում հաղթող ճանաչված մանկավարժներից է:

Alt

Եկեղեցական կյանք 03.06.2013


Խոր Վիրապ վանական համալիրին բարերարները նոր ու հնչեղ զանգեր են նվիրել, որոնց ձայնը կլսվի անգամ Արևմտյան Հայաստանում:
Հունիսի 1-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից ազատ արձակվելու տոնը` Ելն ի Վիրապը»:
Ելն ի Վիրապի» տոնին Արթիկի քրեակատարողական հիմնարկում կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Պատարագ է մատուցել Արթիկի թեմի առաջնորդը: Հունիսի 1-ը եկեղեցու ուխտի օրն էր:
Հունիսի 2-ին Հայ եկեղեցու հավատացյալները նշեցին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը:

Alt

Եկեղեցական կյանք 31.05.2013


Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության արքայազն Չարլզին հայոց հոգևոր կենտրոնում ողջունել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Խոր Վիրապ վանական համալիրում այսօր Ելն ի Վիրապի» նախատոնակն էր և նոր զանգերի օծումը:
Մասիս քաղաքի բարեգործական ճաշարանի շահառու 12 թոշակառուներ այսօր մկրտվեցին:
Լավագույն տնօրեն և դաստիարակ: Նախադպրոցական հաստատություններում հանրապետական մրցույթ է կայացել: Հաղթողներին պարգևներ կհանձնեն Ամենայն Հայոց կաթողիկոսը և Կրթության և գիտության նախարարը:

Alt

Եկեղեցական կյանք 27.05.2013


Մայիսի 27-ից սկսվող եկեղեցական շաբաթը բացվում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնով:

Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտած սաներն անպայման ծառայում են ՀՀ ԶՈՒ-ում»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Գարեգին Ա երջանկահիշատակ կաթողիկոսի համար հոգեհանգստյան կարգ է կատարվել Եղիա մարգարեի հիշատակության տոնին:

ՀԲԸՄ գլխամասային` Նյու-Յորքյան գրասենյակը ծառայություն է մատուցում ավելի քան
400 000 մարդու: Ծրագրերի մեծ մասն ուղղված է երիտասարդության կրթությանը:

Alt

Եկեղեցական կյանք 24.05.2013


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շրջանավարտների օրհնության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել:
Էօռնեկյան կրթահամալիրը տվեց առաջին շրջանավարտները: Կոնվերս բանկը նրանց հանձնեց բարերար Էդուարդո Էօռնեկյանի կողմից սահմանած ավանդները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում զինվորների հավաքական մկրտություն է տեղի ունեցել:
Վեհափառ Հայրապետը ընդունեց Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ներկայացուցիչներին:
Մայր Աթոռում նոր նշանակումներ են եղել:

Alt

Եկեղեցական կյանք 20.05.2013


Թանգարանային գիշեր» ակցիային այս տարի առաջին անգամ միացել էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Մայր Տաճարում, ի թիվս հին ցուցանմուշների, եղել են նաև նոր ցուցադրություններ:
Քոբայրի վանքի վերանորոգման աշխատանքները դադարել էին շինարարի նկատմամբ քրեական գործ հարուցելու պատճառով: Վանք այցելած ուխտավորներին ուրախացրել է լուրը, որ աշխատանքները շուտով կվերսկսվեն:
Հոգեգալուստի տոնը Հայ առաքելական եկեղեցում այս տարի նշվեց մայիսի 19-ին: Սուրբ Պատարագ Մայր Աթոռում:

Alt

Եկեղեցական կյանք 17.05.2013


Մայիսի 14-ին Գարեգին Բ կաթողիկոսն օծեց Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:
Ամենայն Հայոց հայրապետն ընդունեց Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման առիթով Հայաստան ժամանած ռուս և ռումին ուղղափառ եկեղեցիների եպիսկոպոսներին:
Մոսկվայի հոգևոր ակադեմիայի և Գևորգյան հոգևոր ճեմարանի միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել:
Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցին իր անունը ստացել է հրաշագործ ավետարանի պատվին: Այդ ավետարանը մայիսի 14-ին Մատենադարանից դուրս էր բերվել և տարվել Ս. Զորավոր եկեղեցի: