«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Alt

Եկեղեցական կյանք 09.09.2013


Գևորգյան հոգևոր ճեմարանի 2013-2014 թթ. ուս. տարվա բացման արարողությունը:
Հայ եկեղեցու տոնացույցի համաձայն սեպտեմբերի 8-ը Աստվածամոր ծննդյան տոնն է:
Վերահրատարակվել է Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանի Ընդհանուր եկեղեցական պատմություն» դասագիրքը:
Ինչպես տարբերել աղանդավորական Աստվածաշունչը ուղղափառ և կանոնիկ Սուրբ Գրքից:
Խոկման արարողություններ Գյումրիի Սուրբ Յոթվերք եկեղեցում:

Alt

Եկեղեցական կյանք 06.09.13


Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին:
Արդեն 3-րդ տարին է` Սանգիբարանի հրաշագործ ավետարանը Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանից մեծ հանդիսավորությամբ դուրս է բերվում և տարվում Էջմիածնի Շողակաթ վանք:
Գյումրիի Ս. Յոթվերք եկեղեցու հարևանությամբ տեղադրվել է Շիրակի թեմի առաջին առաջնորդի` Տ. Արտակ եպիսկոպոս Սմբատյանի հուշաքանդակը:
Սեպտեմբերի 2-ին Ժնևի էկումենիկ կենտրոնում բացվել է Զի Ես կենդանի եմ, և դուք կենդանի լինելոց էք» խորագրով ցուցահանդես` նվիրված Հայոց մեծ եղեռնին:
Հոկտեմբերի 6-ին Ագարակի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրն է:

Alt

Եկեղեցական կյանք 30.08.2013


Գնդակոծվել է Դամասկոսի հայկական եկեղեցին: Կա երկու զոհ, մոտ երկու տասնյակ վիրավոր:
Մահացել է ֆրանսահայ հռչակավոր նկարիչ Ժանսեմը:
Սորբոնի համալսարանի դասախոս, կանոնական իրավունքի դոկտոր Արամ Մարտիրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարանում էր:
Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարն օծման 45-րդ տարեդարձի առթիվ խաչաձև մասնատուփ կունենա Վարդան զորավարի մասունքով:
Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում մեկ տեղի համար հինգ դիմորդ կա:
Բացվել է Լիլիթ Ամիրջանյանի մանրանկարների ցուցահանդեսը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կայքէջը:

Alt

Եկեղեցական կյանք 26.08.2013


Օգոստոսի 24-ին Հայոց Հայրապետն ընդունեց Անգլիկան եկեղեցու պատվիրակությանը` Ջիբրալթարի անգլիկան եպիսկոպոս Ջեոֆրի Ռոուելի գլխավորությամբ:
Մասաչուսեթս նահանգի Սրբոց Վարդանանց եկեղեցու ուխտավորներն իրենց հոգևոր հովվի` Տ. Խաչատուր քահանա Քեսաբլյանի առաջնորդությամբ հանդիպեցին Հայոց Հայրապետին:
Մայր Աթոռի հովանու ներքո գործող Իզմիրլյան» գիտաբժշկական կենտրոնը բաց դռների օրեր է անցկացրել Վանաձորում, Աշտարակում և Բյուրականում:
Լոռու մարզի Լեռնապատ գյուղի եկեղեցիներում Երևանից ժամանած ուխտավորները բարեկարգման աշխատանքներ են իրականացրել:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալության 13 տարիների՝ Ս. Ծննդյան և Ս. Հարության բոլոր պատգամներն ամփոփվել են մեկ գրքում:
Օգոստոսի վերջին կիրակի օրը Վարդենիս գյուղի Ս. Հակոբ եկեղեցու ուխտի օրն է. Օգոստոսի 25-ին Պապեի Նարեկ» Ավետարանը վերադարձվեց գյուղ:

Alt

Եկեղեցական կյանք 23.08.2013


Օգոստոսի 21-ին մեր եկեղեցու 132-րդ գահակալի` Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ծննդյան տարեդարձն էր:
Զաքար սարկավագ Խաչիկյանի օգնությամբ Հայաստանում խոնարհված բազմաթիվ եկեղեցիներ են վերականգնվել: Աշնակ գյուղի Ս. Աստվածածինը դրանցից մեկն է:
Օգոստոսի 23-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում իր դռները բացեց Ս. Գևորգ մատուռ-եկեղեցին:
Հայագիտական համահայկական օլիմպիադան Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը:
ՀԲԸՄ Ֆրանսիայից ժամանած երիտասարդ կամավորները նորոգում են Մալաթիայի հայորդյաց տան դասարանները:
Գուգարաց թեմի Ծիծեռնակ» ճամբարը հյուրընկալում է թեմի անապահով ընտանիքների երեխաներին, մարզի դպրոցների գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներին:

Alt

Եկեղեցական կյանք 19.08.2013


Վերափոխման տոնի հաջորդ օրը բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ է կատարվել:
Ս. Աստվածածնի վերափոխման տոնին Մայր Աթոռում, մի շարք գյուղերում և քաղաքներում, ինչպես նաև Սփյուռքի հայոց թեմերում մարդիկ նշում են իրենց բնակավայրի Ս. Մարիամ Աստվածածնի եկեղեցու ուխտի օրը:
Արդեն 3-րդ տարին է՝ Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցում են նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները:
Էօրնեկյան հանրակրթական դպրոցի աշակերտներն այս տարի ամառային հանգիստն անց են կացրել Լուսաբաց» ճամբարում:

Alt

Եկեղեցական կյանք 18.08.2013


Այսօր Հայ Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից մեկը` Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը:
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում տեղի ունեցավ Ս.Աստվածածին եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնի է իր հրաշքներով: Այն նշանավոր ուխտատեղի է հատկապես անզավակ զույգերի համար:
Աստվածամոր վերափոխման տոնին Նորք Մարաշի Ս.Աստվածածին եկեղեցին լի էր հեռավոր վայրերից եկած հավատացյալներով:
Ապարանի Երինջատապ գյուղում երազի միջոցով խաչքար է հայտնաբերվել, որի տեղում բարերար Արթուր Սարգսյանը մատուռ է կառուցել:

Alt

Եկեղեցական կյանք 02.09.2013


Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ:
Սեպտեմբերի 1-ը Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող Էօրնեկյան հանրակրթական դպրոցում:
Առաջին ուսումնական օրը Շենգավիթի Վահագն Վարդեվանյանի անվան թիվ 173 դպրոցում:
Առաջին ուսումնական օրը Էջմիածնի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցում:
Օծվել է Շիրակի թեմի Ղարիբջանյան գյուղի Ս. Հոգի եկեղեցին:
Տեղի է ունեցել ԵԽ կրոնական համաժողովը:
Շապիկ հագնող Էդիկը ծառայում է Ս. Երրորդություն եկեղեցում:
Մայր Աթոռի ձեռագրատունը համալրվեց միջնադարյան ևս երեք մատյանով:

Alt

Եկեղեցական կյանք 15.07.2013


Վեհափառ Հայրապետն ընդունեց Ավստրալիայից ժամանած պատվիրակությանը:
Ոսկե ծիրան» կինոփառատոնի Էկումենիկ ժյուրին:
Վեհափառ Հայրապետն ընդունեց հրեա գրող, պատմաբան Յաիր Աուրոնին:
Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ղեկավարելու է Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակը:
Բուդապեշտում տեղի ունեցավ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ համագումարը:
Ավստրիացի ուխտավորները Մայր Աթոռում:
Լույս է տեսել Ս. Էջմիածնի գանձեր» պատկերաշարը:

Alt

Եկեղեցական կյանք 12.07.2013


Հայոց Հայրապետը Եղիցի լույս» մրցանակ հանձնեց Արտավազդ Փելեշյանին:
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի մշակույթի նախարարին և հայ-ռումինական գործարար համաժողովի մասնակիցներին:
ՀԲԸՄ Նյու-Յորքի գրասենյակի գործունեությունը:
Գյումրիի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի իրականացրած ծրագրերը:
Արաբկիրի հայորդյաց տան տարեվերջյան համերգը Պարոնյանի անվ. թատրոնում:
Բակային ճամբար Օձունում. այս անգամ միացել են Գավառի մանկատան սաները:

Alt

Եկեղեցական կյանք 08.07.2013


Պայծառակերպության տոնի հիմնական արարողությունները:
Մեռելոց Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմի ուխտավորները Վեհափառ Հայրապետի մոտ:
Գևորգյան հոգևոր ճեմարանի 2012-2013 ուստարվա ամփոփումը:
Մեր տասխցիկը Տավուշի մարզի Խորանաշատ վանքում:

Alt

Եկեղեցական կյանք 07.07.13. Հատուկ թողարկում


Պայծառակերպության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Պայծառակերպության տոնի խորհուրդը:
Հովհաննավանքի ուխտի օրը Մայր Աթոռից այստեղ է բերվել Հովհաննես Մկրտչի մասունքը:
Պայծառակերպության տոնը Երևանի Առաջորդանիստ Ս. Սարգիս, Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցիներում:
Պայծառակերպության տոնը Ս. Գր. Լուսավորիչ հիվանդանոցում:
Ծիրանօրհնեքի արարողությունն այս տարի: