«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Alt

Եկեղեցական կյանք 14.10.2013


Եկատերինբուրգի հայ համայնքի 25-ամյակի առիթով օծվեց նորակառույց Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցին: Հանդիսությանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ մասնակցում էր նաև Հայաստանից մեկնած պատվիրակությունը:
Ամենայն hայոց կաթողիկոսը նորընծա չորս վարդապետների լանջախաչեր նվիրեց:
Հոկտեմբերի 12-ին Այբ» կրթական ավանի տարածքում տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Հոկտեմբերի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Սրբոց Թարգմանչաց տոնը:
Մայր Աթոռի թանգարանների համակարգը նոր օրացույց-ալբոմ է հրատարակել, որում պատկերված են Սուրբ Էջմիածնի գանձերը:
Համահայկական ուխտերթի մասնակիցներին հոկտեմբերի 20-ին, ժամը 13-ին ավտոբուսները Ազատության հրապարակից կտանեն Սուրբ Էջմիածին:

Alt

Եկեղեցական կյանք 11.10.2013


Մի քանի օր առաջ վարդապետական թեզեր պաշտպանած 4 աբեղաների այսօր Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում վարդապետական աստիճան և գավազաններ են տրվել:
Ովքեր են Սուրբ թարգմանիչները, ինչ են ավանդել մեզ: Ժամանակակից թարգմանական գրականության միտումները:
Ֆինլանդիայի հակաֆաշիստական կոմիտեի ղեկավարը Հայաստանում համագործակցության հուշագիր ստորագրեց հայկական ծնողական կոմիտեի հետ` ընդդեմ այլասերվածությունների ու գենդերային քաղաքականության:
Արեգ» գիտավերլուծական կենտրոնը մի շարք մտավորականների ու հոգևորականների հետ հերթական քննարկումն էր հրավիրել` գենդերային հավասարության օրենքի դեմ պայքարի քաղաքականություն մշակելու համար:
Հոկտեմբերի 20-ին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղի կունենա սիրո, հավատքի և հավատարմության ուխտերթ:

Alt

Եկեղեցական կյանք 07.10.2013


Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռում:
Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում ուխտի օր էր:
Կառուցվում է Վեհարանի հանդիսությունների սրահը:
Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը պարգևատրվել է Էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով:
Խոր Վիրապի վանական համալիրում նոր խաչքար է տեղադրվել:

Alt

Եկեղեցական կյանք 04.10.2013


Վահե Շահինյանի Սիրիան իմ հիշողություններում» բարեգործական ցուցահանդես- վաճառքի հասույթը կտրամադրվի սիրիահայերի օգնության ծրագրերին:
ՀՕՖ-ի անցկացրած հանգանակությամբ Գավառի հատուկ դպրոցը վերելակ կունենա:
Մշակույթի նախարարության հրավերով իտալացի մասնագետները սկսել են վերականգնել Լմբատավանքի որմնանկարները:
Գեղարքունիքի թեմում կառուցվում է 5 եկեղեցի, 4-ը՝ նորոգվում:
Սեպտեմբերի 24-ից շրջանառության մեջ են մտել նոր դրոշմանիշեր հայոց ցեղասպանության թեմայով:

Alt

Եկեղեցական կյանք 30.09.2013


Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում բացվեց ձեռագրաց նոր սրահ` Ամենայն հայոց կաթողիկոսի և բարերարի տիկնոջ` Էմմա Սողոյանի մասնակցությամբ:
Հրազդանի Կոջոռ թաղամասում օծվել ու բացվել է Սուրբ Խաչ եկեղեցին:
Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական պատարագով նշվել է Վարագա Սուրբ Խաչի տոնը:
Մայր Աթոռից Տավուշի թեմի Վարագավանք է տարվել Քրիստոսի խաչափայտի մասունքը, որը Հայաստան է բերվել դեռևս 4-րդ դարում:
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա վեհափառը Մայր տաճարի Իջման Սուրբ սեղանի առջև միասնական աղոթք են ունեցել:
Սեպտեմբերի 28-ին Սուրբ Գևորգի անունը կրող եկեղեցիներում նշվել է սրբի տոնը: Զորավարի մասունքը տարվել է Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի:
Ծաղկաձորում եռօրյա սեմինար է անցկացվել` նվիրված երիտասարդների ներգրավվածությանը էկումենիկ շարժման մեջ: Բանախոսները եղել են Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները:

Alt

Եպիսկոպոսաց ժողովն ավարտվեց


Սեպտեմբերի 24-27-ը տեղի ունեցած Եպիսկոպոսաց ժողովի ամփոփումը: Ի՞նչ փոփոխությունների կենթարկվի մկրտության ծեսը, կփոխվի՞ ծեսի լեզուն, կսրբադասվե՞ն Հայոց եղեռնի զոհերը:

Alt

Եպիսկոպոսաց ժողովի բացումը


Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ բացվեց եպիսկոպոսաց քառօրյա ժողովը:
Ժողովը մի հարկի տակ է հավաքել և’ Ամենայն հայոց կաթողիկոսության, և’ Կիլիկիո կաթողիկոսության ողջ եպիսկոպոսաց դասը` միասնաբար քննարկելու Հայ եկեղեցուն հուզող խնդիրները: Ժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը ողջունեց Ամենայն հայոց հայրապետի և Կիլիկիո կաթողկոսի` ժողովը հայոց հոգևոր կենտրոնում գումարելու համատեղ նախաձեռնությունը:
Ժողովի օրակարգային հիմնական հարցերը երկուսն են: Քննարկվելու է մկրտության ծեսի միօրինակության հարցը, մշակված կանոնական ուղեցույցը` հոգևորականների համար, և նախամկրտական ուսուցողական ձեռնարկը` մկրտվել պատրաստվողների և կնքահայրերի համար: Մյուս հարցը Հայ եկեղեցում սրբադասման կարգի վերականգնումն է և դրա շրջանակում Եղեռնի զոհերի հնարավոր սրբադասման հարցը: Արդյունքները կհրապարակվեն վերջնական որոշումների դեպքում:

Alt

Եկեղեցական կյանք 23.09.2013


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց խաղաղության աղոթք և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Սիրիայի զոհերի:
Մոսկվայի նորակառույց Ս. Պայծառակերպություն եկեղեցում թեմի առաջնրոդ Տ.Եզրաս արք. Ներսիսյանը մատուցեց անդրանիկ Պատարագը:
Օկտետ» երաժշտական դպրոցի բացումը Գյումրիում:
Խուլերի միջազգային օրը Ս. Երրոդություն եկեղեցում:

Alt

Եկեղեցական կյանք 20.09.2013


Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրն օծվել է Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ:
Հայ եկեղեցու երիտասարդաց միավորումը կունենա միասնական կանոնադրություն:
Հայ երիտասարդներները Սիս լեռան գագաթին հայտնաբերել են տապանաքարեր ու խաչքարեր:
Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի թանգարանից Պատմական Հայաստանի խաչքար-բեկոր է փոխանցվել Նոր Վարագավանք գյուղի եկեղեցուն:
Սևանի վազգենյան դպրանոցում դասավանդվող առարկաների թվին ավելացել է ևս 15-ը:
Կիրակի` Պատարագի ավարտին, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում տեղի կունենա խաղաղության աղոթք Սիրիայի համար:

Alt

Եկեղեցական կյանք 16.09.2013


Մեռելոց Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Ավստրիացի ուխտավորների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի եկեղեցական համալիրը:
Խաչվերացի տոնը Հայ եկեղեցու թեմերում:
Խաչվերացի տոնը Շահումյան գյուղում:
Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ս. Գևորգ եկեղեցին նոր զանգ ունի:

Alt

Խաչվերացի տոնական թողարկում


Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում սեպտեմբերի 15-ը տարվա վերջին Տաղավար տոնն է` Խաչվերացը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տոնական պատարագ է մատուցվել:
Խաչվերացի երեկոյան, ժամերգության ավարտին կատարվել է խաչի թափոր և անդաստան:
Ապարանի Ս. Խաչն իր շուրջն էր համախմբել տարածաշրջանի հավատացյալներին:
Խաչվերացի տոնը մեծ շուքով է նշվել Եղեգնաձորի Ս. Խաչ եկեղեցում, որտեղ, ըստ ավանդության, գտնվում է Տիրոջ Խաչափայտի մասունքը:
Խաչվերացի տոնի նախօրեին Առինջի Ս. Հովհաննես եկեղեցու ծխական համայնքը ուխտագնացության է մեկնել Մակարավանք և Վարագավանք:

Alt

Եկեղեցական կյանք 13.09.2013


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է Ռուբեն Սևակի թանգարանը, որտեղ պահվում են արժեքավոր անձնական փաստաթղթեր, ձեռագրեր և կտավներ:

Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Պարսկաստանի դեսպան Մոհամադ Ռեիսին:

Ինչո՞ւ է գենդերային հավասարության մասին օրենքը սպառնում հայ հասարակությանը:

Հայ եկեղեցու դերին և մեր հասարակությանն առաջադրված մարտահրավերներին այսօր մամլո ասուլիսում անդրադարձել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Օձունում Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի շրջանակում կազմակերպվել է կինոճամբար: Օձունցիները հյուրեր են ունեցել նաև մայրաքաղաքից: