«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 03.02.2017


Մայր Աթոռում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տարվա առաջին մանկավարժական ժողովը:
Զինակոչիկների օրհնություն հանրապետական հավաքակայանում:
Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը դրամաշնորհներ է տրամադրում երիտասարդ գիտնականներին: 
Գուգարաց թեմի առաջնորդը տնօրհնեքի կարգ կատարեց թեմի «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրով վերջերս բնակարան ստացած Նունե Ղազախեցյանի ընտանիքում: 
Հառիճի Թրբանճյան ընծայարանի և Վազգենյան դպրանոցի մանկավարժական ժողովը:
 
 

Եկեղեցական կյանք 29.01.2017


Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի միջոցառումները Մայր Աթոռում: 
Վանաձորցի երկու անօթևան ընտանիք բնակարան կստանան Գուգարաց թեմի օժանդակությամբ: 
Ծաղիկներ` Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներալների տապանաքարերին:
Թուրքիայի  Շանլիուրֆա քաղաքում հայտնաբերվել է հայոց Աբգար 5-րդ թագավորի ընտանեկան դամբարանը:

Եկեղեցական կյանք 26.01.2017


Վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվայի հայոց Ս. Պայծառակերպություն եկեղեցի:
 Բանակի 25-ամյակի միջոցառումները Մայր Աթոռում:
«Կյանք ու կռիվ» ֆիլմի ցուցադրությունը Գևորգյան հոգևոր ճեմարանում: 
Ի Տեր ննջեց Տ.Սերովբե ավագ քահանա Պետրոսյանը: 
Ազգային ինքնության թեմայով դասախոսություն Գևորգյան հոգևոր ճեմարանում: 
 

Եկեղեցական կյանք 23.01.2017


Տնօրհնեք սիրիահայերի ընտանիքում:
Էկումենիկ աղոթք Վիրահայոց թեմում: 
Թուրք լուսանկարիչ Ումուտ Վեդատի լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչմանը:
Բաքվի ջարդերի նահատակների հոգեհանգստի կարգ՝ Բաթումի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում: 
Բրալյան աստվածաշնչային գրականություն՝ տեսողական խնդիրներ ունեցողների համար:
Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հրատարակությունները՝ մանուկների համար։

Եկեղեցական կյանք 20.01.2017


Սուրբ Ծնունդը՝ Երուսաղեմում, հայկական ծեսով:
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր» ծրագրի հերթական բարեգործական ակցիան:
Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հրատարակչական ծրագրերը:
Սևակ քահանա Սարիբեկյանը վիտրաժներ է անում՝ Ռուբեն Սևակի թանգարանի համար:  
Իսրայելում հնագետները հայտնաբերել են Փրկչի երկրային կյանքի ժամանակների քրիստոնեական խաչի և եկեղեցական մոմակալի պատկերներ: 
Ղպտի եկեղեցու պատրիարք Թավադրոս Բ-ին այցելել է մուսուլմանների մեծ իմամ Ահմեդ ալ Թայիբը: 

Եկեղեցական կյանք 16.01.2017


Մայր Աթոռի միաբան Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան է ստացել:  
Օծվել են Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի նորակառույց եկեղեցու զանգերն ու խաչը:
Շիրակի թեմի «Մեկ բացիկ՝ մեկ բնակարան» բարեգործական ծրագրով բնակարան է գնվել գյումրեցի անօթևան ընտանիքի համար:  
Տնօրհնեք և ջրօրհնեք՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: 
Հունվարի 14-ին Հայ եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը:
Կաղանդչեք՝ Սևանի Վազգենյան դպրանոցում:
 

Եկեղեցական կյանք 13.01.2017


Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպումը Տավուշի մարզի զոհված զինծառայողների կանանց ու երեխաների հետ: 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական կենտրոնի «Սուրբ ծննդյան ժպիտ անծանոթ փոքրիկի համար» խորագրով բարեգործական ծրագրի այցը Գյումրի:
«Սուրբ Ծննդյան ժպիտ անծանոթ փոքրիկի համար» խորագրով բարեգործական ծրագրի այցը Վանաձոր: 
Մայր Աթոռի պաշտոնեությունը Ամենայն հայոց հայրապետին շնորհավորեց Ս. Ծննդյան տոնի կապակցությամբ:
Պատարագ Մայր Աթոռում՝ Հիսուսի անվանակոչության տոնի առիթով: 

Եկեղեցական կյանք 09.01.2017


Տարեմուտի Կաղանդչեք Գևորգյան հոգևոր ճեմարանում: 
Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցուն նվիրաբերվել է Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքը: 
Սուրբ Ծնունդը վիրահայոց թեմի եկեղեցիներում:
Ուկրաինայի մայրաքաղաքում կիևահայությունը Ս. Ծնունդը տոնել է Սրբոց Նահատակաց եկեղեցում:
Հայ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի հոգևորականները Ծննդյան տոներին այցելել են Լոս Անջելեսի տարեցների խնամքի «Արարատ» կենտրոն: 
Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցվել Դամասկոսի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: 

Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Եկեղեցական կյանք 05.01.2017


Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Ճրագալույցի պատարագ ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում:
Ճրագալույցի պատարագ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
«Կանա» քրիստոնեական կենտրոնի երեխաները Ս. Ծննդյան ավետիսով այցելեցին տներ:
Ճրագալույցի պատարագ Երևանի Ս. Երրորդություն եկեղեցում:
Ս. Ծննդյան շարականներ Դիլիջանի փոքրիկ երգիչների կատարմամբ:
2017թվականի առաջին տնօրհնեքը Վեհարանում:
 

Եկեղեցական կյանք 30.12.2016


Մայր Աթոռի միաբան Զավեն աբեղա Յազիչյանը մասնավոր վարդապետության աստիճան ստացավ: 
Սարկավագական ձեռնադրություն Վիրահայոց թեմում:   Բերեժանիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցական համալիրը վերադարձվել է Ուկրաինայի hայոց թեմին:
Կանադական հեռուստատեսության ակնարկը Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարի նորոգության մասին: 
Ս. Ծննդյան համերգ Լոնդոնի հայկական Ս. Եղիշե եկեղեցում: 
Հայ առաքելական եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման Եվրոպայի տարածաշրջանային ժողովը Հունաստանում: 

Եկեղեցական կյանք 26.12.2016


Այսօր Հայ առաքելական եկեղեցու կրտսեր սպասավորների շարքը համալրեց 31 սարկավագ:
Ս. Ստեփանոս Նախավկայի մասունքը տարվեց Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցի: 
Սևանավանքում տեղի ունեցավ դպրական տվչություն: 
«Ամուր հավատ, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք». հանդիպում ԱՀԹ-ում:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ս.Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը պատրաստել է www.dzmerpapi.am կայքը: 
Երևանի Ս. Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի սաների տարեվերջյան ներկայացումը: