«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 23.12.2016


«Ս. Սահակ, Ս. Մեսրոպ» շքանշանների հանձնում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում:
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման անդամների բարեգործական այցը Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղ: 
Սուրբ Ծննդյան պատարագ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Բարեգործական այց Նոր Նորքի 17-րդ հատուկ դպրոց:
 
 

Եկեղեցական կյանք 19.12.2016


Արարատի մարզի Արարատ գյուղում նշվեց Հակոբ Մծբնեցի հայրապետի անունը կրող Ս. Հակոբ եկեղեցու 150 ամյակը:
Նիկողայոս Տիգրանյանի անվան հատուկ դպրոցում կարիք ունեն բրալյան Սուրբ Գրքի:  
Պոլսի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի  է ունեցել հավաք, որի ժամանակ քննարկվել են պատրիարքի ընտրության կապակցությամբ ստեղծված խոչընդոտները: 
Սփյուռքի հայոց թեմերում մեկնարկել են Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները: 

Եկեղեցական կյանք 16.12.2016


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն:
Մայր Աթոռի սոցիալական գրասենյակը Ամանորին և Սուրբ Ծննդին ընդառաջ իրականացնում է «Ս. Ծննդյան ժպիտ անծանոթ փոքրիկին» ծրագիրը:
«Աղոթքի հոգեթերապևտիկ նշանակությունը» թեմայով հանդիպում ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետում: 
Մայր Աթոռի հրատարակչությունը լույս է ընծայել Արշակ Տեր-Միքելյանի «Ուսումն Սուրբ գրոց» 1901թ. դասագիրքը և Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները»:
Թբիլիսիում նշվել է Ղափամայի տոնը: 
 

Եկեղեցական կյանք 12.12.2016


Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի նորոգման աշխատանքների 3 միլիոն եվրո կազմող բյուջեն ստանձնել են իրավատեր համարվող հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիները:  
Այցելություն ապրիլյան քառօրյա պատերազմում ծանր վիրավորված Ավետիս Զարգարյանին: 
Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» հիվանդանոցի բժիշկները բարեգործական այց են կատարել Արցախ: 
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամում հանդիպեցին Հայ եկեղեցու տարբեր թեմերի սոցկենտրոնների ներկայացուցիչները: 

Եկեղեցական կյանք 09.12.2016


Ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա առիթով Ս. Էջմիածնում կատարվեց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն:
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Ախալքալաքի և Կումբուրդոյի միտրոպոլիտին:
Հաշմանդամություն ունեցող  երեխաները «Նարեկացի» արվեստի միությունում տոնական համերգ ունեցան: 
«Արևելք» հիմնադրամը ամփոփեց 2016թ. ծրագրերը: 
Դիլիջանում խաչքար օծվեց՝ նվիրված հերոս զինվորների հիշատակին: 
Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու «Սաղմոս» երգչախումբը նշեց իր 25-ամյակը:

Եկեղեցական կյանք 05.12.2016


Դեկտեմբերի 5-ին Վեհափառ հայրապետն ընդունեց նորաօծ քահանաներին:
Նոր Նորքի հայորդյաց տան «Հոգիս» պլաստիկ բեմադրությունը նյույորքյան պրեմիերայից հետո ցուցադրվեց Հայաստանում: 
Դեկտեմբերի 3-ին Հայ եկեղեցին նշեց հիմնադիր առաքյալների՝ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի տոնը: 
Փարիզի առաջնորդարանում տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի հոգևորականների տարեկան ժողովը: 
Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Մուղնեցոց Ս. Գևորգ հայկական եկեղեցում:

Եկեղեցական կյանք 02.12.2016


Մարտունու Ս. Աստվածածին եկեղեցին նորոգվում է քաղաքի բնակիչների նվիրատվություններով:
Վերաբացվեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի աղոթասենյակը:
Բուլղարիայի հայոց թեմում նոր նշանակումներ են կատարվել: 
Սիրիայի Ուղղափառ եկեղեցու պատրիարքը Լոնդոնում այցելել է հայկական Ս. Սարգիս եկեղեցի: 
Անգլիայում օծվել է Հայոց ցեղասպանության նահատակների սրբապատկերի կրկնօրինակը և տեղադրվել Փեմբրոքի մատուռում: 
Մայր Աթոռ Ս. էջմիածինը ձեռք է բերել 1486 թվականի ձեռագիր ավետարան: 

Եկեղեցական կյանք 28.11.2016


Մեհրաբի զորամասի Ս. Սարգիս մատուռի օծումը: 
Օրհնության գրեր՝ ծառայության ընթացքում աչքի ընկած վանաձորցի սպաներին: 
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները՝ հավատի մասին: 
Միջազգային լրահոս-Սիրիայի կառավարական զորքերը ազատագրել են Հալեպի  հայկական Նոր գյուղ թաղամասի հարևանությամբ գտնվող Բոստան Փաշա շրջանը: 

Եկեղեցական կյանք 25.11.2016


Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ:
Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի շարքային Վահե Մարգարյանը, գնդերեց Վոլոդյա սարկավագ Նաջարյանը և կապիտան Դավիթ Արզումանյանը երգ են ձայնագրել:  
Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հնատիպ գրքի ցուցասրահ է բացվել: 
Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը նշվել է Գևորգյան ճեմարանում: 
Տավուշի թեմի աջակցությամբ Հաղարծնի վանական համալիրի տարածքում իրականացվել է «Ֆրեսկո» միջազգային փառատոնի «Արձագանք» ծրագիրը:

Եկեղեցական կյանք 21.11.2016


«ՖԼԱՅ» բարեգործական կազմակերպության նվերները Գյումրիի տնակային ավանում բնակվող 10 ընտանիքներին:
Քննարկվել է Թեոդոսիայի հայկական եկեղեցիների նորոգման հարցը:
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ծննդյան 70-րդ տարեդարձի հանդիսություններին մասնակցելու համար Ռուսաստան մեկնեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 

Եկեղեցական կյանք 18.11.2016


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի քահանայական ժողովը Ղրիմում:
ԱՄՆ Ս. Ներսես հայկական ճեմարանի նոր համալիրի բացումը՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ:
Բարեգործական ճաշկերույթ Լոնդոնում՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանի նորոգմանն աջակցելու համար:
Նիդերլանդներում թողարկվել է Ոսկանյան Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված փոստային բացիկ և նամականիշ:

Եկեղեցական կյանք 14.11.2016


Գայանյան օրիորդաց դպրոցի 150-ամյակին նվիրված ցուցադրություն Ազգային արխիվում:
Նոր Նորքի հայորդյաց տան սաների «Հոգիս» ներկայացումը Նյու Յորքում:
Ծիսական հագուստը Հայ եկեղեցում:
Մայր Աթոռի հրատարակչական բաժինն առաջարկում է: