«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 01.12.2017


Ավարտվեց ՀՕՖ-ի «Այո» հարթակի դրամահավաքը Մասրիկ գյուղի մանկապարտեզի համար. Թուֆայան ընտանիքը կրկնապատկել է հավաքված գումարը:
Թուրքիայի հայկական դպրոցները կանգնած են նոր խնդիրների առջև. մտահոգված է «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիրը:
Վերականգնվել է Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի եկեղեցիներից մեկը և գավիթը. դեկտեմբերի 9-ին Գուգարաց թեմի առաջնորդը կվերաօծի եկեղեցին:
Դեկտեմբերի 2-ին Հայ եկեղեցին կնշի հիմնադիր առաքյալների՝ Ս. Թադեոսի և Բարդուղիմեոսի տոնը. Գեղարդը դուրս կբերվի Ս. Էջմիածնի մայր տաճար:
«Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասնակից Արա Ստեփանյանը Հայոց եկեղեցու պատմություն է դասավանդում Արաքսի դպրոցում. մեր նկարահանող խումբն այցելել է դպրոց, զրուցել աշակերտների հետ:
Մայր Աթոռի նոր հրատարակությունները. լույս է ընծայվել «Արարատ» ամսագրի ժառանգությանը նվիրված երկհատորյակ:
 

Եկեղեցական կյանք 27.11.2017


Լեհաստանի պառլամենտի ստորին պալատը` սեյմը, երկրի հայ համայնքին առնչվող բանաձև է ընդունել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին է հանձնել հակամարտությունների կանխարգելման «Շիրակ» մրցանակը:
Արգենտինայի Սան Լուիս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Նոյեմբերի 26-ին Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանյան-կանադական համալսարանի նախագահ դոկտոր Ռոնի Աբի Նախըլին եւ համալսարանի տնօրինության նախագահ, միջազգային ծրագրերի պատասխանատու դոկտոր Յոլանդ Սալիմին:
Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները նոյեմբերի 24-ին Բյուրականում էին, նրանք այցելեցին նաև Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: 
Դեկտեմբերի 2-ը՝ Ս. Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակի օրը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օրն է: Այդ օրը Ս. Գեղարդը կբերվի Մայր տաճար:
Լույս է տեսել Հայ եկեղեցու՝ 2018թ.-ի թեմատիկ ալբոմ-օրացույցը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց Արցախի յոթ երիտասարդ նկարիչների հավաքական ցուցահանդեսը: 
 

Եկեղեցական կյանք 20.11.2017


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանայական տարեկան ժողովը՝ Մոսկվայում: 
Գոշավանքի նորոգումը այս տարի էլ չի ավարտվի: 
Հայ վարդապետ-ուսուցիչների տոնը՝ Ռուսթավ քաղաքի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնում:
«Հայաստան համահայկական հիմնադրամի» Տորոնտոյի տեղական մարմնի միջոցներով նորոգվել է Մատաղիսի դպրոցը:  
Թիֆլիսահայ Թամամշյանցներին նվիրված գրքի շնորհանդես՝ «Հայարտուն» կենտրոնում:
 

Եկեղեցական կյանք 17.11.2017


ՀՀ նախագահը Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված ցուցադրության բացմանը:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղանը և յոթ այլ կազմակերպություններ ամփոփեցին Մարտունի գյուղի զարգացման ծրագիրը: 
Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի «Այո» հարթակը հանրային դրամահավաք է սկսել:  
Իրավագիտության պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի բանախոսությունը Գևորգյան ճեմարանում՝ նվիրված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին: 
Ամփոփ լրահոս- Դամասկոսի բնակիչ Սարգիս Քասսարջյանը նկարահանել է իսլամիստների կողմից դեռևս երեք տարի առաջ պայթեցված հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին: Հայ եկեղեցու Դանիայի հայոց հովվություն է այցելել Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակը: ՌԴ օպերայի և բալետի մեներգչուհի Իրինա Նաումովան և նրա ամուսինը Եկատերինբուրգի համալսարանի եկեղեցուն նվիրել են Նիկողայոս Սքանչելագործի՝ ընտանեկան սրբություն համարվող պատկերը:   
 

Եկեղեցական կյանք 13.11.2017


Մեհրաբի զորամասի հենակետերից մեկում մատուռ օծվեց:  
Սանահինի և Քոբայրի վանական համալիրների նորոգման աշխատանքները շարունակվում են:
Հրեշտակապետաց տոնը և ճեմարանականների՝ տոնին նվիրված հանդիսությունը: 
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղանի և Գուգարաց թեմի համայնքային զարգացման կենտրոնը 1 տարեկան է: 
Գրաբարի դասեր՝ Արարատյան հայրապետական թեմում: 
 

Եկեղեցական կյանք 10.11.2017


Մոլդովայի նախագաի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի շրջանակում կնվիրաբերվի 18-րդ բնակարանը:
Հրաշք Հիսուս Քրիստոսի գերեզմանի մոտ:
Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ընթացիկ ծրագրերն ու հրատարակությունները:
Միքայել Հարությունյանի՝ կաթողիկոսների դիմանկարները տեղ կգտնեն Մայր Աթոռում:  
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմակալ առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսի այցը Իռլանդիա:
 

Եկեղեցական կյանք 06.11.2017


ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում ավարտվեց Ս. Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի արտագնա նիստը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 18-րդ տարեդարձը:
Եկեղեցական ամփոփ լրահոս- Ցուցահանդես Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյան» տանը: Աղոթք Մեծ Բրիտանիայի Քարդիֆ քաղաքի հայկական խաչքարի մոտ: Լույս է տեսել Յուլիա Մատվեևայի գիտական ուսումնասիրությունը՝ նվիրված վաղբյուզանդական եկեղեցում կտորի գործածությանը: Ուղղափառ հասարակության ֆորում և ցուցահանդես-տոնավաճառ՝ Սանկտ Պետերբուրգում: 
Հայ եկեղեցին նշեց Հայտնի և անհայտ, հին և նոր սրբերի հիշատակության տոնը: 
 

Եկեղեցական կյանք 03.11.2017


Նոյեմբերի 1-ից Լոս Անջելեսում, ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդարանում աշխատանքն սկսեց Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստը:
ՌԴ Իվանովո քաղաքում օծվել են նոր կառուցվելիք հայկական եկեղեցու հիմքերը:
Մայր Աթոռը բնակարան է նվիրել ազատամարտիկ Նորայր Զաքարյանի բազմանդամ ընտանիքին:
Գիտաժողով Մայր Աթոռում՝ կրոնական թանգարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: 
Վերսկսվել է Արաբկիրի եկեղեցու շինարարությունը:
 

Եկեղեցական կյանք 02.11.2017


Հոկտեմբերի 25-ից Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հնգօրյա հովվապետական այցով Միացյալ Նահանգներում է:
Հոկտեմբերի 30-ին Ամենայն հայոց հայրապետը հովվապետական այցելությամբ մեկնեց Մեխիկո:
Նոյեմբերի 1-ից Լոս Անջելեսում, ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդարանում աշխատանքն սկսեց Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստը:
 

 

Եկեղեցական կյանք 02.11.2017


Հոկտեմբերի 30-ին Ամենայն հայոց հայրապետը հովվապետական այցելությամբ մեկնեց Մեխիկո:
Նոյեմբերի 1-ից Լոս Անջելեսում, ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդարանում աշխատանքն սկսեց Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստը:
 

Եկեղեցական կյանք 31.10.2017 Հովվապետական այց ԱՄՆ


Հոկտեմբերի 25-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հնգօրյա հովվապետական այցով մեկնեց Միացյալ Նահանգներ: Հայրապետը Լոս Անջելես ժամանեց առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հրավերով՝ հանդիսապետելու ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի 90-ամյակի արարողություններին: 
Վեհափառ հայրապետը այցելեց «Վաչե և Թամար Մանուկյան» հայկական վարժարան, տարեցների խնամքի «Արարատ» տուն։ Ամերիկաբնակ հայ հավատացյալները Ամենայն հայոց հայրապետին դիմավորեցին Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում, տեղի ունեցավ Հրաշափառի արարողություն։ Հայոց հայրապետը հանդիպեց նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների, հայկական վարժարանների աշակերտների, թեմի երիտասարդների հետ: 
Սուրբ Խաչի գյուտի տոնի օրը՝ հոկտեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագ մատուցեց թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում:
Հնգօրյա այցի ընթացքում Վեհափառ հայրապետը մեկ օրով կմեկնի Մեքսիկա, կհանդիպի հայ համայնքի հետ, ինչպես նաև կմասնակցի միջեկեղեցական հատուկ արարողության Մեխիկոյի մայր տաճարում։
Նոյեմբերի 1-ից 3-ը ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի կունենա նաև Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
 

Եկեղեցական կյանք 27.10.2017


Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով Միացյալ Նահանգներում է:
Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաների համար կկառուցվեն խաղաթաքստոցներ:
Աստվածաշնչային գիտելիքի մրցույթ-ստուգատես` դպրոցականների համար:
Վարշավայում տոնել են լեհահայոց թեմի պաշտոնական հաստատման 650-ամյակը: 
Ամփոփ լրահոս Կանադայի Տորոնտո քաղաքում հայկական նոր կենտրոն է բացվել: Նիսի պառակտված համայնքը միավորվում է: