«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 30.09.2016


Եկեղեցու հիմնարկեք՝ Արարատի մարզի Դարբնիկ գյուղում:
Նորոգվել է Լոռու մարզի Բազում և Ազնվաձոր հարևան համայնքների եկեղեցին: 
Մարտիկյան ամուսինները պարգևատրվեցին Հայ եկեղեցու բարձրագույն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը: 
Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի մամուլի ասուլիսը: 
Վարդապետական թեզի պաշտպանություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:

Եկեղեցական կյանք 26.09.2016


Վեհափառ հայրապետի հրավերով եռօրյա այցով Մայր Աթոռում էին Արցախի Քարվաճառի շրջանի 24 երեխա: 
Սուրբ Գևորգի տոնը` Մուղնու Ս. Գևորգ վանական համալիրում:
Սուրբ Գևորգի մասունքակիր Աջը սրբի տոնին տարվել էր Մոսկվա: 
Սուրբ Գևորգի տոնին Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտած սարկավագները դիպլոմներ ստացան: 
Տավուշի թեմում նշվեց Վարագա Ս. Խաչի տոնը:
Գուգարաց թեմում Ախթալայի վանական համալիրի 800-ամյակը կնշվի տարբեր միջոցառումներով: 
 

Եկեղեցական կյանք 23.09.2016


Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց Էջմիածնի և Երևանի ծննդատներ, օրհնություն բաշխեց նորածիններին և նրանց մայրերին: Հանրապետական կլինիկական ծննդատանը Վեհափառն առաջինը այցելեց սեպտեմբերի 3-ին ծնված քառյակ երեխաներին:
ՌԴ Օրենբուրգ քաղաքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն օծել է նոր կառուցվող եկեղեցու հիմերը:
Շիրակի թեմում վերականգնվել է Բանդիվանի Ս. Աստվածածին խոնարհված եկեղեցին: 
Անկախության 25-ամյակի առիթով Հայաստան եկած կանադահայերը Ս. Էջմիածնում ստացան Հայոց հայրապետի օրհնությունը: 

20.09.2016 Հանրապետական մաղթանք Անկախության 25-ամյա տարեդարձի առթիվ


Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձի առթիվ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում սեպտեմբերի 20-ին կատարվեց հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետում էին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

Եկեղեցական կյանք 19.09.2016


Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնության գիր հղեց «Հովարդ Կարագյոզյան» ընկերակցության տնօրենների խորհրդի նախագահին:  
Տավուշի թեմի առաջնորդը Կոթի և Այգեհովիտ համայնքներում տնօրհնեք կատարեց  «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բացած «Սմարթ» ապահով սենյակներում: 
Վերականգնվում է Մշկավանքի միջնադարյան համալիրը:
Օծվեցին Արարատ քաղաքի նոր կառուցվող եկեղեցու խաչն ու զանգերը, Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցու մկրտության ավազանը: 

Եկեղեցական կյանք 16.09.2016


Հայ եկեղեցու «Ս. Սահակ, Ս. Մեսրոպ» շքանշանով պարգևատրվեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանն ու ֆրանսիացի հայագետ, ծիսագետ Հայր Աթանաս Շառլ Ռընոն: 
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց Աշտարակի հայորդյաց տան նորոգված շենքի բացումը: 
Մայր Աթոռում տեղի ունեցավ «Արևելյան ծիսագիտության ընկերության» 6-րդ գիտաժողովը:
ԱՄՆ դեսպանատան Մշակութային պահպանության հիմնադրամը դրամաշնորհ կտրամադրի Մեղրիի 17-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության և որմնանկարների վերականգնման համար:  

Հատուկ թողարկում. Գերագույն հոգևոր խորհրդի նիստն Արցախում


Սեպտեմբերի 5-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հրավերով, ժամանեց ԼՂՀ մայրաքաղաք: Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի նիստն այս անգամ գումարվում էր Արցախում և պատվիրակության անդամներին եռօրյա աշխատանքից զատ սպասվում էին այցելություններ տարբեր սրբավայրեր, հանդիպումներ ՊԲ հրամանատարական կազմի և զինվորների հետ: 

Եկեղեցական կյանք 12.09.2016


Խաչվերացին հաջորդող երկուշաբթին հայ եկեղեցում ննջեցյալների հիշատակության օր է:
Խաչվերացի տոնը` Գյումրիում:
Խաչվերացի տոնին նշվում է Վանաձոր քաղաքի օրհնության օրը:
Խաչվերացին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում, ի երկրպագություն հավատացյալների, դրվեց Խաչափայտի մասունքը:
Հանդիսավորությամբ բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի նոր ուսումնական տարին:
Ճեմարանականները նորոգում են Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտի աղոթասենյակը:

Եկեղեցական կյանք 11.09.2016


Խաչվերացի տոնական պատարագ և խաչի թափոր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Խաչի քարոզ Երևանի փողոցներում` Խաչվերացին ընդառաջ:
Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրը:
Խաչվերացը Երևանի Ս. Երրորդություն եկեղեցում:

Եկեղեցական կյանք 09.09.2016


Սեպտեմբերի 5-ից 9-ը Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը, Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, այցելեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: 
Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքը սեփական ուժերով գյուղում չրանոց է հիմնել: 
Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցում զինվորների մկրտության արարողություն կատարվեց:
Սեպտեմբերի 14-ից 16-ը Տաթևում կանցկացվի «Շարական» հոգևոր երգի փառատոնը:

Եկեղեցական կյանք 05.09.2016


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր ժողովը առաջիկա օրերին նիստերը կգումարի Արցախում: 
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահվան կապակցությամբ: 
Հռոմի կաթոլիկ եկեղեցին սրբադասել է Մայր Թերեզային: 
Եգիպտոսի խորհրդարանը քրիստոնեական եկեղեցիներ կառուցելու կարգը հեշտացնող օրենք է ընդունել: 
Մոսկվայի և Համայն Ռուսիո ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի ձեռամբ օծվել է Հեռավոր Արևելքի ամենամեծ տաճարը: 

Եկեղեցական կյանք 02.09.2016


Բյուրականում առաջին անգամ նշվեց Սուրբ Հովհաննես եկեղեցու ուխտի օրը:
Էջմիածնի Ս. Շողակաթ վանք տարվեց Սանգիբարանի հրաշագործ ավետարանը:
«Կենգուրու» միջազգային և «Մեղու» հանրապետական մրցույթների հաղթողները այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին: 
Կրթական ոլորտի գործիչները, նախարարի գլխավորությամբ, այցելեցին Մայր Աթոռ՝ օրհնություն ստանալու:   
Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի սաները կտեղափոխվեն նոր շենք: