«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 16.09.2016


Հայ եկեղեցու «Ս. Սահակ, Ս. Մեսրոպ» շքանշանով պարգևատրվեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանն ու ֆրանսիացի հայագետ, ծիսագետ Հայր Աթանաս Շառլ Ռընոն: 
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց Աշտարակի հայորդյաց տան նորոգված շենքի բացումը: 
Մայր Աթոռում տեղի ունեցավ «Արևելյան ծիսագիտության ընկերության» 6-րդ գիտաժողովը:
ԱՄՆ դեսպանատան Մշակութային պահպանության հիմնադրամը դրամաշնորհ կտրամադրի Մեղրիի 17-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության և որմնանկարների վերականգնման համար:  

Հատուկ թողարկում. Գերագույն հոգևոր խորհրդի նիստն Արցախում


Սեպտեմբերի 5-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հրավերով, ժամանեց ԼՂՀ մայրաքաղաք: Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի նիստն այս անգամ գումարվում էր Արցախում և պատվիրակության անդամներին եռօրյա աշխատանքից զատ սպասվում էին այցելություններ տարբեր սրբավայրեր, հանդիպումներ ՊԲ հրամանատարական կազմի և զինվորների հետ: 

Եկեղեցական կյանք 12.09.2016


Խաչվերացին հաջորդող երկուշաբթին հայ եկեղեցում ննջեցյալների հիշատակության օր է:
Խաչվերացի տոնը` Գյումրիում:
Խաչվերացի տոնին նշվում է Վանաձոր քաղաքի օրհնության օրը:
Խաչվերացին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում, ի երկրպագություն հավատացյալների, դրվեց Խաչափայտի մասունքը:
Հանդիսավորությամբ բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի նոր ուսումնական տարին:
Ճեմարանականները նորոգում են Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտի աղոթասենյակը:

Եկեղեցական կյանք 11.09.2016


Խաչվերացի տոնական պատարագ և խաչի թափոր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Խաչի քարոզ Երևանի փողոցներում` Խաչվերացին ընդառաջ:
Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրը:
Խաչվերացը Երևանի Ս. Երրորդություն եկեղեցում:

Եկեղեցական կյանք 09.09.2016


Սեպտեմբերի 5-ից 9-ը Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը, Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, այցելեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: 
Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքը սեփական ուժերով գյուղում չրանոց է հիմնել: 
Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցում զինվորների մկրտության արարողություն կատարվեց:
Սեպտեմբերի 14-ից 16-ը Տաթևում կանցկացվի «Շարական» հոգևոր երգի փառատոնը:

Եկեղեցական կյանք 05.09.2016


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր ժողովը առաջիկա օրերին նիստերը կգումարի Արցախում: 
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահվան կապակցությամբ: 
Հռոմի կաթոլիկ եկեղեցին սրբադասել է Մայր Թերեզային: 
Եգիպտոսի խորհրդարանը քրիստոնեական եկեղեցիներ կառուցելու կարգը հեշտացնող օրենք է ընդունել: 
Մոսկվայի և Համայն Ռուսիո ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի ձեռամբ օծվել է Հեռավոր Արևելքի ամենամեծ տաճարը: 

Եկեղեցական կյանք 02.09.2016


Բյուրականում առաջին անգամ նշվեց Սուրբ Հովհաննես եկեղեցու ուխտի օրը:
Էջմիածնի Ս. Շողակաթ վանք տարվեց Սանգիբարանի հրաշագործ ավետարանը:
«Կենգուրու» միջազգային և «Մեղու» հանրապետական մրցույթների հաղթողները այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին: 
Կրթական ոլորտի գործիչները, նախարարի գլխավորությամբ, այցելեցին Մայր Աթոռ՝ օրհնություն ստանալու:   
Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի սաները կտեղափոխվեն նոր շենք:  
 

Եկեղեցական կյանք 29.08.2016


Օլիմպիական չեմպիոններ Միհրան Հարությունյանը և Սիմոն Մարտիրոսյանը այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Արագածոտնի Վարդենիս համայնքում նշվեց Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրը:
Ջավախքի Կարծախ գյուղում բացվեց Ջիվանու տուն-թանգարանը:
Ամփոփվեց հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնը: 
ՀԵՀԵՄ-ի հերթական ուխտագնացությունը Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի:
Արարատյան թեմում ընթանում է «Առաջնորդարան» երիտասարդական ծրագիրը:
 

Եկեղեցական կյանք 26.08.2016


Աղձքում շարունակվող պեղումների ժամանակ հայտնաբերվել են քրիստոնեության հայկական վաղագույն նմուշներ:
ԱՀԹ լսողության խանգարում ունեցող երիտասարդների «Մենք» թատրոնը նվաճել է Ենգիբարյանի անվան միջազգային փառատոնի ոսկե մեդալը:   
Երևանում բացվեց Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի «Հայ Երուսաղեմ» լուսանկարների ցուցահանդեսը:
Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողները մասնակցում են Բազե համահայկական հավաքին: 
 

Եկեղեցական կյանք 22.08.2016


Գարեգին Բ հայրապետի ծննդյան օրը Մայր Աթոռում Հայրապետական մաղթանք կատարվեց: 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում մեկնարկել են 2016-2017 ուս. տարվա ընդունելության քննությունները:
Հաղարծնի վանական համալիրում և Երևանում ընթանում է «Ֆրեսկո» հոգևոր ֆիլմերի կինոփառատոնը:  
Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցուն կից գործում է ամառային ճամբար:
Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվը գյուղի երեխաների համար բակային ճամբար է կազմակերպել: 
 

Եկեղեցական կյանք 14.08.2016 Վերափոխման տոն


Վերափոխման տոնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցվեց տոնական պատարագ, կատարվեց խաղողօրհնեքի արարողություն:
Վերափոխման տոնին Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի ուխտի էին եկել բազմաթիվ սիրիահայեր: 
Աստվածածնի վերափոխման տոնը Տեղերի վանքի ուխտի օրն է:
Վերափոխման տոնական պատարգը և խաղողօրհնեքը՝ Աշտարակի Ս. Մարիանե եկեղեցում: 
 

Եկեղեցական կյանք 15.06.2016


Հայ առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց կինոռեժիսոր Ռոման Բալայանին:
Լմբատավանքի որմնանկարների վերականգնվում են: 
Համաուղղափառյան Մեծ ժողովի արձագանքը:
Հոգևորականները սատարում են Արթիկի ջրհեղեղից տուժածներին:
Գևորգյան ճեմարանի վեց սան հոգևոր սպասավորության կմեկնի ռուսահայոց թեմեր: