Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն  հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:  
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
 
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին

Հայ եկեղեցին և «նոր» ազգը


Որքան ներդաշնակ ու կանոնավոր են աշխատում ազգային մարմինները, այնքան կենսունակ է ազգը, որպես օրգանիզմ: Որո՞նք են մեր ազգային ինստիուտները, ի՞նչ առանձնահատկություններ ունեն նրանք: Ո՞ր դեպքում մենք կարող ենք ունենալ համերաշխ հասարակություն, երբ երեկ չէ առաջին օրը կատարված թավշյա հեղափոխության ալիքի տակ փորձ է արվում նույն՝ փողոցային ցույցերով իրավիճակ փոխել ոչ թե արդեն պետական կառավարման համակարգում, այլ, օրինակ, Հայ եկեղեցում: Թեման քննարկում են պատմաբան Վահե Թորոսյանը և անկախ մեկնաբան Հայկ Բալանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հեղափոխությունը և Արցախը


Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արցախի հարցի նկատմամբ վերաբերմունք փոխվեց. բանակցությունների սեղանի շուրջ որպես հակամարտութան լիարժեք կողմ նրան վերադարձնելը բուռն արձագանք ստացավ:
ՀՀ-ԼՂՀ որպես երկու սուվերեն պետություններ հարաբերությունները նոր շեշտադրումներ են ստանում: Արցախ է հասել նաև հայաստանյան հեղափոխության ալիքը: Որո՞նք են այս գործընթացների դրդապատճառները: Թեման քննարկում են Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը և «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Հեղափոխության շոկը և հետհեղափոխական կրքերը


Շուրջ մեկ ամիս հայ հանրությունն իր հույսերն ու մտքերը հավաքեց հեղափոխության առանցքի շուրջ: Թավշյա հեղափոխությունը հաղթեց և փողոցներում հավաքված բազմահազար մարդիկ գնացին: Ո՞ւր տեղափոխվեցին հանրային պահանջն ու սպասելիքները: Ինչպե՞ս են կառավարվում հետհեղափոխական կրքերը: Ինչպե՞ս է փորձում հանրությունը հաղթահարել հեղափոխության հուզական շոկը: 
Թեման քննարկում են ազգագրագետ Սաթենիկ Մկրտչյանը և «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդակցության համակարգող Հայկակ Արշամյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Թավշյա հեղափոխության փիլիսոփայությունը


Փիլիսոփայական մտքերը, որոնք հանրությունը կիրառում է ինտելետկտուալ ժամանցի համար, ժամանակ առ ժամանակ իրականացվելու սովորություն ունեն: Ինչպե՞ս ժողովրդի հավաքական ինտելեկտը Հայաստանում հաղթեց իշխանական ինտելեկտին: Թավշյա հեղափոխության և պետության փիլիսոփայության մասին զրուցում են փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ Կարինե Յարալյանը և Մովսես Դեմիրճյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հեղափոխության վաղվա օրը


Հայկական ժողովրդական հեղափոխության արդյունքը լեգիտիմացված է: Արագ և լիակատար բարեկեցիկ կյանքի սպասումը թթվածնի պես պահանջված է: Ինչպե՞ս կառավարել ժամանակն ու սպասելիքները: Պետական կառավարման ի՞նչ մոդել ընտրել: Թեման քննարկում են ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը և Մարդկային կայուն զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուշուդյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հեղափոխության թավշյա ուժը


Անբացատրելի, աներևակայելի, անսպասելի: Այսպես է բնորոշվում հայաստանյան համաժողովրդական ընդվզումը՝ թավշյա հեղափոխությունը: Ո՞րն էր ուժի աղբյուրը: Ինչպե՞ս հեղափոխությունը մերժեց բռնությունը, մտավ մեր առօրյա և ստեղծեց հասարակական նոր իրավիճակ: Թեման քննարկում են կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հեղափոխության հույզերը


Ապրիլյան համաժողովրդական ընդվզումը մերժեց ֆիզիկական բռնությունը և հաջողեց: Նույնիսկ վերածվեց տոնախմբության, որի բոլոր մասնակիցները սպասելիքներ ունեն: Իսկ ի՞նչ դրսևորում ստացավ ագրեսիան և տագնապը: Ի՞նչ հոգեբանական խնդիրներ են սպասվում մեզ «տոներից հետո»: Թեման քննարկում են հոգեբաններ Մարինա Սերոբյանը և Սամվել Խուդոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հեղափոխությունը՝ կրթական համակարգում


Բաց ձեռքերով հեղափոխությունը բախման մեկ կիզակետ արդե՛ն ունի՝ կրթական համակարգը: Շարժման լոկոմոտիվը ուսանողությունն է: Արդյո՞ք այդ բախումը չի բերի նորերի՝ սերնդների բախման, զգացմունքների՝ ոգևորության և հուսահատության բախման: Թեման քննարկում են հոգեբան Անուշ Ալեքսանյանը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Քաղաքական ճգնաժամ, թե՞ արագընթաց փոփոխություններ


Հայաստանը վերջին երկու շաբաթվա ընթացքում հանրային ակտիվ փոփոխությունների մեջ է: Գործընթացի դրդապատճառը քաղաքական է, սակայն փոփոխություններն իրենց հետ բերում են նաև հանրային գիտակցության ու վարքագծային նոր նորմեր: Որո՞նք են դրանք, դեպի ո՞ւր է քայլ անում հայաստանյան հասարակությունը: Թեման քննարկում են մամուլագետ Ծովինար Նազարյանը և արձակագիր, «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբերիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հետազոտելով Շարժումը


2018թ. փետրվարին լույս տեսավ «Ղարաբաղյան շարժման պատմություն (1988-1989)» պատմագիտական ծավալուն հետազոտությունը: «Երրորդ հազարամյակի» տաղավարում գրքի հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Շարժումը Արցախում. ընդհատակյա պայքարից մինչև ազատագրական պատերազմ


Ի՞նչ գործընթացներ էին կատարվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում մինչև 1988-ի փետրվարի 13-ի Ստեփանակերտի պատմական հանրահավանքը: Ինչպե՞ս միաբանվեց արցախահայությունը: «Երրորդ հազարամյակի» տաղավարում հյուրընկալվել է Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Շարժում` երազանքներ և իրականություն


Թե ինչու էր 1988-ին հրապարակներում հավաքվում, հայ ժողովուրդը գիտեր: Իսկ գիտե՞ր՝ ուր է գնում: Զրուցում են բանասեր Հայկազուն Ալվրցյանը և ֆիկզիկոս Գրիգոր Ոսկերչյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: