Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն  հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:  
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
 
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին

Alt

Քաղաքակրթություններ և կայսրություններ. մաս 3-րդ


Քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանն ու լրագրող Արմեն Հովհաննիսյանը վերլուծում են ժամանակակից քաղաքակրթական համակարգերի տիպերը, աշխարհակարգի փոփոխությունը Ղրիմի դեպքերի խորապատկերում: Ընտրության ի՞նչ հնարավորություն ունի այսօր Հայաստանը կայսերական հավակնություններ ունեցող երկրների հետ հարաբերություններում:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Քաղաքակրթություններ և կայսրություններ. մաս 2-րդ


Պատմաբան Ժիրայր Լիպարիտյանն ու ազգագրագետ Լևոն Աբրահամյանը վերլուծում են ժամանակակից քաղաքակրթական խաչմերուկներում հայկական կապիտալի ստեղծման անհրաժեշտության հարցը: Ի՞նչ մարտահրավերի առջև է այսօր քաղաքակրթությունների սահմանին գտնվող Հայաստանը՝ աշխարհասփյուռ գաղութների առկայությամբ:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Քաղաքակրթություններ և կայսրություններ. մաս 1-ին


Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և մշակութաբան Դավիթ Հովհաննիսյանը վերլուծում են քաղաքակրթական համակարգերի և կայսրությունների հատկանիշերը: Ինչպե՞ս են ազգերը ներգրավվում քաղաքակրթական որևէ համակարգում, ո՞րն է ռուսական կայսրության քաղաքակրթական առանձնահատկությունը: Համակարգի մասնակից-անդամ, թե՞ գաղութ. որն է տարբերությունը:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Գիտություն ցպահանջ. մաս 4-րդ


Երիտասարդ գիտնականներ՝ տնտեսագետ Անահիտ Մանասյանը և ֆիզիկոս Դանիել Իոաննիսյանը բանավիճում են պետության կողմից գիտության ֆինանսավորման խնդրի շուրջ, վերլուծում գիտությամբ զբաղվելու երիտասարդների մոտիվացիաները: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Հաղթանակի մեր ընկալումը


Պատմաբան Հայկակ Արշամյանն ու կոնֆլիկտաբան Արտակ Այունցը վերլուծում են հաղթանակի ֆենոմենը: Ինչպիսի՞ վերաբերմունք ունենք մեր ռազմական ու բարոյական հաղթանակների նկատմամբ՝ Արցախյան ազատամարտից մինչև Վարդանանց նահատակություն: Ի՞նչն ենք համարում հաղթանակ, ինչպե՞ս ենք վերաբերում կոնֆլիկտներին առհասարակ:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Գիտություն ցպահանջ. մաս 3-րդ


ԵՊՀ դասախոսներ, բանասեր Նունե Դիլանյանն ու սոցիալական աշխատող Ավետիք Մեջլումյանը Գիտություն ցպահանջ» թեմայի շրջանակում քննարկում են գիտության և կրթության փոխկապվածության, կրթության համակարգում արդի գիտական գիտելիքի ներդրման բարդությունների, ԲՈՒՀ-երում կրթական ու գիտական իրադրության խնդիրները: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Գիտություն ցպահանջ, մաս 2-րդ


Սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանն ու փիլիսոփ. գիտ. թեկնածու Մովսես Դեմիրճյանը բանավիճում են գիտության նկատմամբ հասարակական վերաբերմունքի, հանրային ու պետական պատվերի ձևակերպման մեխանիզմների շուրջ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Գիտություն ցպահանջ


Հաճախ գիտական կոչումների հավակնում են մարդիկ, որոնք հիմնականում հասարակական պաշտոններ են զբաղեցնում, իսկ բուն գիտական գործունեությամբ զբաղվող՝ պրոֆեսինոալ գիտնականները հեռանում են կամ ոլորտից, կամ երկրից: Երբեմն էլ՝ երկուսից միաժամանակ: Ի՞նչ պահանջարկ ունի այսօր մեզանում գիտությունը, ինչու՞ են պահանջված գիտական աստիճանները: Գիտություն ցպահանջ» թեման քննարկում են մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը և ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Պետություն և լեզու. մաս 9-րդ


Արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը և լեզվաբան Աշոտ Աբրահամյանը Պետություն և լեզու» թեմայի շրջանակում քննարկում են հայերենի կարգավիճակի, լեզվագործածության կարգավորման հարցում պետության դերակատարության, լեզվի միջոցով մեր երկրի նկատմամբ իրականացվող արտաքին քաղաքական ագրեսիայի մասին: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Պետություն և լեզու. մաս 8-րդ


Գրականագետ Գուրգեն Գասպարյանը և փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը Պետություն և լեզու» թեմայի շրջանակում զրուցում են լեզվի զարգացման, հայոց լեզվով գրական, գիտական, տեխնոլոգիական մտքի ստեղծման, թարգմանական խնդիրների և լեզվաքաղաքականության մասին: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Պետություն և լեզու. մաս 7-րդ


Ին՞չ է լեզվական քաղաքականությունը, ի՞նչ գործառույթներ ունի այս հարցում պետական կառավարման համակարգը: Թեման քննարկում են Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Գարեգին Չուգասզյանը և արևելագետ, պատմ. գիտ. թեկնածու Արայիկ Հարությունյանը:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Պետություն և լեզու. մաս 6-րդ


Անկախության 22-րդ տարում մեզանում շրջանառվում է կարծիք, որ հայերենը փակուղում է: Ինչու՞ է լեզուն հայտնվել այս կարգի քննարկումների դաշտում: Ի՞նչ փակուղի է դա՝ քաղաքական, սոցիալական, թե՞ արժեբանական: Թեման քննարկում են արձակագիր Հովհաննես Երանյանը և բանասեր Լևոն Գալստյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: