Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն  հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:  
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
 
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին

Ղարաբաղյան շարժումն ու Հայաստանի անկախությունը


Լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Ինչպե՞ս Շարժման ընթացքում ծնվեց և մարմնավորվեց Հայաստանի անկախությունը: Հիշում և քննարկում են Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995թթ) պատգամավորներ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը և ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության ռոմանտիկան


Ինչպե՞ս ծնվեց և մարմնավորվեց անկախության երազանքը: Հիշում և քննարկում են Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995թթ) պատգամավորներ Բագրատ Ասատրյանը և Կարապետ Ռուբինյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության իրացում. երիտասարդության հայացք. մաս 13-րդ


Ի՞նչ է տալիս անկախությունը մեզ: Անկախության իրացում. երիտասարդության հայացք թեմայի շրուրջ զրուցում են արևելագետ Սոնա Դավթյանը և պատմագետ Սամսոն Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության իրացում. երիտասարդության հայացք. մաս 12-րդ


Անկախությունը շնորհ է, թե՞ ձեռքբերում: Անկախության իրացում. երիտասարդության հայացք թմայի շրուրջ զրուցում են լեզվաբան Խաչիկ Հարությունյանը և արվեստաբան Նարեկ Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. երիտասարդության հայացք. մաս 11-րդ


Ինքնորոշումը իրավական, թե՞ մշակութային երևույթ է: Անկախության իրացում. երիտասարդության հայացք թմայի շրուրջ զրուցում են բանաստեղծ Արամ Թարվերդյանը և «Կայթ» կրթամշակութային հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Կորյուն Դավթյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. երիտասարդության հայացք. մաս 10-րդ


Որո՞նք են այն էական փոփոխությունները, որ բերել է անկախությունը: Անկախության իրացում. երիտասարդության հայացք թեմայի շրջանակում զրուցում են ազգագրագետ Աշխեն Հակոբյանը և մշակութաբան Ռուբեն Հովսեփյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. ինքնորոշում


Մեր անկախությունը դեռ ապախորհրդայնացմա՞ն ճանապարով է ընթանում: Կա՞ ինքնորոշված քաղաքացին: «Անկախության իրացում. ինքնորոշում» թեմայի շուրջ զրուցում են արևելագետ Աննա Դավթյան-Գևորգյանը և տնտեսագետ Սուրեն Սահակյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. կինոարտադրության կանգառը


Կես տարուց ավելի է՝ կինոոլորտի և կինոարտադրության թեման բարձրացել է հանրային քննարկումների դաշտ: Մշակույթի նախարարությունը նախ խոստացավ բարեփոխումներ, ռազմավարություն, իսկ բոլորովին վերջերս շրջանառության մեջ դրվեց կինոյի մասին օրենքի նախագիծը: Կինոարտադրության խնդիրների մասին զրուցում են պրոդյուսերներ Հասմիկ Հովհաննիսյանը և Մելիք Կարապետյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. երիտասարդության հայացք. մաս 9-րդ


«Անկախության իրացում. երիտասարդության հայացք» թեմայի շրջանակում զրուցում են գրականագետ Թագուհի Ղազարյանը և աշխարհագրագետ Միքայել Նահապետյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. երիտասարդության հայացք. մաս 8-րդ


Ինչպե՞ս է տեսնում երիտասարդ սերունդը Հայաստանի քաղաքական դիրքը աշխարհի քարտեզի վրա: Անկախության մասին իր պատկերացումներն ու կարծիքներն է կիսում անկախության պայմաններում ձևավորված սերունդը: Զրուցում են արևելագետ Վարուժան Գեղամյանը և միջազգայնագետ Էդգար Էլբակյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. երիտասարդության հայացք. մաս 7-րդ


Ի՞նչ է հիշողություններ ունի անկախության տարիներից անկախության սերունդը, ի՞նչ փոփոխություններ են ցանկանում տեսնել երիտասարդները: Անկախության մասին իր պատկերացումներն ու կարծիքներն է կիսում անկախության պայմաններում ձևավորված սերունդը: Զրուցում են լրագրող Սոնա Սիմոնյանը և մշակութային մարդաբան Արևիկ Հարությունյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Անկախության իրացում. երիտասարդության հայացք. մաս 6-րդ


Ի՞նչ է անկախությունը երիտասարդ գիտնականի համար, ինչպե՞ս են իրացնում ազատ ընտրության իրավունքը երիտասարդ մարդիկ, ի՞նչ նոր կապեր են ստեղծվում ներկայի ու անցյալի հետ: Քննարկում են մշակութային մարդաբան Սմբատ Հակոբյանը և արևելագետ Հրայր Զոհրաբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: