Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն  հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:  
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
 
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին

Կինո և պետություն


Ի՞նչ դեր ու նշանակություն ունի կինոն հասարակության ու պետության կյանքում: Քննարկում են արվեստաբան Վիգեն Գալստյանը և ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Կրթության նպատակը


Ինչպե՞ս են ձևավորվում կրթության նպատակները: Քննարկում են կրթության մասնագետ Նվարդ Մանասյանը և մշակութային մարդաբան Լևոն Եպիսկոպոսյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Հայրենադարձություն


Այս տարի 1946 թվականի հայրենադարձության 70-րդ ամյակն է: Պատմագիտության մեջ այն անվանվում է Մեծ հայրենադարձություն: 1946թ.-ից սկսած, մի քանի տարում Հայաստան բնակության տեղափոխվեց մոտ 90 հազար մարդ: Որո՞նք են հայրենադարձության անցյալ և ներկա շարժառիթներն ու խնդիրները, ի՞նչ հետևանքներ ունեցավ Մեծ հայրենադարձությունը, որո՞նք են հայրենադարձության տեսակներն այսօր: Քննարկում են լրագրող Տիգրան Պասկևիչյանը և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Բռնություն


Որո՞նք են մարդկային բռնության շարժառիթները, հետևանքները և կանխարգելման ձևերը: Քննարկում են պատմաբան Սուրեն Մանուկյանը և քաղաքագետ Նաիրա Մկրտչյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Կրթություն և մարտահրավերներ


Ի՞նչ նկատառումներով է օգտակար և կարևոր համարվում ծրագրավորումը կամ կոդավորումը հանրակրթական դպրոցում որպես առարկա ներմուծելը: Քննարկում են «Ստարտափ Արմենիա» կենտրոնի հիմնադիր և նախագահ Հայկ Ասրիյանցը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Հայրենասիրությունը՝ առօրյայում


Ինչպե՞ս է դրսևորվում հայրենասիրության գիտակցությունը կյանքի տարբեր բնագավառներում: Ինչպե՞ս է օգնում մարդկանց հայրենասիրությունը, ի՞նչ պատասխանատվություն է ենթադրում: Հայրենասիրական ի՞նչ դաստիարակություն են ստանում Հայաստանում և Սփյուռքում: Քննարկում են հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը և հրապարակախոս Սագօ Արեանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Բարեգործություն և հովանավորություն


Որո՞նք են մեր օրերում բարեգործության տեսակներն ու դրդապատճառները: Թեման քննարկում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Վարդան Փարթամյանը և Մայր Աթոռի սոցիալական բաժնի տնօրեն Մարկոս քահանա Մանգասարյանը։ Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Հայրենասիրություն


Պատմության ընթացքում, ինչպես և այսօր, հայրենասիրությունը մի կողմից քաղաքական գործիք է, մյուս կողմից հանրությունը իսկապես համախմբող գործոն: Ինչպե՞ս են ձևավորվել հայրենիքի նկատմամբ սերն ու կապվածությունը հազարամյակների ընթացքում, ի՞նչ է հայրենասիրությունը, ո՞վ է հայրենասերը: Քննարկում են պատմաբան Հայկակ Արշամյանը և գրող Վահրամ Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Մայրաքաղաքի մշակութային կերպարը


Երևանի մշակութային կերպարը ենթարկվում է փոփոխությունների: Ովքե՞ր են ձևավորում Երևանի նկարագիրը: Քննարկում են ճարտարապետ Միսաք Խոստիկյանն ու արվեստաբան Ռուբեն Արևշատյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Մայրաքաղաք և գավառ


Մեզանում գլխավոր քաղաքի ընկալումը տարբեր է. հայաստանցիների մի մասի համար քաղաքը Գյումրին է, մյուսի համար՝ Վանաձորը, մի մասի համար էլ՝ նույնիսկ Թբիլիսին: Ինչպե՞ս է քաղաքը կողմնորոշում գյուղին, իսկ գյուղը՝ սնուցում քաղաքը, որքանո՞վ է մայրաքաղաքը զարգացման գործոն: Քննարկում են ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Մայրաքաղաք. քաղաքի բնակիչն ու ավանդույթները


Երևանը կամ քաղաքն ընդհանրապես, որպես բնակության վայր, ունի իր հրապույրները: Հեշտ են լուծվում աշխատանք գտնելու, սննդամթերք ձեռք բերելու, բժշկական ծառայության, կրթական հարցերը, կան կոմունիկացիոն տարբեր հարմարություններ, տարատեսակ տրանսպորտ, բազմապլան կառուցապատում: 
Երևանի կերպարանափոխությունների, հնաբնակների և քաղաքային ավանդույթների մասին են զրուցում ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ու գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 
 

Մայրաքաղաք. համակեցության տարածք


Երևանը որպես մայրաքազաք կրում է ահռելի փոփոխություններ: Դրանք կապված են փոխվող տնտեսության, միջավայրի, քաղաքային բնակչության զբաղվածության ու մասնագիտությունների, և, իհարկե, նոր կառուցապատումների հետ: 
Երևանի փոփոխվող քաղաքաշինական ու ճարտարապետական միջավայրի մասին են զրուցում ճարտարապետ Արսեն Կարապետյանն ու լրագրող Արա Գալոյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: