Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն  հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:  
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
 
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին

Անկախության իրացում. արտագաղթ


Հայաստանի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը արտագաղթն է. այս միտքը վերջին տարիներին չեն կարողանում շրջանցել ոչ մամուլը, ոչ վերլուծաբանները, ոչ էլ նույնիսկ էլիտան: Բայց առաջին հերթին արտագաղթի միտքը չի կարողանում շրջանցել ՀՀ քաղաքացին ամենօրյա կյանքում: «Անի» հայկական ուսումնասիրությունների կենտրնի տվյալներով Հայաստանից միջին հաշվով ամեն օր 100 մարդ հեռանում է: Արտագաղթի հիմնական պատճառը քաղաքակա՞ն է, թե՞ մշակութային: Արդյո՞ք իրականում մենք այդքան հեշտ արտագաղթող ազգ ենք: Քննարկում են մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և քաղաքագետ Արմեն Ղազարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. ինքնորոշում


Իրավապաշտպաններ Արտակ Կիրակոսյանը և Վարդան Հարությունյանը քննարկում են ինքնորոշման իրավունքի արտահայտման հիմնախնդիրները անկախության 25 տարիների ընթացքում: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում


Անկախությունը կարգավիճակ է, թե՞ ապրելու ձև, միգուցե ավելի՞ն՝ բարեկեցիկ ապրելու հնարավորություն: Ո՞վ պետք է իրագործի հռչակված անկախությունը՝ ամեն ոք ամեն օր, օրվա իշխանությունը, թե՞ վերպետական որևէ համակարգ, երաշխավոր: Թեման քննարկում են մշակութաբան Նիկոլ Մարգարյանը և  վերլուծաբան Հայկ Բալանյանը:

Անկախության իրացում. կրթություն


Հայաստանի անկախության մասին հանրության մեջ տարածված երկու հիմնական ու հակասական կարծիք կա՝ մենք անկախություն ձեռք ենք բերել մեզանից անկախ հանգամանքների բերումով և՝ մենք անկախությունը վաստակել ենք մեր տևական ձգտումների և ջանքերի շնորհիվ: Որ կարծիքն էլ, որ գերակա և ճշմարտացի լինի, ակնհայտ է, որ փաստացի անկախ լինելու համար անհատը պետք է այն իրացնելու հնարավորություն ունենա առօրյայում: Իսկ միգուցե անկախությունը մի բան է, որ հռչակելուց հետո էլ հանապազօրյա հացի պես պետք է վաստակել ամեն օր: Իսկ վաստակելու համար մարդը որպես կանոն սովորում է: Անկախության իրացում թեմայի շրջանակում կրթության մասին են

Կինո և պետություն


Ի՞նչ դեր ու նշանակություն ունի կինոն հասարակության ու պետության կյանքում: Քննարկում են արվեստաբան Վիգեն Գալստյանը և ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Կրթության նպատակը


Ինչպե՞ս են ձևավորվում կրթության նպատակները: Քննարկում են կրթության մասնագետ Նվարդ Մանասյանը և մշակութային մարդաբան Լևոն Եպիսկոպոսյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Հայրենադարձություն


Այս տարի 1946 թվականի հայրենադարձության 70-րդ ամյակն է: Պատմագիտության մեջ այն անվանվում է Մեծ հայրենադարձություն: 1946թ.-ից սկսած, մի քանի տարում Հայաստան բնակության տեղափոխվեց մոտ 90 հազար մարդ: Որո՞նք են հայրենադարձության անցյալ և ներկա շարժառիթներն ու խնդիրները, ի՞նչ հետևանքներ ունեցավ Մեծ հայրենադարձությունը, որո՞նք են հայրենադարձության տեսակներն այսօր: Քննարկում են լրագրող Տիգրան Պասկևիչյանը և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Բռնություն


Որո՞նք են մարդկային բռնության շարժառիթները, հետևանքները և կանխարգելման ձևերը: Քննարկում են պատմաբան Սուրեն Մանուկյանը և քաղաքագետ Նաիրա Մկրտչյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Կրթություն և մարտահրավերներ


Ի՞նչ նկատառումներով է օգտակար և կարևոր համարվում ծրագրավորումը կամ կոդավորումը հանրակրթական դպրոցում որպես առարկա ներմուծելը: Քննարկում են «Ստարտափ Արմենիա» կենտրոնի հիմնադիր և նախագահ Հայկ Ասրիյանցը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Հայրենասիրությունը՝ առօրյայում


Ինչպե՞ս է դրսևորվում հայրենասիրության գիտակցությունը կյանքի տարբեր բնագավառներում: Ինչպե՞ս է օգնում մարդկանց հայրենասիրությունը, ի՞նչ պատասխանատվություն է ենթադրում: Հայրենասիրական ի՞նչ դաստիարակություն են ստանում Հայաստանում և Սփյուռքում: Քննարկում են հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը և հրապարակախոս Սագօ Արեանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Բարեգործություն և հովանավորություն


Որո՞նք են մեր օրերում բարեգործության տեսակներն ու դրդապատճառները: Թեման քննարկում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Վարդան Փարթամյանը և Մայր Աթոռի սոցիալական բաժնի տնօրեն Մարկոս քահանա Մանգասարյանը։ Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Հայրենասիրություն


Պատմության ընթացքում, ինչպես և այսօր, հայրենասիրությունը մի կողմից քաղաքական գործիք է, մյուս կողմից հանրությունը իսկապես համախմբող գործոն: Ինչպե՞ս են ձևավորվել հայրենիքի նկատմամբ սերն ու կապվածությունը հազարամյակների ընթացքում, ի՞նչ է հայրենասիրությունը, ո՞վ է հայրենասերը: Քննարկում են պատմաբան Հայկակ Արշամյանը և գրող Վահրամ Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: