Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն  հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:  
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
 
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին

Alt

Հայոց ցեղասպանություն. փոխանվցող տրավմա


Ինչպե՞ս է փոխանցվել ցեղասպանության հիշողությունը: Ինչպե՞ս է ընկալում այսօր դպրոցահասակ երեխան վիշտը կամ սուգը, որն արդեն 100 տարվա շարունակականություն ունի: Ցեղասպանության թեմայի՝ սերնդեսերունդ փոխանցման մեխանիզմների և այսօր այդ թեման դպրոցահասակ երեխաներին ներկայացնելու ձևերի մասին քննարկում են հոգեբան Խաչատուր Գասպարյանը և ազգագրագետ, կրթության փորձագետ Սաթենիկ Մկրտչյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

Alt

Հայոց ցեղասպանություն. առերեսվել պատմությանը


Մենք հաճախ ենք Թուրքաիային կոչ անում առերեսվելու սեփական պատմությանը: Իսկ ինչպե՞ս ենք դա անում մենք: Մեր ազգային անվտանգության հայեցակարգն ուղղվա՞ծ է ցեղաասպանության հետևանքների հաղթահարմանը: Թեման քննարկում են Անալիտիկոն» ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը և թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ցեղասպանության հուշագրությունը՝ որպես վավերագրություն


Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ևս մեկ առիթ է բացահայտելու հիշողության և հիշումի ֆենոմենը: Ի՞նչ են լրացնում մարդկային պատմությունները Հայոց ցեղասպանության մասին պաշտոնական վավերագրերին: Ինչու՞ գեղարվեստական պատումի մեջ երբեմն ավելի շատ տեղեկատվություն կա, քան պաշտոնական փաստաթղթի, ինչու՞ է մարդը դրան ավելի հավատում:  
Հուշագրությունը՝ որպես վավերագրություն թեման քննարկում են պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը և պատմական գիտությունների թեկնածու Վահան Տեր-Ղևոնդյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

Alt

Հայոց ցեղասպանության թեման եվրոպական համատեքստում


Գերմանացի պատմաբան Մարկուս Օստերիդերը և Հանուն ազատ կրթահամակարգի եվրոպական ֆորումի» ներկայացուցիչ Հերալդ Հեֆները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Գերմանացի մասնագետները քննարկում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրագործման, ինչպես նաև այսօր Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Եվրոպայի, մասնավորապես, Գերմանիայի պատասխանատվության հարցը: Փորձագետները կարծիք են հայտնում նաև ցեղասպանության հետևանքները հաղթահարելու, կրթական համակարգում այդ թեման արծարծելու մոտեցումների մասին:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ցեղասպանության թեման կրթական համակարգում


Ինչպե՞ս դասավանդել ցեղասպանության թեման կրթական համակարգում: Ի՞նչ առանձնահատկություններ կան այս հարցում Եվրոպայի և Հայաստանի դպրոցներում: Թեման քննարկում են Վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհրդի վարչության անդամ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստան ժամանած Ռոզմարի Բլուդերը և Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

Alt

Հայոց ցեղասպանության հիշումը և ճանաչումը. Սվանտե Լունդգրեն


Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մեր երկիրը հյուրընկալել էր բազմաթիվ մասնագետներ արտերկրից: Երրորդ հազարամյակի» տաղավարում Շվեդիայի Լունդի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Սվանտե Լունդգրենն է: 
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

Alt

Մարիտե Կոնտրիմայտե՝ լիտվացի հայասերը


Երրորդ հազարամյակի» ստեղծագործական խումբը հյուրընկալվել է լիտվացի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Մարիտե Կոնտրիմայտեին: Նա Երևանում էր՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողություններին:  Լիտվացի հայագետը, չնայած առողջական լուրջ խնդիրներին, Հայաստան էր եկել՝ պատմական այդ օրերին հայերի կողքին լինելու և հայ ժողովրդին իր ուղերձը տալու համար: 
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

Alt

Ժամանակակից մարդու փիլիսոփայությունը


Ո՞րն է ժամանակակից մարդու փիլիսոփայությունը: Ի՞նչ իմաստներով է ապրում այսօր մարդը, ի՞նչն է կարևորում: Թեման քննարկում են փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ Հենրիկ Գրիգորյանը և Մովսես Դեմիրճյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ժամանակակից մարդը. Թվայնացված գիր


Ժամանակակից մարդը թեմայի շրջանակում մատենագետ Մերուժան Կարապետյանը և Յավրուհրատ» էլեկտրոնային հրատարակչության հիմնադիր Մարատ Յավրումյանը զրուցում են արդի կյանքում գրի՝ գրականության ու գիտելիքի փոխանցման ձևի, որակի, արագության ու նպատակների մասին: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ինքնաքննություն. Ավագ շաբաթ


Մարդու նորոգության, հնից ազատվելու և նոր ճանապարհ անցնելու խնդիրը կրոնական կյանքում ձևակերպված խնդիրներից է: Ժամանակակից գիտությունը նույնպես անդրադառնում է այդ հարցին՝ խոսելով մարդու զարգացման, ռեֆլեքսիայի կարևորության, նոր հայացքով երևույթները ճանաչելու և գնահատելու կարողության մասին: 
Ինքնաքննության և ինքնակատարելագործման կրոնական ընկալումների մասին զրուցում են փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հակոբ Քյոսեյանը և տոմարագետ Գրիգոր Բրուտյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

Alt

Ժամանակակից մարդը. Տեղեկատվություն


Ի՞նչ տեղեկատվություն է ստեղծում և սպառում ժամանակակից մարդը: Տեղեկատվական դաշտում ազատությունը միֆ է, թե՞ իրականություն: Թեման քննարկում են մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը:  
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ամբողջատիրական համակարգը և մարդը. Կրոն և եկեղեցի


Ինչո՞վ է պայմանավորված տոտալիտար համակարգի միանշանակ բացասական վերաբերունքը կրոնի ու եկեղեցու նկատմամբ: Հետամբողջատիրական շրջանում առողջացման ի՞նչ խնդիր է դնում եկեղեցին, ինչպե՞ս է փորձում բարեփոխվել: Թեման քննարկում են հայագետ, հրապարակախոս Նազենի Ղարիբյանը և Մայր Աթոռի միաբան Շահե վարդապետ Անանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: