Որոնման, հայտնաբերման ու ինքնաճանաչման ընթացք է մարդու կյանքը: Դժվար և գեղեցիկ:
«Աստված իմ մեջ» հաղորդաշարում անվանի մտավորականները, արվեստագետներն ու հոգևորականները խորհում են աստվածայինի ու մարդկայինի, հավերժի ու երջանկության իրենց գաղտնիքի մասին:
 
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 10:50-ին

Դավիթ Գյուրջինյան


Lեզվաբան Դավիթ Գյուրջինյանը մեր տեսախցիկի առջև խորհրդածում է կյանքի, հոգևոր արժեքների, ազգային դաստիարակության, լեզվի հանդեպ հոգածու վերաբերմունքի շուրջ:

Դավիթ Հակոբյան


Դերասան, թատրոնի ռեժիսոր Դավիթ Հակոբյանը խորհում է իր ճանապարհի հիշարժան հանգրվանների, մեր ազգային հոգեկերտվածքի, մարդկային երջանկության թեմաների շուրջ: Հաղորդման մեջ օգտագործվել են հատվածներ ռեժիսորի` Կյանքը վանդակից դուրս», Անուշ» և Սասունցի Դաիթ» ներկայացումներից:

Alt

Արմինե Հայրապետյան


Պարզվում է` հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը մասնագիտությամբ հնագետ է: Գիտությունը հաճախ հակասական է, խնդրահարույց: Սակայն գիտնական լինելը երբեք չի խանգարել Արմինեին: Երբ փորձում եմ գնալ դեպի անճանաչելին, պրպտում ու պեղում եմ ներսում, որովհետև բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ են, իսկ սիրեցեք միմյանց» հորդորից պարզ ու խոսուն բանաձև ուղղակի գոյություն չունի»:

Հարություն Թոփիկյան


Ո՞րն է մեր եկեղեցու ներկայության նշանը մեր կյանքում, ինչո՞վ է տարբերվում հավատացյալ մարդը:
Երևանի կամերային երգչախմբի ղեկավար Հարություն  Թոփիկյանը կիսում է իր մտորումները հոգևոր մարդ լինելու, ազատության ու պաշտպանվածության մասին:

 

Դավիթ Ամալյան


Հավատն է գունավորում մարդու փոքրիկ մոլորակը»: Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը հավատքի օգնությամբ փորձում է իր ապրած յուրաքանչյուր օրվա մեջ գտնել մանկության կորցրած գույները…

Նարինե Մալյան


Մալյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը մեր տեսախցիկի առջև անկեղծանում է.Կյանքի բոլոր դասերը մենք ստանում ենք մանկությունից` ընտանեկան հարկի տակ»: Ասում է Նարինեն` վերհիշելով ապրած օրերը հոր` լեգենդար կինոռեժիսոր, արվեստագետ Հենրիկ Մալյանի հետ:

Վրեժ Պետրոսյան


Կինոօպերատոր Վրեժ Պետրոսյանը ողջ գիտակցական կյանքը նվիրել է սիրած գործին: Նա տեսախցիկով շրջել է աշխարհով, եղել Արևմտյան Հայաստանում և աշխարհասփյուռ հայ գաղթօջախներում, կադրի լեզվով ներկայացրել հայ մարդուն: Վրեժ Պետրոսյանը  մեր տեսախցիկի առջև կիսում է իր տպավորությունները, խորհում հայրենասիրության ու երջանկության մասին:

Տ. Շահե աբեղա Անանյան


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Շահե աբեղա Անանյանը վերհիշում է ճեմարանական տարիները, այդ տարիների ապրումները համարում հոգևոր վերածննդի ու անձնական փոփոխության ամենակարևոր պահը: Հոգևորականը խորհրդածում է չարի ու բարու, երջանկության և սիրո մասին, հիշում իր կյանքում պատահած բազմաթիվ դեպքեր:

Արեգ Միքայելյան


Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը համոզված է, որ պետք չէ Աստծուն փնտրել տիեզերքում, Աստված ամենքիս մեջ է խղճի, բարոյականության, հավատքի՝ տարբեր կերպ…

Աննա Մայիլյան


Հայ հոգևոր երգեր Աննան առաջին անգամ լսում է Լուսինե Զաքարյանի կատարմամբ: Գերվում է ու հմայվում դրանցով: Կյանքի առեղծվածները հասկանալու գայթակղությունը մեծ էր. երգչուհին ընտրում է հոգևոր երաժշտությամբ կյանքը ապրելու և բացահայտելու ուղին:   

Սամվել Մկրտչյան


Ես գիտեմ՝ երևի երբեք էլ չենք ստանա հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ենք ծնվել, ինչո՞ւ ենք ապրում: Իսկ ստեղծագործելը փորձ է: Փորձ է՝ ոչ միայն քո գոյությունն արդարացնելու, այլ Միակին, Բարձրյալին, Բացարձակին մոտ լինելու». Սամվել Մկրտչյան

Մարտին Ահարոնյան


Երաժիշտ, կոմպոզիտոր Մարտին Ահարոնյանը խոստովանում է, որ դժվար պահերին հաճախ ձեռքն է վերցնում Աստվածաշունչը, դիմում հոգևորական ընկերներին, կամ պարզապես լսում լավ երաժշտություն: