Հին մահճակալի բրոնզե կտորները ձուլվում ու դառնում են ժամանակակից քանդակ, թղթի թափոնի մշակումից ստացված նոր թղթի վրա նկարիչը դաջում է աշխարհի տարբեր ժողովուրդների տառերը, էլեկտրականության ու մագնիսի փոշու հարաբերումից արվեստի գործ է ծնվում...
 Ծրագրի հեղինակը հետևում է ժամանակակից արվեստագետների ստեղծագործական ընթացքին` բացահայտելով գեղարվեստի տեխնոլոգիաները, նորարություններն ու նորամուծությունները:

Ալբերտ Հակոբյան. ինքնախոստովանություն


Աչքս վեր բարձրացրի ու պատուհանիս ապակուն կարդացի՝ ելք: Վախեցա, շատ վախեցա: Հետո դուրս թռա: Անկումը հետաքրքիր չէր: Վերև բարձրացա. գույները տեսա...»: 
Ստեղծագործում է Ալբերտ Հակոբյանը: 
 

Վարդգես Սուրենյանց


Ութնամյա տղան իր առաջին գծանկարը ցույց է տալիս Հովհաննես Այվազովսկուն: Պատկերված էր Բախչիսարայի լքված պալատի Արցունքի շատրվանը: «Սա տղան ազգիս պարծանքը դառնալու է»: Այսպես մեծն Այվազովսկին օրհնում է ապագա նկարչին:

Alt

Սարգիս Համալբաշյան


Ստեղծագործում է Սարգիս Համալբաշյանը:

Հակոբ Հակոբյան. խոստովանություն


Մարդու հոգևոր կյանքի գոյության ապացույցն արվեստն է: Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան հոգու, և ոչ թե մարմնի արտահայտությունն է: Այնպես որ, հոգևոր կյանք ասելով՝ ամենից առաջ ես հասկանում եմ արվեստ: Նկարիչը՝ գույներով, երաժիշտը՝ ձայներով, քանդակագործը՝ քանդակելով, գրողը՝ պոեզիայով: Տեսնում ենք, որ մարդը ֆիզիկական երևույթ չէ միայն»: 
Ֆիլմում հնչում են հատվածներ նկարիչ Հակոբ Հակոբյանի՝ տարբեր տարիների հոդվածներից ու հարցազրույցներից: