Երաժշտական և թատերական խմբերի առօրյան ու տոնը տեսախցիկը նկարահանում է բեմից դուրս` փորձասենյակում:  Իրենց ընկերների, խմբի ու շրջապատող աշխարհի մասին անկեղծ ու անկաշկանդ պատմում են «Փորձասենյակի» արտիստները: 

Ստվերների թատրոն


1980-ականների սկզբին պոլիտեխնիկական ինստիտուտի հարկի տակ մի խումբ երիտասարդներ ստեղծեցին «Այրուձի» հեծյալ արշավախումբը: Նրանք շրջում էին Հայաստանի գյուղերով և հայ ժողովրդական երգ ու պարը, խաղերը ներկայացնում ժողովրդին: Հենց այդ տարիներին արշավախմբի անդամները յուրացրեցին նաև ստվերների թատրոնի գաղտնիքները: Այսօր Ստվերների թատրոնն ունի հարուստ խաղացանկ և ուրույն դիմագիծ: 

Lighthous New Jazz project


«Երազում էի տիեզերագնաց դառնալ. երաժշտությունը փոխարինեց այդ չիրականացած երազանքիս». Վարդան Գասպարյան:
«Փորձասենյակում» են ֆյուժըն, նյու ջազ, նեոդասական ոճերում ստեղծագործող Lighthous New Jazz project-ի անդամները:

Նորայր Քարտաշյան և «Վան» նախագիծ


Խմբի ստեղծման միակ շարժառիթը ազգային մաքուր երաժշտությունը նվագելն է»,- ասում է Վան» նախագծի գեղարվեստական ղեկավար Նորայր Քարտաշյանը: Վան» նախագծի շնորհիվ հայկական բազմաթիվ մեղեդիններ են հավաքագրվել, մշակվել և այսօր արդեն հնչում են նոր շունչ ստացած:

«Դեղ» ալտերնատիվ ռոք խումբ


Երիտասարդ և հախուռն, ինքնատիպ և ստեղծարար հինգ անհատականություներ, ում միավորում է ռոքը: Խմբի Դեղ» անվանումը հաճախ է տարակարծության առիթ տալիս, երաժիշտները սիրում են տարբեր բացատրություններ տալ և կատակել այս թեմայով:

Փոքր թատրոն


Դասական պիեսների ինքնատիպ ու ժամանակակից լուծումներ, կերպարների հարուստ ներկապնակ, բազմաժանր խաղացանկ: Երևանի Աբովյան փողոցում տեղակայված Փոքր թատրոնն առանձնահատուկ է իր գեղագիտությամբ և ճաշակով: Դերասանները Փոքր թատրոնի ստուդիայի երբեմնի սաներն են: Փորձասենյակում» նրանք անկաշկանդ են ու հետաքրքիր...  

Համազգային պետական թատրոն


1991թ.-ին՝ Հայաստանի համար ծանր շրջանում, ՀՀ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը
հիմնեց Համազգային թատրոնը: 1998-99թթ. նա թատրոնը համալրեց երիտասարդներով: Սոս Սարգսյանը վստահ էր, որ արվեստի ուժով հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները: Այսօր անվանի դերասանի հիմնած թատրոնը գործում է անխախտ ռիթմով, հավատարիմ Սոս Սարգսյանի գեղագիտական ու մարդկային արժեքներին:

 

«Նարեկացի» ժողգործիքների համույթ


Քանոն, ուդ, քամանչա, սազ, սանթուր, շվի... հայկական գրեթե բոլոր նվագարանները՝ մեկ համությում: 16-25 տարեկան երիտասարդների կատարումներն այս գործիքներին նոր շունչ են հաղորդել:
Հինգ տարվա պատմություն ունեցող Նարեկացի» ժողգործիքների համույթը հայկական ժողովրդական երաժշտարվեստը ներկայացրել է եվրոպական տարբեր երկրներում, փառատոներում և մրցույթներում:
Փորձասենյակում երաժիշտներն առավել բաց են ու ակնեղծ...

 

«Բարեկամություն» անսամբլ


1987 թ.-ից մինչ այսօր Բարեկամություն» անսամբլում ավելի քան հինգ սերունդ է փոխվել, սակայն խումբը շարունակում է պահել յուրատիպ դիմագիծը և առանձնանալ հայկական պարարվեստում: Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավարներն ու պարողները փորձասենյակում պատմում են ամենօրյա քրտնաջան աշխատանքի և ստեղծագործական հետաքրքրությունների մասին:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն


Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հիմնադրվեց 1942 թ.` Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպեսզի, ինչպես ասում էր Ավ. Իսահակյանը, ծիծաղի ուժով պայքարենք թշնամու դեմ»: Թատրոնի դերասաններ Իզաբելլա և Հայկ Դանզասների, Ալլա Անդրեասյանի, Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի մարմնավորած կերպարները ծիծաղի ուժի» անմոռանալի օրինակներ են: Այժմ հերթափոխը ստանձնել է նոր սերունդը:

«Տաղարան» անսամբլ


Սանթուր, բլուլ, տավիղ, դուդուկ, ուդ. հայ և համաշխարհային հնագույն երաժշտություն կատարող Տաղարան» անսամբլն իր տեսակով մեր երաժշտարվեստում եզակի է: Հիմնադրվել է 1981 թ.-ին: Փորձասենյակում» երաժիշտները խոսում են մարդկային փոխհարաբերությունների, անսամլբի ծրագրերի ու նպատակների մասին:

«Փարոս» կամերային նվագախումբ


Փարոս» կամերային նվագախումբն իր տեսակով եզակի է աշխարհում: Նվագախմբի անդամների մեծ մասը հաշմանդամություն ունոցող մարդիկ են: 20 տարվա պատմություն ունեցող երգչախումբը միջազգային մի շարք փառատոնների մասնակից է, հեղինակավոր մրցույթների հաղթող: Փորձասենյակում» երաժիշտները պատմում են անցած ճանապարհի, դժվարությունների ու երազանքների մասին:
Մասնակցում են՝

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ


Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կյանքը՝ կազմավորման պահից մինչ օրս, համերգների, փորձերի ու շրջագայությունների մի մեծ ծրագիր է: Այն առավել հետաքրքիր է, երբ պատմում են երաժիշտները... Հաղորդման ընթացքում հնչում են նվագախմբի տարբեր ժամանակների կատարումներ:
Մասնակցում են՝
Սերգեյ Սմբատյան. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղ. ղեկավար և դիրիժոր,
Աննա Անդրիասովա. նվագախմբի կոնցերտմայստեր,
Ստեփան Խալաթյան. նվագախմբիերկրորդ ջութակահարների կոնցերտմայստեր,
Գառնիկ Ենգիբարյան. նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստեր