Երաժշտական և թատերական խմբերի առօրյան ու տոնը տեսախցիկը նկարահանում է բեմից դուրս` փորձասենյակում:  Իրենց ընկերների, խմբի ու շրջապատող աշխարհի մասին անկեղծ ու անկաշկանդ պատմում են «Փորձասենյակի» արտիստները: 

«Բարեկամություն» անսամբլ


1987 թ.-ից մինչ այսօր Բարեկամություն» անսամբլում ավելի քան հինգ սերունդ է փոխվել, սակայն խումբը շարունակում է պահել յուրատիպ դիմագիծը և առանձնանալ հայկական պարարվեստում: Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավարներն ու պարողները փորձասենյակում պատմում են ամենօրյա քրտնաջան աշխատանքի և ստեղծագործական հետաքրքրությունների մասին:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն


Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հիմնադրվեց 1942 թ.` Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպեսզի, ինչպես ասում էր Ավ. Իսահակյանը, ծիծաղի ուժով պայքարենք թշնամու դեմ»: Թատրոնի դերասաններ Իզաբելլա և Հայկ Դանզասների, Ալլա Անդրեասյանի, Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի մարմնավորած կերպարները ծիծաղի ուժի» անմոռանալի օրինակներ են: Այժմ հերթափոխը ստանձնել է նոր սերունդը:

«Տաղարան» անսամբլ


Սանթուր, բլուլ, տավիղ, դուդուկ, ուդ. հայ և համաշխարհային հնագույն երաժշտություն կատարող Տաղարան» անսամբլն իր տեսակով մեր երաժշտարվեստում եզակի է: Հիմնադրվել է 1981 թ.-ին: Փորձասենյակում» երաժիշտները խոսում են մարդկային փոխհարաբերությունների, անսամլբի ծրագրերի ու նպատակների մասին:

«Փարոս» կամերային նվագախումբ


Փարոս» կամերային նվագախումբն իր տեսակով եզակի է աշխարհում: Նվագախմբի անդամների մեծ մասը հաշմանդամություն ունոցող մարդիկ են: 20 տարվա պատմություն ունեցող երգչախումբը միջազգային մի շարք փառատոնների մասնակից է, հեղինակավոր մրցույթների հաղթող: Փորձասենյակում» երաժիշտները պատմում են անցած ճանապարհի, դժվարությունների ու երազանքների մասին:
Մասնակցում են՝

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ


Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կյանքը՝ կազմավորման պահից մինչ օրս, համերգների, փորձերի ու շրջագայությունների մի մեծ ծրագիր է: Այն առավել հետաքրքիր է, երբ պատմում են երաժիշտները... Հաղորդման ընթացքում հնչում են նվագախմբի տարբեր ժամանակների կատարումներ:
Մասնակցում են՝
Սերգեյ Սմբատյան. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղ. ղեկավար և դիրիժոր,
Աննա Անդրիասովա. նվագախմբի կոնցերտմայստեր,
Ստեփան Խալաթյան. նվագախմբիերկրորդ ջութակահարների կոնցերտմայստեր,
Գառնիկ Ենգիբարյան. նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստեր

 

Պետական երաժշտական կամերային թատրոն


Հաղորդումը Պետական երաժշտական կամերային թատրոնի և դերասանական կազմի մասին է, ներկայացվում է թատրոնի առանձնահատկ կողմերը, խոսվում տիրող մթնոլորտի, երազանքների ու անելիքների մասին:

Alt

«Միմոս» խամաճիկների թատրոն


Հաղորդումը թատրոնի` մեզանում եզակի տեսակի մասին է: Միմոս» խամաճիկների թատրոնը շրջիկ է: 1997 թ. ռեժիսոր Նունե Ջրբաշյանի ուժերով ստեղծված թատրոնի մասին այսօր գիտեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի երեխաների մեծ մասը: Իսկ թե ինչպես են ստեղծվում Միմոսի» տիկնիկները, ինչ դեպքեր են կատարվում թատրոնի ներսում՝ քչերը գիտեն...
Պատմում են՝
Միմոս» խամաճիկների թատրոնի գեղ. ղեկավար Նունե Ջրբաշյանը,
թատրոնի դերասաններ Ռուզան Գևորգյանը, Կարեն Խաչատրյանը, Աղասի Մելքոնյանը:

Հայաստանի պետական ջազ նվագախումբ


Հաղորդումը Հայաստանի պետական ջազ նվագախումբի պատմության, հիմնադիրների և ներկա գործունեության մասին է: Փորձասենյակում» երաժիշտների մասնագիտական ու կուլիսային կյանքն է: Ովքեր են նվագախմբի տղաները առօրյայում ու երաժշտության աշխարհում: Մասնակցում են՝ Արմեն Հյուսնունց. Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղ. ղեկավար, Արթուր Ասատրյան. Հայաստանի պետական ջազ նվագախմբի պրոդյուսեր, Դմիտրի Արզումանյան. նվագախմբի երաժիշտ, Դավիթ Մելքոնյան. նվագախմբի երաժիշտ