Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:  Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և  հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ: 
 
Պարբերականությունը՝  ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին

հյուրը՝ Լուսինե Սիմոնյան


«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

հյուրը՝ Դավիթ Սաֆարյան


«Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամեն տարի մեզ մեկ քայլով ավելի է մոտեցնում կինոարտադրության միջազգային գործընթացին, ճանաչելի է դարձնում Հայաստանը համաշխարհային կինոքարտեզի վրա, միևնույն ժամանակ աշխարհում նկարվող կինոտենդենցները հասանելի է հարձնում հայաստանյան հանդիսատեսին»: «Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը:

հյուրը՝ Հայկ Խեմչյան


Հայաստանում շուրջ 5 տարի է՝ գործում է խնամատար ընտանիքի ինստիտուտը։ Ծրագիրը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՄՆ Միջազգայի զարգացման գործակալության և Սոցապնախարարության կողմից է իրականացվում։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխային պատսպարում է խնամատար ընտանիքը, որտեղ նա ստանում է ընտանեկան դաստիարակություն, սեր ու ջերմություն։ Հընթացս քայլեր են ձեռնարկվում երեխայի կենսաբանական ընտանիքի հետ կապ հաստատելու և 18 տարին լրանալուն պես խնամյալին իր ընտանիք վերադարձնելու ուղղությամբ։

հյուրը՝ Նարինե Դիլբարյան


«Ազգի, իբրև ինքնուրույն միավորի, հիմանական հատկանիշը լեզվամտածողությունն է: Ինչ լեզվով, որ մտածում ես, այդ ազգի գաղափարների կրողն ես: Աղավաղելով, քամահրական վերաբերմունք ունենալով հայերենի հանդեպ, մենք կտրում ենք ազգային պետականության ծառը»:
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է գրաբարագետ, ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը:
 

հյուրը՝ Արմեն Չարչյան


«Բժշկությունը պետք է դիտարկել ոչ միայն սոցիալական կամ բիզնես հարաբերությունների համատեքստում, այլև որպես ազգային անվտանգության անքակտելի մաս: Արցախյան պատերազմի տարիներին վիրավոր զինվորների 72 տոկոսը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո վերադարձավ ռազմի դաշտ, դա մեր նորանկախ պետության առողջապահական համակարգի կայացվածության մասին էր խոսում»:
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:
 

հյուրը՝ Գրիգոր Ջանիկյան


«Շուշի, դու այլևս պատրանք, ցնորք չես, ես ոտքով եմ հաղթահարում քո բարձունքն, ու ծնկներս կթոտում, փնովում են՝ չոքեչոք ելիր: Ես ծնկի եմ գալիս ու ամեն քայլափոխի տեսնում են գյումրեցի Վարդանին, լիբանանցի Սեղբոսին, սևքարեցի Աշոտին, շատ-շատերին, որոնք ինձ ասում են՝ մեր դեմքերը տրորիր, վստահ բարձրացիր: Ես հասնում եմ բերդի աշտարակներին, որ ճառագում են լուսապսակի նման, շողերը հասցնում մինչև Արևմտահայաստան, Կիլիկիա, Նախիջևան: Ես ոտքս դնում եմ շողերից մեկի վրա, որ ինձ Ակն տանի,,,»:
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը:

հյուրը՝ Ժորա Սարգսյան


«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է Սոցապ նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

հյուրը՝ Գևորգ Պետրոսյան


«Որքան էլ Հայոց ցեղասպանության ճանաչումը աշխարհի գերտերությունների կողմից կարևոր լինի մեզ համար, դա չպետք է դառնա վերջնանպատակ: Ցեղասպանության 100- ամյա տարելիցի առիթը մենք ճիշտ չօգտագործեցինք՝ Թուրքիային նկատմամբ մեր պահանջն արտահայտելու հարցում: Թուրքիան օգտվում է մեր հստակ չձևակերպված, անհաստատ կեցվածքից»: 
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

հյուրը՝ Արմեն Սաֆարյան


«Հավատ առ Աստված և պատվիրանապահություն, սրանք են այն շարժիչ ուժերը, որոնք պետք է ուղեկցեն մարդուն կյանքի տարբեր իրավիճակներում». հաղորդաշարի հյուրն է տիկնիկային արվեստի գործիչ, ռեժիսոր Արմեն Սաֆարյանը:

հյուրը՝ Գևորգ Էմին-Տերյան


Հոգևոր Հայսատան» հայտնի հոդվածում Վահան Տերյանը գրում է. «Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետևանք էլ ունենա՝ միևնույն է Հայաստանը պետք է ազատվի»: Այսօր էլ մեծ մտավորականի մտահոգությունները նույնքան արդիական են, որքան դարասկզբին: «Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը:

հյուրը՝ Ինգա Հարությունյան


«Քաղաքականության մեջ անպակաս են սուտը, դրժված խոստումները, խոսքի ու գործի հակասությունը, ցինիզմը, և այս ամենը ավելի է ընդգծվում նախընտրական մրցավազքի պայմաններում: Սակայն շատ ավելի մտահոգիչ է հասարակության անտարբերությունը, իրեն մի պահ կարևորած անհատի հիասթափությունը»:
Հաղորդաշարի հյուրն է հոգեբան Ինգա Հարությունյանը:

հյուրը՝ Նարինե Թուխիկյան


Հաղորդաշարի հյուրն է Հ. Թումանյանի տուն- թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: «Հնարավոր է՝ արտաքին քաղաքականության ոլորտում կանանց ներգրավվածությունը  շատ մեծ փոփոխություններ չի բերում, թեև աշխարհում կան կին լիդերներ, սակայն ներքին քաղաքական, հասարակական կյանքում նրանց ներգրավվածությունը մեծ փոփոխությունների պատճառ է դառնում»: