Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:  Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և  հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ: 
 
Պարբերականությունը՝  ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին

Alt

Խաչիկ Մանուկյան


Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը գրքի հանդեպ հետաքրքրության նվազումը կապում է հոգևոր արժեքների համատարծ անկման հետ: Բանաստեղծը հիշում է, որ Խորհրդային Միության տարիներին մարդիկ ծածուկ հոգևոր գրականություն էին ձեռքից ձեռք փոխանցում: Այսօր` թվացյալ լիության և ազատության պայմաններում, հոգևորը չի դառնում առօրյայի մաս: Բանաստեղծի կարծիքով չափից դուրս նյութականացված են անգամ գրողները, ինչը վատ օրինակ է հատկապես երիտասարդների համար:

Alt

Արտակ Ղուլյան


Ճարտարապետ Արտակ Ղուլյանը եկեղեցաշինության մեջ, բացի ճարտարապետական հմտություններից, կարևորում է նաև քրիստոնեական հավատքի, հոգևոր-պաշտամունքային հիմնադրույթների ճշգրիտ արտացոլումը: Ինչպե՞ս է ազդում շինարարական նոր տարրերի մուտքը ավանդական եկեղեցաշինության ընկալումների վրա:

Alt

Նարեկ Դուրյան


Դերասան Նարեկ Դուրյանի կարծիքով տգիտությունն ու անհանդուրժողականութունը մեզ հեռացնում են մշակույթից ու հոգևոր արժեքներից: Դերասանն այդ ամենի դեմ պայքարում է յուրովի` կատակերգական ներկայացումներով, որոնք հիմանակնում առօրյա կյանքից են և արդիական խնդիրներ են շոշափում:

Alt

Տ. Խաժակ արք. Պարսամյան


Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում վեցդարյա ընդմիջումից հետո գումարվեց եպիսկոպոսաց ժողով: Ինչպե՞ս համախմբվեցին Հայ առաքելական եկեղեցու բոլոր աթոռները, ինչու՞ է այս ժողովը համարվում պատմական, ի՞նչ հարցեր կային օրակարգում: Այս մասին է ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի զրույցը Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ:

Alt

Արաքսի Սարյան


Տ.Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Արաքսի Սարյանն է: Նա պատմում է Սարյանների ընտանիքում իր անցկացրած օրերի մասին, հիշում մտավորականներին ու մշակույթի գործիչներին, որոնց հետ առիթ է ունեցել հանդիպել այդ տանը:

Զրույցն անդրադարռնում է նաև ստեղծագործող մարդու առաքելությանը, հոգևոր գիտելիքներին ու պատրաստվածությանը:

Alt

Աշոտ Բլեյան


Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է: Անկախությունը կերտվում է մարդ անհատի ստեղծագործ աշխատանքի միջոցով միայն, իսկ մեր երկրի 20-ամյա անկախության ընթացքը, Աշոտ Բլեյանի կարծիքով, ծուլության ու թերացումների ընթացք է:

Alt

Տ. Մեսրոպ քահանա Արամյան


Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը ցավով է նշում, որ գոյություն ունեցող շուրջ 1500 դպրոցները չեն կարողանում կատարել այն առաքելությունը, ինչ ժամանակին իրականացնում էր ընդամենը մեկ ուսումնական հաստատություն` Գևորգյան հոգևոր ճեմարանը: Տեր հայրը կրթության նկատմամբ անտարբերությունը պայմանավորում է ուսուցչի նկատմամբ պատկառանքի, ինչպես նաև ընտանիք-դպրոց համագործակցության բացակայությամբ:

Alt

Նարեկ Հարությունյան


Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն է: Միության հիմնական առաքելությունը արվեստագետների համար հարթակ ստեղծելն է, որտեղ յուրաքանչյուր ստեղծագործող հնարավորություն ունի բարձրաձայնել իրեն հուզող խնդիրները: Հասարակական հարաբերությունները մեծապես ազդում են ստեղծագործող անհատների գործունեության վրա: Նարեկ Հարությունյանը հիշատակում է քաղաքացիական հասարակության ձևավորման հաջողված օրինակներ:

Alt

Պիետրո Մարչելլո


Իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն հիացած է Արտավազդ Փելեշյանի կինոարվեստով: Մարչելլոյի` Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմն այս տարի ցուցադրվեց Ոսկե ծիրան» փառատոնում: Պիետրո Մարչելլոն առաջին անգամ էր Հայաստանում, Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանին նա պատմում է իր տպավորությունները Ոսկե ծիրանից» ու Երևանից, զրուցում հայ ու համաշխարհային կինոարտադրության առանձնահառկությունների մասին:

Alt

Գրիգոր Մուրադյան


Սահմանադրությունը ժողովրդավարական պետության զարգացման հիմնական ուղենիշն է: Ի՞նչ դեր ու համարում ունի այն շարքային քաղաքացու, որքանո՞վ ենք մենք գիտակցում սահմանադրության կարևորությունը մեր անհատական կյանքում, ճանաչու՞մ ենք արդյոք մեր սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները: Այս հարցերի շուրջ է Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցում ՀՀ արդարադատության նախարարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հետ:

Alt

Դավիթ Մուրադյան, մաս 2-րդ


Դավիթ Մուրադյանը կրոնի ու մշակույթի նպատակը նույնն է համարում. երկուսն էլ մարդու կատարելագործմանն են միտված: Զրույցը Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ արվեստ- մշակույթ փոխհարաբերությունների և մշակույթի պահպանման մեխանիզմների մասին է:

Alt

Դավիթ Մուրադյան


Լեզուն հիշողություն է, ազգային ամբողջություն, լեզուն անկախության ու ինքնության ձևավորման կարևոր միջոց է: Լեզվի նվիրական ու կիրառական նշանակության մասին է Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի զրույցը կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի հետ: Ցանկացած մշակույթի հիմքը կինոգետը լեզուն է համարում, սակայն ցավով է նշում, որ այօր չենք սնվում բարոյական, իմացական, հոգևոր այն ահռելի պաշարներից, որ ունի հայերենը: