Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:  Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և  հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ: 
 
Պարբերականությունը՝  ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին

Alt

Ժիրայր Սեֆիլյան


Արցախյան հերոսամարտն ու Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից էր: Այդ օրերի դժվարությունների, ազատամարտիկների ոգու և հավատքի մասին է պատմում Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Ինչպե՞ս պահպանել հաղթանակը, արժանի վերաբերմունք ցուցաբերել կռվի մասնակից հերոսներին՝ այսօր նաև սա է հերոսամարտի մասնակից Ժիրայր Սեֆիլյանի մտահոգությունը:

Alt

Հայկ Ղազարյան


Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Ղազարյանը 1957 թվականից զբաղվում է Հայկական հարցի քննությամբ: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ պատմաբանը զրուցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, փոխհատուցման և Եղեռնի հետևանքների վերացման հնարավոր տարբերակների մասին: Հ. Ղազարյանն անդրադառնում է նաև Սևրի պայմանագրի, Վիլսոնի իրավարար վճռի, ինչպես նաև հայ-թուրքական սահմանի հարցերին: