Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:  Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և  հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ: 
 
Պարբերականությունը՝  ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին

հյուրը՝ Հարություն Մեսրոբյան


«Իրավիճակը կարող է շտկել միայն ազգային պետականամետ հոգեբանությունը»: Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հյուրն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

հյուրը՝ Հայկ Մարտիրոսյան. մաս 2-րդ


«Սիրիայում բոլոր ապստամբները իսլամիստ ծայրահեղականներ են: Նրանք զարկ տվեցին կրոնապետությունների ստեղծմանը և աշխարին ներկայացրին դա որպես ժողովրդավարության հաստատման փորձ: Ցավալի արդյունքն ակնհայտ է»: 
Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: 
 

հյուրը՝ Հայկ Մարտիրոսյան. մաս 1-ին


«Սիրիայում բոլոր ապստամբները իսլամիստ ծայրահեղականներ են: Նրանք զարկ տվեցին կրոնապետությունների ստեղծմանը և աշխարին ներկայացրին դա որպես ժողովրդավարության հաստատման փորձ: Ցավալի արդյունքն ակնհայտ է»: 
Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: 
 

հյուրը՝ Հակոբ Սիմոնյան


Աղձք բնակավայրի արքայական դամբարանը տարածաշրջանում պահպանված միակ պատմամշակութային հուշարձանն է, որտեղ հանգչում են արքայական տոհմի աճյուններ: Ռուբեն վարդապետ Զարգարյանը Օր 6-րդ հաղորդաշարի տաղավարում հյուընկալել է Աղձքի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանին:

հյուրը՝ Նվարդ Մանասյան


«Անզորության, վախի ու թերարժեքության զգացողություն մարդիկ ապրում են, երբ նրանց չի ուղղորդում անբեկանելի իղձը, մղումը՝ տնօրինելու ճանապարհը, ճանաչելու սեփական գիտելիքները և իրավունքներդը»: Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է կրթության փորձագետ Նվարդ Մանասյանը: 

հյուրը՝ Սերոբ Խաչատրյան


Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է:  

հյուրը՝ Հայկ Քոչարյան


«Հալեպահայությունն օրհասական վիճակում է: Հայաստանն առայժմ Սիրիայում ծավալված պատերազմի հետևանքներին արձագանքում է՝ առաջարկելով իրավիճակային լուծումներ: Այնինչ ՀՀ-ն պետք է ունենա հայեցակարգային մոտեցում: Իրավիճակային լուծումները բերում են իրադրության բարդացման»: Ռուբեն վարդապետ  Զարգարյանի հյուրն է արաբագետ Հայը Քոչարյանը: 

հյուրը՝ Հակոբ Մովսես


«Երբ մեր հայրերը սրբացնում էին մեր թարգմանիչներին և տոնացույցում Սրբոց Թարգմանչաց տոն էին սահմանում, անվրեպ որսում էին այն ազդակները, որոնք տիեզերքի խորքերից իջնում էին երկրի վրա՝ իբրև Միտք և Խոհ, որ լցվելով մեր ամբարները՝ ապահովելու էին մեր ցանքսն ու բերքը»: Ռուբեն վարդապետ  Զարգարյանի հյուրն է գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսը: 

հյուրը՝ Արմեն Մարտիրոսյան. մաս 2-րդ


«Անկախությունն իր հետ դժվարությոններ բերեց, որոնք հարթել էր պետք, ոչ թե պատասխանատվությունից խուսափել: Ազատ է այն մարդը, այն հասարակությունը, որն ունի  պատասխանատվություն հայրենիքի, ընտանիքի նկատմամբ և սահմանադրությունը կոչված է պաշտպանել այդ պետության և այդ քաղաքացու իրավունքները, միևնույն ժամանակ մատնանշել պարտականությունները»: Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: 

հյուրը՝ Արմեն Մարտիրոսյան. մաս 1-ին


«Անկախությունն իր հետ դժվարությոններ բերեց, որոնք հարթել էր պետք, ոչ թե պատասխանատվությունից խուսափել: Ազատ է այն մարդը, այն հասարակությունը, որը ունի  պատասխանատվություն հայրենիքի, ընտանիքի նկատմամբ և սահմանադրությունը կոչված է պաշտպանել այդ պետության և այդ քաղաքացու իրավունքները, միևնույն ժամանակ մատնանշել պարտականությունները»: Ռուբեն վարդապետ  Զարգարյանի հյուրն է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: 

հյուրը՝ Սարգիս Նաջարյան


Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է ռադիոհաղորդավար Սարգիս Նաջարյանը: 
«90-ամյա ռադիոյի ոսկե շրջանը և իմ կյանքի լավագույն օրերը համընկել են, եջանիկ եմ դրա համար»: 
 

հյուրը՝ Քրիստինե Հովհաննիսյան


Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է գրականագետ, «ԱՅԲ» դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քրիստինե Հովհաննիսյանը: Կրթական համակարգի բարեփոխման ուղղված որոշումների վերաբերյալ ուսուցիչն իր տեսակետն ունի: