Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:  Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և  հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ: 
 
Պարբերականությունը՝  ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին

հյուրը՝ Արա Գալոյան. մաս 2-րդ


«Հայտնի բան է, որ ճշմարտությունը տառապանք է: Ճշմարտությունը նաև գիտելիքն է, որը տրտմություն է պարունակում»: Ավագ շաբաթվա և Հարության խորհրդին նվրիված զրույցի երկրորդ հատվածում լրագրող Արա Գալոյանը և Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը զրուցում են ճշմարտության ճանաչման հարցերի շուրջ:

հյուրը՝ Արա Գալոյան. մաս 1-ին


«Օր 6-րդ» հաղորդաշարի տաղավարում Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է լրագրող Արա Գալոյանը: Զրույցը նվիրված է Ավագ շաբաթվա խորհրդին, դրա նշանակությանը քրիստոնյայի կյանքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: «Խորհրդանշական է, որ Սուրբ Հարության տոնը համընկնում է գարնան հետ, և պայթող ամեն մի բողբոջի, ծաղկող ամեն մի ծաղկի մեջ պետք է տեսնել արարչագործության հրաշքը»,- ասում է Արա Գալոյանը: 

հյուրը` Դավիթ Ամալյան


«Պետք չէ հայրենասիրության մասին ամբիոններից բարձրագոչ բառեր արտասանել, բավական է սիրել ընտանիքդ, հիշել սահմանին կանգնած զինվորին»: Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է:

հյուրը՝ Տիգրան Սիրունյան


Լեզուն հիշողություն է, լեզուն անկախության ու ինքնության ձևավորման կարևոր միջոց է: Ինչպե՞ս ենք սնվում իմացական ու հոգևոր այն ահռելի ժառանգությունից, որ ունի մեր լեզուն, ո՞ւնի մեր լեզուն պահպանության կարիք: Լեզվի նվիրական ու կիրառական նշանակության մասին է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի զրույցը լեզվաբան Տիգրան Սիրունյանի հետ: 

հյուրը` Աննա Ալեքսանյան


«Երերեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունները բացահայտելն ու գնահատելը բարդ խնդիր է. մարդիկ գերադասում են չխոսել դրա մասին, կամ պարզապես ժխտել, որ ընտանիքում ու հասարակական տարբեր վայրերում բռնություն են կիրառում երեխայի նկատմամբ»: 
Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետ Աննա Ալեքսանյանը:
 

հյուրը` Դավիթ Հովհաննիսյան


Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է  արաբագետ, իսլամագետ Դավիթ Հովհաննիսյանը: Նրա գիտական հետազոտությունների առանցքում ժամանակակից աշխարհի մարտահրավերների համատեքստում հայության տեղի և դերի հայեցակարգային մոտեցումների մշակումն է։ 
Դավիթ Հովհաննիսյանը մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ամերիկյան Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի, «ՏՐԱՆՍՑԵՆՏ» միջազգային ակադեմիայի անդամ է։
 

հյուրը` Սուսաննա Հարությունյան


Չնայած սոցիալ-տնտեսական վատ պայմաններին, այսօր Հայաստանը մանկական մահացությունների ցածր ցուցանիշ ունեցող երկրների թվին է դասվում: Ինչո՞ւ, ինչի՞ մասին են խոսում այդ ցուցանիշերը: Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է «Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ, Մոր և մանկան առողջության դաշինքի խորհրդի անդամ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը: 

հյուրը` Տ. Շահե վարդապետ Անանյան


Ինչպե՞ս է ընկալում Ս. Ծննդյան խորհուրդը 21-րդ դարի մարդը, պատրա՞ստ է ընդունել մանուկ Քրիստոսին, ճանաչել Նրան, փայփայել, խնամել, մեծացնել և ապրել Նրանով: Ս. Ծննդյան տոնի առթիվ զրուցում են Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանն ու Տ. Շահե վարդապետ Անանյանը:

հյուրը` Ռալֆ Յիրիկյան


«Մշակույթը ինքնարտահայտման ձև է, այն օգնում է ընդգծել եզակիությունն ու ազգային ինքնությունը»: Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Alt

հյուրը` Արմեն Զաքարյան


Գլոբալ աշխարհում կատարվող իրադարձությունները և ազգամիջյան հարաբերությունները: Հանրային իրազեկվածության մակարդակը երկրի արտաքին հարաբերությունների, միջազգային դաշտում կատարվող տեղաշարժերի մասին: Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հիմնադիր- տնօրեն, լրագրող Արմեն Զաքարյանի հետ:

հյուրը` Ժաննա Անդրեասյան. մաս 2-րդ


Սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանի հետ զրույցի երկրորդ մասում Ռուբեն աբեղա Զարգարյանը քննարկում է հայրենասիրության մերօրյա ընկալման թեման: 

Alt

հյուրը` Ժաննա Անդրեասյան, մաս 1-ին


Սուտը որպես սոցիալական երևույթ, ստի գերակայությունը միջանձնային հարաբերություններում և դրանց հետևանքները: Այս թեմաների շուրջ է զրուցում Ռուբեն աբեղա Զարգարյանը սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանի հետ: