Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:  Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և  հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ: 
 
Պարբերականությունը՝  ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին

Alt

հյուրը` Վարդան Դևրիկյան


Հայ եկեղեցու մյուռոնը քրիստոնյա հայի այցեքարտն է. այն շարունակականության, հավերժության և ազգային նկարագրի խորհրդանիշ է»: ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանը ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է հնագույն ձեռագրերի ուսումնասիրությանը, ի թիվս բազում աշխատությունների, հեղինակն է Սրբալույս մյուռոն» մենագրության:

 

Alt

հյուրը` Յուրա Ավետիսյան


Ի՞նչ խնդիրներ են ծառացած այսօր մեր լեզվի առջև: Անկախության տարիները ձեռքբերումների, թե՞ նահանջի ժամանակներ են հայերենի պահպանման ու զարգացման հարցում: Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է բանասիրական գիտությունների դոկտոր Յուրա Ավետիսյանը:

Alt

հյուրը` Տիգրան Ներսիսյան


Եթե երեխային չուղղորդես թատրոն` Շեքսպիր կամ Չեխով դիտելու, նա ինքը երբեք նման ցանկություն չի հայտնի»: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը: Դերասանը մտահոգված է դպրոցականների գեղագիտական դաստիարակության նկատմամաբ հասարակական անտարբերությամբ: 

Alt

հյուրը` Ռոբեր Գետիկյան


Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է ֆրանսահայ կինոռեժիսոր, Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ Ռոբեր Գետիկյանը: Կրոնն ու արվեստը նման են` երկուսն էլ ընդունում են մահը և բխում են կյանքից»,-ասում է ճանաչված կինոռեժիսորը:

Alt

հյուրը` Ռուբեն Բաբայան


Մենք չենք հասկացել ազատության քաղցրությունը»: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: Զրույցը ազատության հասարակական ընկալման, արվեստի և արվեստագետի ազատ մտածողության և ազատ կամքի դրսևորման կարևորության մասին է: 

Alt

հյուրը` Աշոտ Ադամյան


Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի առաջին իսկ օրերից նա ներկա է ցույցերին: Աշոտ Ադամյանը գնահատում է շարժման ընթացքը և փաստում ամենակարևորը՝ երիտասարդության մեջ ազգային արժանապատվության արթնացումն ու ինքնակազմակերպման գործընթացը: 

Alt

հյուրը՝ Հրայր Ասլանյան. մաս 2-րդ


ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի ղեկավար Հրայր Ասլանյանը պնդում է, որ ՀՀ-ում ցորենի ալյուրրի հարստացման անհրաժեշտության, երկաթի և այլ վիտամինների պակասի մասին Առողջապահության նախարարությունը բավարար ուսումնասիրություններ և հիմնավորումներ ունի: Դրանք կշրջանառվեն, կհրապարակվեն մինչև տարեվերջ, մինչ օրենքի՝ ուժի մեջ մտնելը: Հյուրը մասնագիտական միջնորդությամբ է հանդես գալիս և վստահեցնում, որ ըստ նախնական ուսումնասիրությունների՝ Հայաստանում սակավարունության, դրանով պայմանավորված անպտղության և մանուկների մահացության վիճակագրությունը ահազանգող է և պետք է անհապաղ միջոցներ

Alt

հյուրը՝ Հրայր Ասլանյան


ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի ղեկավար Հրայր Ասլանյանը պնդում է, որ ՀՀ-ում ցորենի ալյուրրի հարստացման անհրաժեշտության, երկաթի և այլ վիտամինների պակասի մասին Առողջապահության նախարարությունը բավարար ուսումնասիրություններ և հիմնավորումներ ունի: Դրանք կշրջանառվեն, կհրապարակվեն մինչև տարեվերջ, մինչ օրենքի՝ ուժի մեջ մտնելը: Հյուրը մասնագիտական միջնորդությամբ է հանդես գալիս և վստահեցնում, որ ըստ նախնական ուսումնասիրությունների՝ Հայաստանում սակավարունության, դրանով պայմանավորված անպտղության և մանուկների մահացության վիճակագրությունը ահազանգող է և պետք է անհապաղ միջոցներ

Alt

հյուրը՝ Բաբկեն Պիպոյան


Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը պնդում է, որ ՀՀ-ում ցորենի ալյուրրի հարստացման անհրաժեշտության, երկաթի և այլ վիտամինների պակասի կամ ավելցուկի մասին Առողջապահության նախարարությունը բավարար ուսումնասիրություններ և հիմնավորումներ չի ներկայացրել: Ուսումնասիրության արդյունքները պետք է լինեն թափանցիկ և այդ գործընթացում ներգրավված լինեն հասարակական տարբեր շերտեր: 

Alt

հյուրը` Սամվել Դանիելյան. մաս 2-րդ


Քննարկման երկրորդ մասում Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ Սամվել Դանիելյանը անդրադառնում է Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծին: Ֆոլաթթվի և երկաթի անբավարարության հետևանքով առաջացող լուրջ առողջական խնդիրներին, մասնավորապես, երեխաների մոտ:
Յուրաքանչյուր նախաձեռնության մեջ արյունաբան, ուռուցքաբանը կարևորում է մասնագիտական քննարկումները, արհեստավարժ, ազնիվ և կառուցողական մոտեցումները:

 

Alt

հյուրը` Սամվել Դանիելյան


Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ Սամվել Դանիելյանը: Զրույցն անդրադառնում է Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում  առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումներին և ձեռքբերումներին, ինչպես նաև` առկա խնդիրներին, հատկապես, արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդությունների թվի աճին, բժշկական օգնության որակին և մատչելիությանը:

Alt

հյուրը` Տիգրան Խզմալյան


Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Սարդարապատի հերոսամարտի իմաստավորմանն ու պատմական դասերին կինոռեժիսորն անդրադարձել է իր  Սարդարապատ» և Սարդարապատ դեժավյու» փաստավավերագրական ֆիլմերում:  Մոռացված կամ չգիտակցված անցյալը նորից ու նորից վերադառնում ու կրկնվում է, հարկ է հիշել հաղթանակներն ու պարտությունները: