Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:  Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և  հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ: 
 
Պարբերականությունը՝  ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին

Alt

հյուրը` Արմեն Ասրյան


Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանի հետ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի զրույցը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ միջազգային հանրության, համաշխարհային նշանակության ատյանների արձագանքի, փոխհատուցման և Հայոց եղեռնի հետևանքների վերացման հնարավոր տարբերակների մասին է: Զրուցակիցներն անդրադարձան նաև օրերս Հռոմի պապի` Վատիկանում արած հայտարարությանը և արտաքին աշխարհի արձագանքներին:

Alt

հյուրը` Նիկոլ Աղաբաբյան. մաս 2-րդ


Ռուբեն Աբեղա Զարգարյանի հետ զրույցի երկրորդ մասում գեղանկարիչ Արցախյան ազատամարտի մասնակից Նիկոլ Աղաբաբյանը նկատում է, որ ազգասիրությունը, անձնվիրությունը պետք է դրսևորվեն առօրյայում, ոչ միայն` ռազմի դաշտում: Վտանգավոր է համարում տիրող անտարբերության մթնոլորտը: 

Alt

հյուրը` Նիկոլ Աղաբաբյան. մաս 1-ին


Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի կարծիքով կրոնի ու արվեստի նպատակը նույնն է: Երկուսն էլ միտված են մարդուն մարդ պահելուն: Զրույցը Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ արվեստ- մշակույթ փոխհարաբերությունների, մշակույթի պահպանման ու փոխանցման մեխանիզմների մասին է: 

 

Alt

հյուրը՝ Անահիտ Քոչարյան


Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է կինոյի և թատրոնի դերասանուհի Անահիտ Քոչարյանը: Զրույցը կնոջ դերի մասին է ժամանակակից ընտանիքում և հասարակական կյանքում: Դերասանուհին չի ընդունում կնոջ և տղամարդու հավասարություն» ասվածը, նա կնոջ առաքելության մասին իր պատկերացումներն ունի, որ կիսում է հեռուստադիտողի հետ: 

Alt

հյուրը՝ Ռուբեն Հովսեփյան


Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը: Նրա  թարգմանությամբ են հայ ընթերցողի սեղանին դրվել Գաբրիել Գարսիա Մարկեսի երկու վեպերը` Հարյուր տարվա մենությունն» ու Նահապետի աշունը»: 
Ռուբեն Հովսեփյանը լավատես է և հասարակական կյանքում հավասարակշռությունը վերականգնելու պարզ բանաձև գիտի. Շատերը իրենց տեղում չեն և չեն գիտակցում, որ դա է խաթարում ներդաշնակությունը: Հերիք է ամեն մեկն իր տեղում գործի և  ամեն բան իր տեղը կընկնի»: 

 

Alt

հյուրը՝ Նարեկ Ավետիսյան


Նկարիչ Նարեկ Ավետիսյանը ուսուցիչներ շատ է ունեցել, սակայն հորը` Մինասին է համարում կյանքի ուսուցիչ: 
Նկարչի կարծիքով այսօր մշակութային դաշտը Հայաստանում տարերային է, հաճախ է կորցնում դիմագիծը: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ նկարիչը զրուցում է արդի մշակութային կյանքի, իր մասնագիտական ճանապարահի հետաքրքիր ու տպավորիչ դեպքերի մասին: 

 

Alt

հյուրը` Հարություն Մարության


Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին հարկ է վերանայել եղեռնի զոհերի հիշատակ» հասկացությունը: Առնվազն 12 ինքնապաշտպանական մարտեր են հայտնի այդ շրջանում, մենք պետք է խնկարկենք նաև հերոսաբար ընկած հայորդիների հիշատակը: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն է:   

Alt

հյուրը՝ Արման Նավասարդյան


Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն է: Զրույցը նվիրված է մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականության փոխկապակցությանը, վերջին շրջանում տիրող ներքաղաքական լարվածությանը, դիվանագիտական ոլորտի խնդիրներին: 

 

Alt

հյուրը՝ Ստեփան Ռոստոմյան


Օր վեցերորդ» հաղորդաշարի տաղավարում Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանն է: 

Alt

հյուրը՝ Լուսինե Հակոբյան


Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը: Իրավագետն անդրադառնում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական հռչակագրին, ԵԽԽՎ ՄԻԵԴ-ում Հայաստանի հանրապետությունը ներկայացնող դատավորի թեկնածուների ընտրության ընթացակարգին և մրցութային հանձնաժողովի գործունեությանը:

Alt

հյուրը՝ Արծրուն Հովհաննիսյան


Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Զրույցը հայոց բանակի արձանագրած ձեռքբերումների, դժվարությունների և վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների մասին է: Արծրուն Հովհաննիսյանը փորձ է անում նորովի իմաստավորել քսաներորդ դարի պատերազմներն ու ռազմական օպերացիաները և վստահում է հաղթանակած բանակի բարոյական ներուժին:

Alt

հյուրը՝ Դավիթ Գյուրջինյան


Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն է: Զրույցը նվիրված է վերջին օրերին Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին և հասարակության արձագանքին: Զրուցակիցներն անդրադառնում են սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությանն ու կարծիքներին, պաշտոնական օպերատիվ տեղեկատվության բացին, ինչպես նաև հայրենասիրության մերօրյա ընկալումներին ու դրսևորումներին: