Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:  Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և  հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ: 
 
Պարբերականությունը՝  ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին

Alt

հյուրը՝ Նարեկ Ավետիսյան


Նկարիչ Նարեկ Ավետիսյանը ուսուցիչներ շատ է ունեցել, սակայն հորը` Մինասին է համարում կյանքի ուսուցիչ: 
Նկարչի կարծիքով այսօր մշակութային դաշտը Հայաստանում տարերային է, հաճախ է կորցնում դիմագիծը: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ նկարիչը զրուցում է արդի մշակութային կյանքի, իր մասնագիտական ճանապարահի հետաքրքիր ու տպավորիչ դեպքերի մասին: 

 

Alt

հյուրը` Հարություն Մարության


Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին հարկ է վերանայել եղեռնի զոհերի հիշատակ» հասկացությունը: Առնվազն 12 ինքնապաշտպանական մարտեր են հայտնի այդ շրջանում, մենք պետք է խնկարկենք նաև հերոսաբար ընկած հայորդիների հիշատակը: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն է:   

Alt

հյուրը՝ Արման Նավասարդյան


Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն է: Զրույցը նվիրված է մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականության փոխկապակցությանը, վերջին շրջանում տիրող ներքաղաքական լարվածությանը, դիվանագիտական ոլորտի խնդիրներին: 

 

Alt

հյուրը՝ Ստեփան Ռոստոմյան


Օր վեցերորդ» հաղորդաշարի տաղավարում Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանն է: 

Alt

հյուրը՝ Լուսինե Հակոբյան


Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը: Իրավագետն անդրադառնում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական հռչակագրին, ԵԽԽՎ ՄԻԵԴ-ում Հայաստանի հանրապետությունը ներկայացնող դատավորի թեկնածուների ընտրության ընթացակարգին և մրցութային հանձնաժողովի գործունեությանը:

Alt

հյուրը՝ Արծրուն Հովհաննիսյան


Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Զրույցը հայոց բանակի արձանագրած ձեռքբերումների, դժվարությունների և վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների մասին է: Արծրուն Հովհաննիսյանը փորձ է անում նորովի իմաստավորել քսաներորդ դարի պատերազմներն ու ռազմական օպերացիաները և վստահում է հաղթանակած բանակի բարոյական ներուժին:

Alt

հյուրը՝ Դավիթ Գյուրջինյան


Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն է: Զրույցը նվիրված է վերջին օրերին Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին և հասարակության արձագանքին: Զրուցակիցներն անդրադառնում են սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությանն ու կարծիքներին, պաշտոնական օպերատիվ տեղեկատվության բացին, ինչպես նաև հայրենասիրության մերօրյա ընկալումներին ու դրսևորումներին:

 

Alt

հյուրը՝ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյան


Դավթի քաղաքում ծնվեց Փրկիչը: Քրիստոնյա աշխարհը այս ավետիսն է հնչեցնում Սուրբ Ծննդի ժամանակ: Ո՞րն է Քրիստոսի ծննդյան խորհուրդը, ինչպե՞ս է այն ընկալվում այսօր՝ 21-րդ դարի իրողությունների համատեքստում, երբ մարդը հավակնում է ինքը դառնալու իր ճակատագրի կերտողը:  
Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Մայր Աթոռի միաբան Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը: 

 

Alt

հյուրը՝ Հովիկ Հովեյան


Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է բանաստեղծ, Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը: Նա մեր երկրի առաջընթացը պայմանավորում է մշակութային ոլորտի կայացմամբ ու հասարակական, քաղաքական գործիչների հոգածու վերաբերմունքով ազգային արժեքների նկատմամբ:

Alt

հյուրը՝ Սագօ Արյան


Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է սփյուռքահայ բանաստեղծ, հրապարակախոս Սագօ Արյանը: Չնայած կենցաղային անհարմարություններին՝ Սագօ Արյանը շուրջ 2 տարի է՝ ընտանիքով ապրում է Հայստանում, ապագայի պլանները հայրենիքում է կառուցում: Աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար այսօր մեզ, ավելի քան երբևէ, պետք է վստահել մեր մարդկային ներուժին, վստահեցնում է գրողը: 

Alt

հյուրը՝ Արմինե Հովհաննիսյան


Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Օրրան» բարեգործական կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանը: Բանախոսի կարծիքով՝ աշխարհի կանանց միավորում է ընտանիքի նկատմամբ հոգածությունը: 

Alt

հյուրը՝ Հռիփսիմե Կիրակոսյան


Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Առաքելություն Հայաստան» ՀԿ հիմնադիր նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը: