Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:  Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և  հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ: 
 
Պարբերականությունը՝  ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին

Alt

հյուրը՝ Էդմոն Մարուքյան


ԱԺ պատգամավոր, փաստաբան Էդմոն Մարուքյանը երկրի առաջընթացն ու զարգացումը պայմանավորում է ազատ մրցակցային հարաբերությունների կայացմամբ: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ զրոյցում պատգամավորն անդրադառնում է արդարադատության համակարգում օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը և այս պահին ԱԺ քննությանը ներկայացված օրինագծերին:  

Alt

Էդգար Ղազարյան


Կառավարման առանձնահատկությունների մասին Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցում է Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ:

Alt

Սամվել Շահինյան


Մշակութային հուշարձանների պահպանության և նպատակային օգտագործման խնդիրների շուրջ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցում է մշակութաբան, քարանձավագետ Սամվել Շահինյանի հետ:

Alt

Դավիթ Հակոբյան


Զանգվածային լրատվամիջոցների ու, մասնավորապես, հեռուստաընկերությունների քաղաքականության մասին Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցում է Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանի հետ:

Alt

Էդիկ Մինասյան. մաս 2-րդ


Ինչո՞ւ են անտարբերության մատնված ազգային հերոսամարտերի մասնակիցները: Պատմաբանները որքանո՞վ են անաչառ ու անկողմնակալ արձանագրում, մասնավորապես, նոր ժամանակների պատմական իրադարձությունները: Ինչպե՞ս հասկանալ ԽՍՀՄ վարկաբեկված գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման որոշումը Երևանում: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինայսանն է:

Alt

Սեյրան Օհանյան


Բանակը մեր տունն է, մեր ամրոցը». ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ 2014 թվականի տարեմուտի ուղերձի խորագիրն է:
Ինչպե՞ս է համագործակցում բանակը նախարարի նշած մյուս երկու ամրոցների»՝ բուհերի և դպրոցների հետ, որո՞նք են բանակ ներթափանցած արատավոր բարքերի պատճառներն ու դրանց կանխարգելման մեխանիզմները: Ի՞նչ արդյունք է տալիս զինված ուժերում Հայ եկեղեցու սպասավորների ծառայությունը:
Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն է:

Alt

Էդիկ Մինասյան


Ինչպե՞ս ենք արժևորում մայիսյան հաղթանականերն ու ազատամարտի հերոսներին: Ինչպե՞ս կազմակերպվեց Շուշիի ազատագրումը, որը վճռորոշ դեր ունեցավ արցախյան ազատամարտում: Ի՞նչ դեր ունեցավ Շուշիի առանձնակի գումարտակը՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ: Տ. Ռուեն աբեղա Զարգարյանի հյուրը պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է:

Alt

Կարեն Մաթևոսյան


Լրացավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Ինչպե՞ս է այսօր Հայ դատը ներկայացվում, ի՞նչ հատուցում ենք պահանջում Թուրքիայից: Ի՞նչ վերաբերմունք ունի թուրք արդի հասարակությունը Հայոց ցեղասպանության հարցում:
Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցում է պատմաբան Կարեն Մաթևոսյանի հետ:

Alt

Տ. Ադամ քահանա Մակարյան


Ո՞րն է Քրիստոսի հարության խորհուրդը, ինչպե՞ս է այն ընկալվում այսօր՝ 21-րդ դարի իրողությունների համատեքստում: Ինչպե՞ս ենք տոնում Ս. Հարությունը:
Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Տ. Ադամ քահանա Մակարյանն է:

Alt

Մարիամ Հարությունյան


Ի՞նչ է կրոնական դաստիարակությունը: Կա՞ հոգևոր-կրոնական գիտելիքի հանրային պահանջ: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երեխայի կրոնական դաստիարակությունը: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը աստվածաբան Մարիամ Հարությունյանն է:

Alt

Հասմիկ Բաղդասարյան


Երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի կարծիքով կինը մնացել է պատմության լուսանցքում: Այսօր էլ հաճախ կնոջ առանձնաշնորհը խեղաթյուրված է, արժանապատվությունը՝ ոտնահարված: Քրիստոնեությունը, սակայն, կնոջ ազատագրման թեմայի շուրջ արդիական ուղերձներ ունի...

Alt

Մարինե Ալես


Թատերագետ, երգահան Մարինե Ալեսի կարծիքով բարեգործությունը քրիստոնեական էթիկայի հիմնարար արժեքներից է: Մարինե Ալեսը Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է: Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ զրույցում նա բացահայտում է բարեգործական աշխատանքի իր շարժառիթները: