Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
 
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին

Alt

Արամ Փախչանյան


Արամ Փախչանյանը 22 տարի Մոսկվայում ABBY ընկերությունում աշխատելուց հետո վերադառնում է Հայաստան: ԱՅԲ» դպրոցի տնօրեն աշխատելու առաջարկն ընդունելը պահանջեց 2 օր: 2005թ.-ին մենք ընկերներով հիմնել էինք ԱՅԲ հիմնադրամը ու պարտավորություն վերցրել իրագործել կրթական ծրագիր: Միայն կրթությամբ է հնարավոր Հայաստանի առաջընթացն ապահովել: 
Մեր վերադարձը Հայաստան երջանկացրել է աղջկաս, մենք կարծես բանտից հետո ազատության մեջ լինենք: Այդ ազատությունը մեզ Հայաստանն է տվել»: 

 

Alt

Նորա Ինջեյան


Նորա Ինջեյանը Հայաստան է տեղափոխվել ԱՄՆ-ից: Աշխատում է Եվրոպական կամավորների միությունում:  Հայաստանում նա երջանիկ է, ուրախանում է նույնիսկ ամենասովորական բաներից: Մտորումներն ու փորձառությունները համացանցի միջոցով կիսում է դրսում ապրող հայերի հետ, փորձում է օգնել նրանց ճանաչել այսօրվա Հայաստանը և վերադառնալ... 

Alt

Էդիկ Պողոսյան


Էդիկ Պողոսյանը Հայաստան է տեղափոխվել Պարսկաստանից: Մասնագիտությամբ նկարիչ է: Զարմանալիորեն, Հայաստանում նոր նախասիրություն է բացահայտել՝ պարսկական պոեզիա է թարգմանում հայերեն: Համոզված է, որ դա հայաստանյան էներգետիկ դաշտի ազդեցությունն է: 
Այնքան էլ ռոմանտիկ չեմ, ուղղակի ինձ լավ եմ զգում Հայաստանում, համոզված եմ, որ միմյանց տալու շատ բան ունենք»,-վստահ է Էդիկը:

Alt

Ռենա Տաղտևիրենյան


Երբ ինձ հարցնում են՝ ինչու եմ միայն անգլերեն երգում, պատասխանում եմ՝ դեռ պատրաստ չեմ... բայց միևնույն է՝ հայկական ոգով եմ երգում, միայն ափսոսում եմ, որ ավելի վաղուց չեմ եկել»: Ռենան ծնվել է Հալեպում, 20 տարի ապրել է Ավստրալիայում, նորից տեղափոխվել Հալեպ, Լիբանան ու վերջապես՝ Հայաստան: Երգում է ջազ, բլյուզ: Ռենան վստահ է Հայաստանը լավագույն տեղն է թե՛ իր, թե՛ երեխաների համար: 

Alt

Վրեժ Հարությունյան


Ես միգուցե այնքան էլ զգացմունքային չեմ՝ Արարատ սարով հիանալը կամ նրա պատկերով շապիկ հագնելն ու հայրենասիրական երգեր երգելը չէ հայրենասիրությունը, այլ իրական գործերով հայրենիքին օգտակար լինելը, Հայաստանում բնակվելը ավելի իրատեսական է դարձնում այդ հնարավորությունը»,- ասում է Փասադենայից Հայաստան տեղափոխված Վրեժ Հարությունյանը: 


 

Alt

Սարո Հասսասյան, Անժելա Հասսասյան


Սարոն և Անժելան արդեն 10 տարի է` Հայաստանում են: Ապրում են Գետամեջ գյուղում: Արդեն երկրորդ տարին է` Գետամեջում բարեգործական ռոք փառատոն են կազմակերպում՝ օգնելու համար գյուղի դպրոցին: Բավական է մեկ անգամ գալ Հայաստան ու այլևս չի ստացվի վերադառնալ, ես դա սեփական փորձով եմ ասում»,-վստահեցնում է Անժելան: 

Alt

Հակոբ Պետրոսյան


Մեքենաներով շրջելու ենք տարբեր երկրներով և մեր օրինակով շահագրգռելու ենք հայ երիտասարդներին գալ Հայաստան: Մենք երիտասարդ աշխատուժի կարիք ունենք Հայաստանում»,-ասում է Հակոբ Պետրոսյանը: Նա Հայաստան էր եկել կամավորական ծրագրով՝ ընդամենը 3 ամսով, սակայն մինչ օրս այստեղ է և կարծում է՝ մեկընդմիշտ: 

Alt

Կարեն Նազարյան


Կարենը 4 տարեկամում ծնողների հետ Պարսկաստանից տեղափոխվել է ԱՄՆ: Ավելի քան 30 տարի այնտեղ բնակվելուց հետո այժմ Հայաստանում է: Ես երջանիկ եմ, երբ քայլում եմ Երևանում. ամեն անցորդ ինձ հարազատ է, բոլոր տատիկները իմ տատիկներն են, ամեն դպրոց իմ դպրոցն է, ամեն եկեղեցի իմ եկեղեցին է, ամեն ինչ իմն է ու այս զգացողությունը անփոխարինելի է...»:   

Alt

Թանիա Շիշմանյան, Ռուդոլֆ Խառատյան


Թանիա Շիշմանյանն ու Ռուդոլֆ Խառատյանը Հայաստան են տեղափոխվել Վաշինգտոնից: Պետք է կարողանալ ճիշտ օգտագործել Սփյուռքի ներուժը, Հայաստանն ու Սփյուռքը միասին միայն կարող են թռիչք ապահովել Հայաստանի համար, հակառակ դեպքում կարող է ուշ լինել»,-ասում է Ռուդոլֆը: Հուսանք՝ չենք ուշանա»,-հավելում է Թանիան:

Alt

Նարե Ավագյան


Նարե Ավագյանը Հայաստանից Լոս Անջելես է տեղափոխվել 10 տարեկան հասակում: Այսօր վերադարձել է հայրենիք ու փորձում է վերագտնել բաց թողածը: Առաջին քայլը Արարատ բարձրանալն էր, դա Նարեն յուրատեսակ հաղթանակ է համարում: Այժմ աշխատում է Թումո» կենտրոնում, հավատացնում է, որ մեծ լիցքեր է ստանում երեխաներից, ընկերներց, անգամ՝ անցորդներից: Կարծում է, որ եթե ուզում ենք ավելի լավ երկիր ունենալ, պետք է մնալ ու պայքարել:

Alt

Ուլֆ Հարբորգ


Հարուստ եվրոպացի չեմ, ապրում եմ ձեզ նման, ձեր կողքին, ուրախանում եմ Հայաստանի հաջողություններով, բարկանում անհաջողությունների վրա, հիասթափվում եմ, նյարդայնանում, բայց սիրում եմ Հայաստանը»: Ուլֆ Հարբորգը ազգությամբ շվեդ է, 2004թ.-ին 5 օրով Հայաստան է եկել դասընթացների և մինչ օրս այստեղ է...

Alt

Լյուսի Աբդալյան


Հայաստանում նկարներս ավելի զգացմունքային են դարձել, էներգիան է ավելացել, գույներն են տաքացել»- ասում է Լյուսի Աբդալյանը: Նա Հայաստան է տեղափոխվել Նյու Յորքից: Լյուսին ուրախությամբ է ընդունել ֆիլմում նկարահանվելու առաջարկը ու Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում արժանացել է Լավագույն դերասանուհի» մրցանակին: Նա տիպային նկարներ է արել Մարիա Սահակյանի Հեքիաթ» ֆիլմի հերոսների համար: Լյուսին հաճախակի է ճամփորդում, նոր գույներ է փնտրում դրսում, բայց միշտ անհամբերությամբ վերադառնում է տուն՝ Հայաստան: