Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
 
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին

Alt

Ուլֆ Հարբորգ


Հարուստ եվրոպացի չեմ, ապրում եմ ձեզ նման, ձեր կողքին, ուրախանում եմ Հայաստանի հաջողություններով, բարկանում անհաջողությունների վրա, հիասթափվում եմ, նյարդայնանում, բայց սիրում եմ Հայաստանը»: Ուլֆ Հարբորգը ազգությամբ շվեդ է, 2004թ.-ին 5 օրով Հայաստան է եկել դասընթացների և մինչ օրս այստեղ է...

Alt

Լյուսի Աբդալյան


Հայաստանում նկարներս ավելի զգացմունքային են դարձել, էներգիան է ավելացել, գույներն են տաքացել»- ասում է Լյուսի Աբդալյանը: Նա Հայաստան է տեղափոխվել Նյու Յորքից: Լյուսին ուրախությամբ է ընդունել ֆիլմում նկարահանվելու առաջարկը ու Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում արժանացել է Լավագույն դերասանուհի» մրցանակին: Նա տիպային նկարներ է արել Մարիա Սահակյանի Հեքիաթ» ֆիլմի հերոսների համար: Լյուսին հաճախակի է ճամփորդում, նոր գույներ է փնտրում դրսում, բայց միշտ անհամբերությամբ վերադառնում է տուն՝ Հայաստան:

Alt

Արի Հաճեան


Արի Հաճեանը Հայաստան է տեղափոխվել Արգենտինայից: Աշխատում է օդանավակայանում՝ պարոն Էոռնեկյանի շինարարական ծրագրերի ղեկավարն է: Սիրում է Հայաստանը, մարդկանց, իր աշխատանքը, բայց որպես ճարտարապետ ուզում է իր մասնակցությունն ունենալ Երևանի ճարտարապետական նոր լուծումներում, որովհետև այն, ինչ այսօր կառուցվում է, նրա համար անընդունելի է: Դեռ շատ բաների հետ համաձայն չէ, շատ բաներ դեռ խորթ են նրան. հուսով է` շատ շուտով Հայաստանն ամբողջովին կընդունի իրեն ու ինքն էլ կընդունի Հայաստանը: Որոշել է.

Alt

Սիմոն և Սիլվա Գաֆալյաններ


Սիմոն Գաֆալյանը Ղարաբաղյան պատերազմի տարիներին Դաշնակցություն կուսակցության հրավերով Հայաստան է գալիս՝ աշխատելու ռազմակաճակատ մեկնող կամավորների հետ: Այնուհետև ծառայության է անցում ՀՀ ներքին զորքերում: Ծառայությունից հետո ընկերների հետ ձեռնամուխ է լինում Խումայրի» վերաբնակեցման ծրագրին: Արդեն 17 տարի է՝ Սիմոն և Սիլվա Գաֆալյանները երեք որդիների հետ ապրում են Հայաստանում:

Alt

Նայջել Շարփ


Նայջելի ազգությամբ հայ տատիկը երկար տարիներ նամակագրական կապի մեջ էր Հայաստանում գտնվող իր ընկերուհու հետ: 70 տարվա վաղեմություն ունեցող նամակներից զատ Նայջելը Հայաստանի ու հայերի մասին ոչինչ չգիտեր: Ամառային արձակուրդները Հայաստանում անցկացնելու որոշումը փոխեց ամեն ինչ. երկիրը, Թումո» կենտրոնը, տատիկի ընկերուհու թոռնուհու հետ հանդիպումը...
Այսօր Նայջելն ապրում է Հայաստանում, ընտանիք է կազմել, հիմնել է Լայըն Շարփ» նորագույն տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունը: Հայաստանը համարում է տատիկից ստացած ամենաթանկարժեք ժառանգությունը:

Alt

Վարդան և Էմմա Մարաշլյանններ


Վարդանն ու Էմման Հայաստան են տեղափոխվել Մոսկվայից՝ առաջնեկի ծնվելուց հետո: Վարդան Մարաշլյանը Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ստեղծողներից է, օգնում է հայրենակիցներին վերադառնալ հայրենիք, քանի որ շատ լավ գիտակցում է արտերկրում ապրելու լավ և վատ կողմերը:

Alt

Ռիթա Մանճիկյան


Ռիթան Հայաստան է եկել Սիրիայից` միայնակ: Կարոտում է ընկերներին ու ծնողներին, բայց հայրենիքից հեռանալու մասին չի մտածում: Սովորում է, աշխատում Երևանի կենդանաբանական այգում, հիանում Հայաստանով: Նա սիրում է այսօրվա, իրական Հայաստանը` բոլոր դժվարություններով: Իրականության համարժեք ընկալումը Ռիթային ավելի ուժեղ է դարձնում…

Alt

Սարգիս Ռշտունի


Սարգիսը Հայաստանում է ընդամենը 2 տարի, հասցրել է աշխատանք ու ընկերներ գտնել: Վստահ է, որ հայրենիք տեղափոխվելու իր որոշումը վերջնական է:
….Հայաստան պետք է գալ ոչ նրա համար, որ այստեղ ավելի լավ է, ազատ է, Եվրոպա է կամ Ամերիկա….»: Ինչու է ինքը’ եկել Հայաստան` գիտի ու տեսախցիկի առջև խոստովանում է…

Alt

Անի Բաբումյան, Ալեսանդրո Մամբելլի


Անի Բաբումյանը Հայաստան էր եկել սովորելու: Ուսումն ավարտելուց հետո որոշում է չվերադառնալ Իրան: Կարճ ժամանակ անց նրան միանում են նաև ծնողները:
Թումո» կենտրոնում աշխատելու տարիներին Անին ծանոթանում է իտալացի Ալեսանդրո Մամբելիի հետ: Զույգը մեկնում է Լոնդոն ուսումը շարունակելու:
Նրանք այսօր մեկընդմիշտ տանն են՝ Հայաստանում: Ինձ ընկերներս Ալիկ Մամբելյան են ասում, ու դա ինձ դուր է գալիս. այսօր իմ սիրտը Հայաստանում է»,- ասում է Ալեսանդրոն:

Alt

Անահիտ Գալստյան


Անահիտ Գալստյանը 18 տարի Լոնդոնում ապրելուց հետո վերադարձել է Հայաստան: Հաճախ է իրեն հարց տալիս՝ ինչու է Հայաստանում լավ զգում: Հայաստանում ապրելը զոհաբերություն չէ, հայրենիքում ապրելու առավելությունների գիտակցում է»,-ասում է Անահիտը: Այժմ նա աշխատում է Վերադարձ Հայաստան» կազմակերպությունում և փորձում օգնել հայրենիք վերադառնալ ցանկացողներին:

Alt

Դեյվիդ Բեքքեթ, Իրինա Ղափլանյան


Green Bean (Կանաչ հատիկ») էկոլոգիապես մաքուր սնունդ առաջարկող սրճարանը Երևանում արդեն բավական շատ համակիրներ ունի: Սրճարանը բացել են ամուսիններ Դեյվիդ Բեքքեթն ու Իրինա Ղափլանյանը: Նրանք հանդիպել են Մալթայում, սովորել ու աշխատել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում: 2011 թ.-ին որոշել են հաստատվել Հայաստանում: Հայաստանը հայտնություն էր ինձ համար,-ասում է Դեյվիդը,- ավելի շուտ՝ ես Հայաստանում հայտնաբերեցի ինքս ինձ»:

Alt

Աշոտ Փափազյան


Կես հայ, կես ֆրանսիացի լինելու զգացողությունը միշտ խանգարում էր ինձ, գիտեի, որ իմ հայկական արմատները ավելի ուժեղ են, բայց ֆրանսիացի էի, որովհետև ապրում էի Ֆրանսիայում», - ասում է կամավոր աշխատանքի բերումով Հայաստան եկած մեր հերթական հաղորդման հերոսը՝ Աշոտ Փափազյանը: Նա վստահեցնում է, որ հայրենիքում իրեն ավելի ամբողջական է զգում, և դա ամենակարևորն է: