Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
 
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին

Alt

Դեյվիդ Բեքքեթ, Իրինա Ղափլանյան


Green Bean (Կանաչ հատիկ») էկոլոգիապես մաքուր սնունդ առաջարկող սրճարանը Երևանում արդեն բավական շատ համակիրներ ունի: Սրճարանը բացել են ամուսիններ Դեյվիդ Բեքքեթն ու Իրինա Ղափլանյանը: Նրանք հանդիպել են Մալթայում, սովորել ու աշխատել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում: 2011 թ.-ին որոշել են հաստատվել Հայաստանում: Հայաստանը հայտնություն էր ինձ համար,-ասում է Դեյվիդը,- ավելի շուտ՝ ես Հայաստանում հայտնաբերեցի ինքս ինձ»:

Alt

Աշոտ Փափազյան


Կես հայ, կես ֆրանսիացի լինելու զգացողությունը միշտ խանգարում էր ինձ, գիտեի, որ իմ հայկական արմատները ավելի ուժեղ են, բայց ֆրանսիացի էի, որովհետև ապրում էի Ֆրանսիայում», - ասում է կամավոր աշխատանքի բերումով Հայաստան եկած մեր հերթական հաղորդման հերոսը՝ Աշոտ Փափազյանը: Նա վստահեցնում է, որ հայրենիքում իրեն ավելի ամբողջական է զգում, և դա ամենակարևորն է:

Alt

Սերուժ Աբրահամյան


Սերուժ Աբրահամյանն ընդամենը մեկ տարի է Հայաստանում, բայց արդեն որոշել է`չի վերադառնա ԱՄՆ: Աշխատում է Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունում, հայաստանյան առօրյայի մասին հոդվածներով թղթակցում Armenian Weakly ամսագրն, breakdance դասավանդում Թումո» կենտրոնում: Ռոմանտիկ չեմ, տեսնում և բոլորի պես առնչվում եմ հայաստանյան խնդիրներին, բայց ուզում եմ մնալ այստեղ և իմ օրինակով վարակել և՛ երկրից հեռացողներին, և՛ վերադարձողներին»,- ասում է Սերուժը:

Ամանորը Տանը


Ինչպե՞ս են ճանապարհում 2013 թվականը Հայաստան տեղափոխված սփյուռքահայերն ու օտարերկրացիները, ին՞չ են ձեռք բերել Հայաստանում, ին՞չ են սովորել ու սովորեցրել, ին՞չու են որոշել մշատապես բնակվել հայրենիքում:

Alt

Հովհաննես Մուբայեդ


Հովհաննեսը ջութակահար է, մեկ տարի առաջ Սիրիայից դասական երաժշտության փառատոնի առիթով Հայաստան էր եկել: Նրան միացել էին նաև կինն ու երեխաները: Ընտանիքը հասկանում է, որ այլևս վերադառնալ չի կարող: Հովհաննես Մուբայեդն այժմ երաժշտական դպրոցում է դասավանդում, երեխաներն էլ աստիճանաբար սովորում են հայաստանյան առօրյային:

Alt

Սևան Նագաշյան


Սևան Նագաշյանը նկարիչ է, ուսանել է Երևանի թատերական ինստիտուտում: Ցուցահանդեսներ է ունեցել Կանադայում, Անգլիայում, Հոլանդիայում, Գերմանիայում: Հենց բավարար գումար էի վաստակում, գալիս էի Հայաստան, որոշ ժամանակ մնում ու էլի վերադառնում: Էդպես տարիներ շարունակ»: Մի օր մեր հերոսը որոշում է, որ այդ կերպ այլևս անհնար է...

Alt

Զարմինե Զեյթունցյան


Զարմինե Զեյթունցյանը Հայասատանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո մեկնում է երկրից: Հայաստանը փոքր էր թվում, ներքին կոնֆլիկտներ ունեի, որոշեցի դրսում փնտրել լուծումը»:
20 տարի Միացյալ նահանգներում ապրելուց հետո, լիովին ինտեգրված ամերիկյան կյանքին, մեկ օրում հանկարծակի որոշում է կայացնում վերադառնալ ու ապրել հայրենիքում: Այժմ աշխատում է Դիլիջանի միջազգային դպրոցում, դասընթացներ է վարում սպասարկման ոլորտում: Խնդիրները, որոնք 20 տարի առաջ նրան թվում էին անլուծելի, այսօր ոչ միայն լուծելի են, այլև՝ հաճելի:

Alt

Արշակ Թովմասյան


Արշակ Թովմասյանը ծնվել է Երևանում, ուսանել Երևանի պետական համալսարանում, ապա` մեկնել Փարիզ ուսումը շարունակելու և այնտեղ բնակվել շուրջ 16 տարի: Այժմ տեղափոխվել է Հայաստան, աշխատում է բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում: Արշակը չի ժխտում, որ Հայաստանում սոցիալական դժվարությունները շատ են, բայց նրան հայրենիք է վերադարձրել ջերմության պակասը…

Alt

Անտուան Ստեփան Թերջանյան


Անտուան Թերջանյանը Հայաստան է տեղափոխվել Կանադայից, ապրում է Եղեգնաձորում ու վստահ է, որ իրական Հայաստանը ճանաչելու համար պետք է ապրել Երևանից դուրս, շփվել հողի հետ, հասկանալ գյուղացու հոգսը: Իմ և կնոջս՝ Շեյլայի գլխավոր ձեռքբերումը Եղեգնաձորում այն էր, որ մենք սովորեցրինք մարդկանց աշխատել և գումար վաստակել գոյություն ունեցող պայմաններում»: Շեյլան շոտլանդացի է, Հայաստանում նա տեսնում է ամուսնու երջանկությունը: Այն վերջապես իր հայրենիքը գտած մարդու երջանկություն է:

Alt

Թամար Նաջարյան


Թամար Նաջարյանը Հայաստան է տեղափոխվել Կանադայից: Վստահ է, որ այդ որոշումը կյանքի գլխավոր և ամենաճիշտ որոշումն է. ցանկանում է` ապագա երեխաները Հայաստանում մեծանան:

Alt

Էմմա Սողոյան


Էմմա Սողոյանը գտնում է, որ կարելի է հայրենիք վերադառնալ, ապրել ու գործել: Կարլ և Էմմա Սողոյանները ԱՄՆ-ից իրենց օգնությունը Հայաստանին սկսել են դեռ ղարաբաղյան գոյամարտի ու 1988-ի Սպիտալի երկրաշարժի տարիներից: 2000 թ. Վայքի եկեղեցու կառուցման առաջարկը հերթական անգամ բերեց նրանց Հայաստան: Ամենակարևոր ձեռնարկը, սակայն, Մայր Աթոռի Մատենադարանի ձեռագրասրահի բացումն էր, որը Կարլի 30 տարիների աշխատանքի արդյունքն է: Անչափ ուրախ եմ, որ ձեռագրերը վերջապես իրենց տանն են, ափսոսում եմ միայն, որ Կարլը չհասցրեց տեսնել այն, բայց վստահ եմ նա էլ է գոհ. սա յուրովի վերադարձ է հայրենիք»,- ասում է տիկին Էմման:

Alt

Լարիսա Վերջինիա Ռայն


Լարիսան և Մեգին մայրիկի հետ Հայաստան են տեղափոխվել 24 տարի ԱՄՆ-ում և ՌԴ-ում ապրելուց հետո: Մեգին սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, Լարիսան հիմնել է Teach for Armenia կազմակերպությունը:
Կես հայ, կես իռլանդացի ենք, իռլանդական ազգանուն ունենք, բայց հայկական արմատները ավելի ամուր են եղել, մեր ոգին է հայկական: Այդ պատճառով այսօր Հայաստանում ենք ու հաստատ ոչ մի տեղ չենք գնա»,-ասում են քույրերը: