Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
 
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին

Alt

Անտուան Ստեփան Թերջանյան


Անտուան Թերջանյանը Հայաստան է տեղափոխվել Կանադայից, ապրում է Եղեգնաձորում ու վստահ է, որ իրական Հայաստանը ճանաչելու համար պետք է ապրել Երևանից դուրս, շփվել հողի հետ, հասկանալ գյուղացու հոգսը: Իմ և կնոջս՝ Շեյլայի գլխավոր ձեռքբերումը Եղեգնաձորում այն էր, որ մենք սովորեցրինք մարդկանց աշխատել և գումար վաստակել գոյություն ունեցող պայմաններում»: Շեյլան շոտլանդացի է, Հայաստանում նա տեսնում է ամուսնու երջանկությունը: Այն վերջապես իր հայրենիքը գտած մարդու երջանկություն է:

Alt

Թամար Նաջարյան


Թամար Նաջարյանը Հայաստան է տեղափոխվել Կանադայից: Վստահ է, որ այդ որոշումը կյանքի գլխավոր և ամենաճիշտ որոշումն է. ցանկանում է` ապագա երեխաները Հայաստանում մեծանան:

Alt

Էմմա Սողոյան


Էմմա Սողոյանը գտնում է, որ կարելի է հայրենիք վերադառնալ, ապրել ու գործել: Կարլ և Էմմա Սողոյանները ԱՄՆ-ից իրենց օգնությունը Հայաստանին սկսել են դեռ ղարաբաղյան գոյամարտի ու 1988-ի Սպիտալի երկրաշարժի տարիներից: 2000 թ. Վայքի եկեղեցու կառուցման առաջարկը հերթական անգամ բերեց նրանց Հայաստան: Ամենակարևոր ձեռնարկը, սակայն, Մայր Աթոռի Մատենադարանի ձեռագրասրահի բացումն էր, որը Կարլի 30 տարիների աշխատանքի արդյունքն է: Անչափ ուրախ եմ, որ ձեռագրերը վերջապես իրենց տանն են, ափսոսում եմ միայն, որ Կարլը չհասցրեց տեսնել այն, բայց վստահ եմ նա էլ է գոհ. սա յուրովի վերադարձ է հայրենիք»,- ասում է տիկին Էմման:

Alt

Լարիսա Վերջինիա Ռայն


Լարիսան և Մեգին մայրիկի հետ Հայաստան են տեղափոխվել 24 տարի ԱՄՆ-ում և ՌԴ-ում ապրելուց հետո: Մեգին սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, Լարիսան հիմնել է Teach for Armenia կազմակերպությունը:
Կես հայ, կես իռլանդացի ենք, իռլանդական ազգանուն ունենք, բայց հայկական արմատները ավելի ամուր են եղել, մեր ոգին է հայկական: Այդ պատճառով այսօր Հայաստանում ենք ու հաստատ ոչ մի տեղ չենք գնա»,-ասում են քույրերը:

Alt

Թոնի Գյուլեզյան


Թոնի Գյուլեզյանը Հայաստանում է ապրում 2005 թ.-ից: Մի քանի տարի Երևանում աշխատելուց հետո տեղափոխվել է Գառնի. տուն է գնել, այգի է մշակում, անգլերեն է սովորեցնում, սիրում է գյուղական կյանքն ու բնակիչներին: Իր կյանքը երկու մասի է բաժանում`47 տարի ԱՄՆ-ում՝ առանց հայերի ու հայերենի, և երկրորդ կյանքը` Հայաստանում՝ դժվար ու երջանիկ...

Alt

Գևորգ Շադոյան


Գևորգ Շադոյանը Սիրիայից Հայաստան է տեղափոխվել ուսանողական տարիներին: Ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի մոդելավորման բաժինը: Կանանց հագուստի ցուցադրություններով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, մասնագիտացել է հայկական տարազի մոդելավորման գործում: Գևորգը նաև նկարում է, զբաղվում բատիկայով: Կարծում է, որ հայրենիք տեղափոխվելուց հետո նկարների գույները փոխվել են. ծիրանագույնը, տուֆ քարի ու նռան գույներն իրեն Հայաստանն է նվիրել:

Alt

Վահե Կոշգերյան


Վահե Կոշգերյանը երկար տարիներ Լիբանանում, ԱՄՆ- ում, Իտալիայում ապրելուց հետո որոշել է տեղափոխվել Հայաստան: Կարաս» հայկական գինիների արտադրության ու վաճառքի պատասխանատուն է: Հայաստանը իմ վերջին կանգառն է,- ասում է Վահեն,- ի տարբերություն այլ երկրների, որտեղ ապրել եմ, այստեղ ինձ անհանգստացնում է ամեն ինչ` Ղարաբաղի հարցը, քաղաքական և սոցիալական վիճակը: Չեմ կարող կոչ անել բոլորին վերադառնալ, միայն կարող եմ ասել, որ այստեղ ես հանգիստ եմ, ապահով, ուրախ»:

Alt

Վարանդ Պետրոսյան


Վարանդ Պետրոսյանը ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել Իրաքից: Համաձայն է, որ Հայաստանում ապրելը հեշտ չէ, բայց դժվարությունները հնարավոր է հաղթահարել լավատեսությամբ: Երբ սփյուռքահայ ընկերներս սկսում են բողոքել, ես վիրավորվում եմ ու կռիվ տալիս»,- ասում է մեր հաղորդման հերոսը: Նա կյանքի ամենաերջանիկ պահերից մեկը համարում է Հայաստանի հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալը:

Alt

Րաֆֆի էլիոթ


Րաֆֆին Հայաստան է տեղափոխվել մեկ տարի առաջ՝ Կանադայից: Հայաստանում հիմնել է կազմակերպությունների համացանցային գովազդով զբաղվող Nest կոմունիկացիներ ընկերությունը: Կես հայ, կես իռլանդացի է: Մեծացել եմ երկու մշակույթների ազդեցության տակ ու շատ հարցերի շուրջ այլ կերպ եմ մտածում, իսկ դա այսօր շատ կարևոր է»,-կարծում է մեր հերոսը: Րաֆֆի Էլիոթն ընտանիքում առաջինն է, որ որոշել է ապրել ու ընտանիք կազմել Հայաստանում:

Alt

Նաիրի Մկրտիչյան


Նաիրի Մկրտիչյանը Հայաստան է տեղափոխվել Սիրիայից, 9 տարի առաջ: Մեկ տարի առաջ Հայաստանի և Սփյուռքի միջև կամուրջ ստեղծելու նպատակով ընկերուհու հետ հիմնում է Եռագույն» անվանումով միակ արևմտահայերեն ինտերնետային կայքը:
Սկզբնական շրջանում շատերի պես գործազուրկ էր, հիմա էլ` հայաստանցի կնոջ նման արտագնա աշխատանքի մեկնող ամուսին ունի: Բոլոր պատճառներն ունի իրեն լիիրավ հայաստանցի համարելու համար, որոնցից գլխավորը առանց Հայաստանի կյանքը չպատկերացնելն է:

Alt

Ժաքլին Կարաասլանյան


Ժաքլին Կարաասլանյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանում տեղափոխվել է Ֆրանսիա: Ավարտել է Սորբոնի համալսարանը, աշխատել Միչիգանի տեխնոլոգիական ինստիտուտում, 30 տարի համալսարանի աշխարհահռչակ գիտնականների հետ նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրեր ղեկավարել: 2010 թվականին, երբ լսեցի Հայկական աշխարհի» և Լույս» հիմնադրամի մասին, ինձ թվաց՝ այդ երեսուն տարիների ընթացքում հենց դրան էի պատրաստվել` օգնելու ամբողջ աշխարհի հայ երիտասարդներին սովորել աշխարհի 10 լավագույն բուհերում, ապա՝ ստացած գիտելիքները տուն բերել»,- պատմում է տիկին Ժաքլինը: Վստահ է, որ Հայաստանը լիցքավորում է բոլորին ու դա է օգնում հայաստանցի երտասարդներին փայլուն արդյունքներ ցույց տալ Օքսֆորդի, Հարվարդի և անվանի այլ բուհերում:

Alt

Րինա Ալեքսանդրյան, Լինետ Ալեքսանդրյան


Րինան և քույրը՝ Լինետը, Հայաստան են եկել դպրոցական տարիքում: Հիշում եմ՝ ամբողջ ճանապարհին լաց էինք լինում: Շատ դժվար էր թողնել ընկերներին, մանկությունը, բայց սահմանի վրա, երբ տեսա ամուր ու պինդ կանգնած լեռները՝ մի կողմում ու հակառակ կողմի դատարկությունը, հապաղեցի...միգուցե ամեն ինչ լավ լինի...»: Ի վերջո, Րինայի լավատեսությունը քույրերին վերջնականապես հաստատում է հայրենիքում: