Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
 
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին

Alt

Սաքօ Արյան


Սփյուռքահայ գրող Սաքօ Արյանն ընտանիքով տեղափոխվել և ապրում է Հայաստանում: Գրողի կարծիքով հայրենիքի մասին հայրենի հողում գրելն այլ գրավչություն ունի, իսկ օտարության մեջ ինքնությունը պահելը ստեղծագործողից ավելորդ ճիգ է պահանջում: Սաքօ Արյանը արտագաղթի ևս մեկ պատճառ է համարում այն, որ սփյուռքահայը Հայաստանում իրեն ոչ թե շարքային հայ է զգում, այլ շարունակում է զգալ սփյուռքահայ:

Alt

Պատրիկ Վերնոյ Մալաքյան


Պատրիկ Վերնոյ Մալաքյանն Անրի Վերնոյի որդին է: Մանկության տարիներին Պատրիկը գիտեր միայն, որ ընտանիքը տարբերվում է իր ընկերների ընտանիքներից՝ տարբեր են ազգանունները, մեկ-մեկ էլ տատը տանն ուրիշ լեզվով է խոսում: Մայրիկ» ֆիմը փոխեց ամեն ինչ, այսինքն՝ ամեն ինչ գցեց իր տեղը...
2010թ. Պատրիկն ու քույրը՝ Սոֆին, Հայաստանում էին: Սոֆիի փոքրիկ տղան, ով առաջին անգամ էր Հայաստանում, շրջագայության ընթացքում ասում է՝ բայց ես արդեն եղել եմ այստեղ...

Alt

Շահե Քեշիշյան


Սիրիահայ Շահե Քեշիշյանը մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել է Հայաստան: Շահեն դասավանդում է Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցում, ղեկավարում է Զանգակներ» համույթը: Դեռ շատ նպատակներ ունեմ, բայց որոշումս հաստատ է. թեկուզ ոչ այնքան լավ ֆինանսական պայմաններով, բայց ապրել միայն Հայաստանում: Ես երաժիշտ եմ, իմ հոգևոր տարածքն այստեղ է, որովհետև իմ ականջում մշտապես Նարեկացի է հնչում »,-ասում է հաղորդման հերոսը:

Alt

Մերուժան Մինասյան


Մերուժան Մինասյանը Հայաստան է տեղափոխվել Իրանից, մասնագիտությամբ ճարտարագետ է, բազմաթիվ մրցույթների հաղթող: Սովորել և աշխատել է ԱՄՆ-ում:
Հայաստան վերադառնալուց հետո Մերուժան Մինասյանը հիմնել Ստորակետ» դիզայներական ընկերությունը: Վստահ է, որ ցանկացած այլ երկրում չէր կարող այդքան կարճ ժամանակահատվածում հաջողության հասնել, քանի որ աշխարհագրական տեղանքը շատ կարևոր է ստեղծագործական ուժերի խթանման համար:

Alt

Մարիա Արապաճյան


Մարիա Արապաճյանը Հալեպից Հայաստան է տեղափոխվել սովորելու նպատակով: Կոնսերվատորիան ավարտելուց հետո մտադիր է մնալ Հայաստանում: Սփյուռքահային մշտապես տանջող կիսվածության վիճակը Մարիան որոշել է վերջնականապես հաղթահարել: Օրինակ է բերում հորը, ով, ցավոք, այլևս չունի տուն վերադառնալու» հնարավորություն: Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեի, որովհետև Հայաստանում հայերեն երգելը հատուկ զգացողություն է, սա միայն սփյուռքահայը կարող է հասկանալ»:

Alt

Մարգար Շարապխանյան


Կանդահայ ամուսիններ Մարգար և Էլիզ Շարապխանյաններն արդեն 5 տարի է՝ ապրում են Արագածոտնի մարզի Ուշի գյուղում: Սեփական միջոցներով վերանորոգել են գյուղի դպրոցը, այժմ վերակառուցում են Մշակույթի տունը: Շատ ծրագրեր ունեն գյուղի հետ կապված, գտնում են, որ սիրուց բացի հայրենիքին ու մարդկանց պետք է օգնել նաև գործով: Կանադա վերադառնալու մտադրություն չունեն, Ուշիով հիացած են և համարում են իրենց միակ տունը:

Alt

Հայկ Բոյաջյան


Հայկ Բոյաջյանը Հայաստան է տեղափոխվել ԱՄՆ-ից, աշխատում է COAF-ում` Հայաստանի մանուկներ» հիմնադրամում` որպես կոորդինատոր: Խոստովանում է, որ օրը ծանր է անցնում. աշխատում են Արմավիրի շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների հետ: Սակայն երջանիկ է, քանի որ երեխաներին օգնելու հնարավորություն ունի: Ուզում եմ հույս, լավատեսություն փոխանցել երեխաներին, իսկ ամենակարևորը՝ ուզում եմ հպարտ լինեն իրենց հայրենիքով: Ու դա կլինի իմ ներդրումը Հայաստանում»:

Լեա- Անուշ Մքլոսքի


Լեա-Անուշ Մքլոսքին կես հայ, կես իռլանդացի է, ծնվել և մեծացել է Ալեում (ԱՄՆ): Առաջին այցելությունը Հայաստան նման էր հանդիպման անցյալի հետ: Ֆրեզնոյի հայ համայնքում պապիկի ու տատիկի հետ անցկացրած մանկությունը անջնջելի հետք է թողել նրա կյանքում: Այստեղ տատիկիս ու պապիկիս նման մարդիկ տեսա, նույն ճաշատեսակները, խոսելաձևը. ամեն ինչ այնքան հարազատ էր ու թանկ, թվաց՝ մանկություն եմ վերադարձել»:

Alt

Թենի Մաթյան


Թենի Մաթյանը Իրանից Հայաստան է տեղափոխվել տարիներ առաջ սովորելու Երևանի մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում: Ուսումը շարունակել է Անգլիայում ու նորից վերադարձել հայրենիք: Այսօր դասավանդում է Թատերական ինստիտուտի պարային ռեժիսուրայի ֆակուլտետում: Վստահ է, որ հատկապես արվեստով զբաղվող մարդը միայն հայրենիքում է լիարժեք զգում: Դրսում երկու ամիս հետո խեղդվում եմ, շնչում եմ միայն երբ ոտքս դնում եմ այս հողին»,-խոստովանում է Թենին:

Alt

Արշավիր Գաբուջյան


Արշավիր Գաբուջյան Հայաստան է տեղափոխվել 90- ականներին` Բեյրութից: Մանկության, պատանեկության, երիտասարդության բոլոր տարիները Հայաստանով էր ապրում ու գիտեր, որ ճանապարհը մի օր հայրենիք է բերելու: Պատահական հանդիպումը ապագա կնոջ հետ արագացրեց որոշումը, ստիպեց հրաժարվել կուսակրոն քահանայի կյանքից, դառնալ աշխարհական: Հայաստանում շատ բան փոխվեց նրա կյանքում, սակայն առաքելությունը մնաց նույնը: Շարունակում է ծառայել Հայ եկեղեցուն, դասավանդում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Աստվածաշնչյան ընկերության ծրագրերի տնօրենն է: Անհրաժեշտ է ժողովրդի հետ լինել, խոսել նրան հետ, հոգևոր գիտելիք հաղորդել.

Alt

Անի Ջիլոզյան, Արամազդ Քալայջյան


Ամերիկահայ ամուսիններ Անի Ջիլոզյանն ու Արամազդ Քալայջյանը վերջերս են տեղափոխվել Հայաստան, տանն են զգում իրենց: Անին աշխատում է հանրային առողջության ոլորտում, Արամազդը դասավանդում է Թումո» կենտրոնում, համագործակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնող կենտրոնի հետ, ֆիլմ է նկարահանում Եթովպիայի հայ համայնքի մասին: Մենք մեզ զգում ենք ինչպես ձուկը ջրում, որը կարող է ազատության բերկրանքն զգալ միայն օվկիանոսում: Հայաստանը մեզ համար այդ օվկիանոսն է: Հայաստանը շատ խնդիրներ ունի, բայց մենք մի՛ ե

Alt

Արազ Արթինյան


Արազ Արթինյանը ծնվել ու մեծացել է Կանադայում: Ցեղասպանությունն իմ մեջ» ֆիլմով երիտասարդ ռեժիսորը ճանաչում գտավ հայրենիքում: Ֆիլմը մրցանակ շահեց Ոսկե ծիրան» փառատոնում, Արազը վերադարձավ Կանադա: Վերադարձա ու հասկացա, որ 3 օր առանց Հայաստանի չեմ կարող ապրել...»: