Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
 
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին

Լեա- Անուշ Մքլոսքի


Լեա-Անուշ Մքլոսքին կես հայ, կես իռլանդացի է, ծնվել և մեծացել է Ալեում (ԱՄՆ): Առաջին այցելությունը Հայաստան նման էր հանդիպման անցյալի հետ: Ֆրեզնոյի հայ համայնքում պապիկի ու տատիկի հետ անցկացրած մանկությունը անջնջելի հետք է թողել նրա կյանքում: Այստեղ տատիկիս ու պապիկիս նման մարդիկ տեսա, նույն ճաշատեսակները, խոսելաձևը. ամեն ինչ այնքան հարազատ էր ու թանկ, թվաց՝ մանկություն եմ վերադարձել»:
Լեան մասնագիտությամբ ճարտարապետ է, Հայաստան է եկել ուսումնասիրելու Տաթևի վանական համալիրի՝ զբոսաշրջության կենտրոն դառնալու հնարավորությունները: Հայերեն արդեն սովորել է: Վստահ չէ՝ կմնա Հայաստանում, թե ոչ, բայց համարում է, որ սա արդեն ճանապարհ է դեպի տուն»:

Alt

Թենի Մաթյան


Թենի Մաթյանը Իրանից Հայաստան է տեղափոխվել տարիներ առաջ սովորելու Երևանի մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում: Ուսումը շարունակել է Անգլիայում ու նորից վերադարձել հայրենիք: Այսօր դասավանդում է Թատերական ինստիտուտի պարային ռեժիսուրայի ֆակուլտետում: Վստահ է, որ հատկապես արվեստով զբաղվող մարդը միայն հայրենիքում է լիարժեք զգում: Դրսում երկու ամիս հետո խեղդվում եմ, շնչում եմ միայն երբ ոտքս դնում եմ այս հողին»,-խոստովանում է Թենին:

Alt

Արշավիր Գաբուջյան


Արշավիր Գաբուջյան Հայաստան է տեղափոխվել 90- ականներին` Բեյրութից: Մանկության, պատանեկության, երիտասարդության բոլոր տարիները Հայաստանով էր ապրում ու գիտեր, որ ճանապարհը մի օր հայրենիք է բերելու: Պատահական հանդիպումը ապագա կնոջ հետ արագացրեց որոշումը, ստիպեց հրաժարվել կուսակրոն քահանայի կյանքից, դառնալ աշխարհական: Հայաստանում շատ բան փոխվեց նրա կյանքում, սակայն առաքելությունը մնաց նույնը: Շարունակում է ծառայել Հայ եկեղեցուն, դասավանդում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Աստվածաշնչյան ընկերության ծրագրերի տնօրենն է: Անհրաժեշտ է ժողովրդի հետ լինել, խոսել նրան հետ, հոգևոր գիտելիք հաղորդել. սա է իմ առաքելությունը Հայաստանում»:

Alt

Անի Ջիլոզյան, Արամազդ Քալայջյան


Ամերիկահայ ամուսիններ Անի Ջիլոզյանն ու Արամազդ Քալայջյանը վերջերս են տեղափոխվել Հայաստան, տանն են զգում իրենց: Անին աշխատում է հանրային առողջության ոլորտում, Արամազդը դասավանդում է Թումո» կենտրոնում, համագործակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնող կենտրոնի հետ, ֆիլմ է նկարահանում Եթովպիայի հայ համայնքի մասին: Մենք մեզ զգում ենք ինչպես ձուկը ջրում, որը կարող է ազատության բերկրանքն զգալ միայն օվկիանոսում: Հայաստանը մեզ համար այդ օվկիանոսն է: Հայաստանը շատ խնդիրներ ունի, բայց մենք մի՛ ե

Alt

Արազ Արթինյան


Արազ Արթինյանը ծնվել ու մեծացել է Կանադայում: Ցեղասպանությունն իմ մեջ» ֆիլմով երիտասարդ ռեժիսորը ճանաչում գտավ հայրենիքում: Ֆիլմը մրցանակ շահեց Ոսկե ծիրան» փառատոնում, Արազը վերադարձավ Կանադա: Վերադարձա ու հասկացա, որ 3 օր առանց Հայաստանի չեմ կարող ապրել...»: