Հաղարծնի շաբաթը շարունակվում է


Օգոստոսի 6-ին մեկնարկել է «Հաղարծնի շաբաթը»:  Օգոստոսի 9-ի օրը նվիրված էր երեխաներին։

Նոր սերնդի սպասելիքները թավշյա հեղափոխության արդյունքներից


Ի՞նչ հույսերով և դրդապատճառներով մասնակցեց նոր սերունդը թավշյա հեղափոխությանը և ի՞նչ սպասելիքներ ունի երիտասարդությունը հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունից: Քննարկում են պատմագետներ Աննա Խաչյանը և Գոռ Մադոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Շուռնուխի դեպքին անդրադարձել է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը


Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Շուռնուխ գյուղում տեղի ունեցած դեպքի առիթով անդրադառնում է նույնասեռականության վերաբերյալ հայ եկեղեցու դիրքորոշմանը, քրիստոնեական բարոյագիտության ու արժեհամակարգի տեսանկյունից մեկնաբանում հասարակական կյանքում աղմուկ բարձրացրած իրավիճակը: 

Օգոստոսի 6-ից 11-ը «Հաղարծնի շաբաթ» է


Արդեն 3-րդ տարին է, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնությամբ մարզի երիտասարդներն իրականացնում են «Հաղարծնի շաբաթ» միջոցառումների շարքը: Այս տարի օգոստոսի 6-ից 11-ը երիտասարդները կամավորական սկզբունքով դիմավորում են Հաղարծին եկած հյուրերին, զբոսաշրջիկներին ու տեղացիներին: Նրանք ցանկանում են Տավուշն աշխարհին ճանաչելի դարձնել ոչ միայն որպես հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող տարածք, այլև հանրահռչակել վանական համալիրի հոգևոր ու մշակութային արժեքները:

«Արարող ձեռքեր» շարքը ներկայացրեց ևս երկու երիտասարդի ստեղծագործություններ


Գևորգյան հոգևոր ճեմարանում այս օրերին կարելի է տեսնել երիտասարդ նկարիչներ Դավիթ Դավթյանի և Աննա Կրճացյանի ստեղծագործությունները: «Արարող ձեռքեր» շարքի 8-րդ ցուցահանդեսում նրանց գործերն են ցուցադրված:

Ծաղկած խնձորենու հրաշքը՝ Ապետնակյանների այգում


Նորքի բարձունքում, Ապետնակյանների ընտանիքին պատկանող այգում Նարեկ անունով փոքրիկ մատուռ կա, հարևանությամբ՝ խնձորենի: Ծառն ու հարակից տարածքը այրվել էին, բայց խնձորենին տարվա այս եղանակին նորից ծաղկել, նորից նոր ընձյուղներ է տվել: Երկար տարիների փորձ ունեցող այգեպանը՝ Վլադիմիր Ապետնակյան մեզ հետ կիսում է հրաշքի իր պատմությունը:

Մեդիան և Հայաստանի նոր իրականությունը


Մեդիան և Հայաստանի նոր իրականությունը
Օրերս ԶԼՄ որոշ ներկայացուցիչներ հայտարարություն տարածեցին և լրատվամիջոցների գործունեության հետ կապված մտահոգիչ միտումներ արտահայտեցին: Հայտարարությունն ուղղված էր կառավարությանը: Սակայն քննարկումների առիթ բացեց հենց մեդիադաշտի փոփոխությունների մասին: Արդյո՞ք փոխվում են մեր պատկերացումները մեդիայի մասին: Արդյո՞ք մեդիա դաշտում խաղի կանոնները սահմանողը կառավարությունն է: Ի՞նչ է հանրությունն ակնկալում ԶԼՄ-ներից և ի՞նչ են լրատվամիջոցներն ակնկալում կառավարությունից: Քննարկում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և մեդիա փորձագետ Հարություն Ծատրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Երևանում բացվեց Արամ Մանուկյանի հուշարձանը


Երևանի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում հունիսի 17-ին պաշտոնապես բացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը: Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Վեհափառ հայրապետի աղոթքի և օրհնության խոսքով: Պետական, քաղաքական, ռազմական գործչի հուշարձան-կոթողը կառուցվել է Աշոտ Թունյանի և Գաբրիել Չեմբերջյանի բարերարությամբ: Հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է:

«Հորտուս մուզիկուս» անսամբլը՝ Զվարթնոց տաճարում


Հունիսի 16-ին էստոնական «Հորտուս մուզիկուս» անսամբլը ելույթ ունեցավ Զվարթնոց տաճարում: Համերգը Եվրոպայի երաժշտական պատմության միջով բացառիկ ճամփորդություն էր։

«Ապրիլի 24-ին ես տեսա եկեղեցու և ժողովրդի միասնականությունը». ֆինն եպիսկոպոսի այցը Հայաստան


Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու Միկկելե քաղաքի եպիսկոպոս Սեպպո Հեկկինեին և վերապատվելի Տիմո Ռոսկվիստին: «Ապրիլի 24-ին ես տեսա եկեղեցու և ժողովրդի միասնականությունը». – ասում է ֆինն եպիսկոպոսը: 

Մայր Աթոռի սահմանած «Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց Արմեն Մեդվեդևին


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց անվանի կինոպրոդյուսեր և կինոքննադատ Արմեն Մեդվեդևին: Հանձնման արարողույթունը տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի թանգարանում: Ամենայն հայոց կաթողիկոսի անունից մրցանակը շնորհեցին Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: «Եղիցի լույս»-ը  սահմանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այն արդեն տրվել է կինոգործիչներ Ալեքսանդր Սոկուրովին, Արտավազդ Փելեշյանին, Քշիշտոֆ Զանուսիին, Ռոբեր Գետիկյանին, Ռոման Բալայանին: 

Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդես Նկարիչների միության շենքում


Նկարիչների միությունում բացվեց հավաքական ցուցահանդես՝ նվիրված 2800–ամյա Երևան քաղաքին։