Վիկի-ԳԼԱՄ համաժողով Երևանում


ԳԼԱՄ-ը անգլերեն պատկերասրահ, գրադարան, արխիվ և թանգարան բառերի  գլխատեռերով կազմված հապավում է: Այս տարի լրանում է Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Այս առիթով «Վիկիպեդիա Հայաստանը» ցանկանում է ԳԼԱՄ համագործակցության միջոցով ավելացնել վիկիհարթակներում Երևանի մասին նյութերը:  «Վիկին սիրում է Երևանը» ծրագիրի շրջանակում մայիսի 10-11-ը տեղի ունենեցավ ԳԼԱՄ համաժողով և էքսպո-ցուցադրություն, որին մասնակցեց 15 թանգարան:

Լույս է տեսել Սերգեյ Փարաջանովի սցենարների ժողովածուն


«Արարատի գանձերը» խորագրի ներքո Սերգեյ Փարաջանովի 17 սցենար է ներկայացված, դրանցից յոթն առաջին անգամ են հրատարակվում: Գիրքը ռուսերեն է, փարաջանովյան տեքստերը` նույնպես: Յուրաքանչյուր սցենարին ուղեկցում է ստեղծման համառոտ պատմությունը: Մեկնաբանությունների և ծանոթագրությունների հեղինակը Վերոնիկա Ժուրավլյովան է: 

Համբարձման տոնը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Մայիսի 10-ին Հայ առաքելական եկեղեցին տոնեց Տիրոջ հրաշափառ Համբարձումը: Նույն օրը մեր եկեղեցին նշում է նաև Հայրապետական աթոռը Սսից Էջմիածին տեղափոխելու տոնը:

Հայրիկ Մուրադյանի տան բակում


Ազգագրական երգերի բանահավաք Հայրիկ Մուրադյանի 113-րդ տարեդարձը նշվեց վարպետի տան բակում։ 

Մեկնարկել է «Crossroads-2018» փառատոնը


Մայիսի 4-11-ը Հայաստանում ժամանակակից երաժշտության օրեր են: «Քառորդ տոն» կազմակերպությունն արդեն երկրորդ անգամ է իրականացնում «Crossroads»՝   «Խաչմերուկներ» փառատոնը: Նպատակը հայ և օտարազգի ժամանակակից կոմպոզիտորների երաժշտության հանրահռչակումն է:

Ազգային գրադարանը Կալկաթայի մարդասիրական ճեմարանին 100 գիրք է նվիրել


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանն ու Հայաստանի ազգային գրադարանը տարիների համագործակցության փորձ ունեն: Վերջերս տեղի ունեցավ գրքափոխանակություն. Ազգային գրադարանը 100 գիրք նվիրաբերեց Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող Կալկաթայի մարդասիրական ճեմարանին: 

Ծաղկահավաք՝ Ծիծեռնակաբերդում


Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են և տեսակավորվում վերամշակման համար: Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի սկաուտական խումբը ծաղիկներն սկսել է օգտագործել ոչ միայն թղթի, այլև մոմի պատրաստման մեջ: 

Գորան Բրեգովիչը Հայաստանում էր՝ իր «Հարսանիքի և թաղման նվագախմբով»


Ապրիլի 16-ին Բրեգովիչը Հայաստանում էր՝ իր «Հարսանիքի և թաղման նվագախմբով»: Մարզահամերգային համալիրում նրանք իրենց կենսուրախ և ոգևորող երաժշտության սիրահարներին ներկայացրին հին ու նոր երգեր:

Էկոտուրիզմը Հայաստանում. 3-րդ ամենամյա համաժողովը


Ամերիկյան համալսարանի և «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է «Էկոտուրիզմը Հայաստանում» 3-րդ ամենամյա համաժողովը:

Նկարիչների միությունում բացվել է ջրաներկային աշխատանքների ցուցահանդես


Նկարիչների միությունում բացվել է հանրապետական ցուցահանդես. հիսուն նկարիչ ցուցադրել է ջրաներկով արված աշխատանքներ:

Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա` Երևանի կոնսերվատորիայում


Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բացվել է Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա: Այն ստեղծվել է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ:

Արմեն Առաքելյանն ու Հռիփսիմե Առաքելյանը «Արարող ձեռքեր» 5-րդ ցուցահանդեսի մասնակիցներն են


Մայր Աթոռում շարունակվում է «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը: Նախագծի 5-րդ ցուցահանդեսի բացումը Աստվածածնի Ավետման տոնին էր:  Երիտասարդ քանդակագործ Արմեն Առաքելյանի և նկարչուհի Հռիփսիմե Առաքելյանի աշխատանքներին ծանոթանալու համար Գևորգյան հոգևոր ճեմարանի սրահում հավաքվել էին բազմաթիվ այցելուներ: