ԱՄՆ հայոց Արեւմտյան թեմի աջակցությունը տեղահանված արցախցիներին


Ամենայն հայոց կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայ եկեղեցու թեմերին և համայնքներին՝ հորդորելով կազմակերպել հանգանակություններ աջակցելու համար արցախցիներին: ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը Մայր Աթոռ էր ժամանել Սիեթլի Ս․ Հարություն Եկեղեցու հովիվ Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի և Սան Ֆրանցիսկոյի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշի ուղեկցությամբ: Տեր հայրերը հայրապետին ներկայացրին իրականացրած ձեռնարկները, որոնք հնարավորություն կտան կյանքի կոչել տեղահանված արցախցիներին աջակցելու Մայր Աթոռի ծրագրերը:

 

Առաքյալների տոնին դուրս բերվեց Հայ եկեղեցու զորավոր սրբություններից մեկը


Դեկտեմբերի 2-ին Հայ եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Եկեղեցական թափորի ուղեկցությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը դուրս բերեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնություն բաշխելով ուխտավորներին:

 

Արցախից բռնի տեղահանվածների բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում


Սեպտեմբեր 19-ից հետո, երկու ամսվա ընթացքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Արցախից բռնի տեղահանված 167 հիվանդ է բուժվել: Մեծ մասին վիրահատել են: Արցախցիներին ուղղված առողջապահական ծրագրերի համար հիմնական միջոցները հատկացրել է «Իզմիրլյան» հիմնադրամը:

 

Արարատ քահանա Պողոսյանը ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Տ. Արարատ քահանա Պողոսյանին` պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու կապակցությամբ: Նորին սրբությանը տեր հայրը հանձնեց պատմաբանի որակավորման վկայականն ու ասպիրանտական թեզը: Տեր Արարատի ատենախոսությունը վերաբերում է 16-17-րդ դարերի հայ ազատագրական պայքարին և դրանում Սուրբ Էջմիածնի դերակատարությանը:

 

Շնորհալիական երեկո Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցում


Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցում հնչեցին սուրբ Շնորհալու տաղերն ու աղոթքները, բանախոսություն կարդացվեց երանաշատ հայրապետի ժառանգության մասին:

 

Մատենադարանի լուսանկարչական գանձարանի հայտնությունը


Քչերը գիտեն, որ Մատենդարանում հազարավոր ձեռագրերի կողքին պահվում են լուսանկարչական բացառիկ և խոշոր հավաքածուներ: Այս մեծ պահոցի մի մասը ուսումնասիրել և ցուցադրության համար համադրել է Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստաբան Իվեթ Թաջարյանը:

 

Վերապատրաստման հերթական դասընթացն ավարտած քահանաներին հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոսը


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ավարտվեց քահանաների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հավաքի ժամանակ քննարկման առանցքում քահանայի հովվական ծառայության ընթացքում ծագող խնդիրներն էին և դրանց հաղթահարման ուղիները: Շուրջ 500 քահանա է ընդգրկված երեքշաբաթյա դասընթացների ծրագրում: Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց հերթական դասընթացն ավարտած քահանաներին:

 

Լույս է տեսել անվանի հայագետ Բաբկեն Չուգասզյանի երկերի ժողովածուի առաջին հատորը


Մաշտոցյան մատենադարանում կայացավ երկօրյա միջազգային գիտաժողով` նվիրած նշանավոր գիտնական, հայագետ-արևելագետ, Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանի 100-ամյակին: Գիտաժողովը բացվեց գրքի շնորհանդեսով:

 

Ս. Էջմիածնի կաթողիկոսական դիվանի արխիվի առաջին հատորը հրատարակվել է


Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսական դիվանի արխիվին նվիրված մատենաշարի առաջին հատորի շնորհանդեսը: Քչերին է հայտնի, որ Մատենադարանը ձեռագրականից բացի ունի նաև արխիվային հարուստ հավաքածու: Մինչև հիմա այն գրեթե չի ուսումնասիրվել:

 

Ուրախ լեր, Սուրբ եկեղեցի


Հայ-դանիական կազմակերպության «Լույս մանկանց» ծրագիրը Հայաստանում:

Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտի օրը


Նոյեմբերի երկրորդ կիրակին Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտի օրն է: Սրբավայրը կանգուն է, բայց կիսավեր. գմբեթը չկա: Հավատացյալները ուզում են վերկանգնված տեսել սիրելի սրբավայրը:

 

Հայ առաքելական եկեղեցու «Հայ օգնության ֆոնդի» աջակցության ծրագրերը արցախցիներին


«ՀՕՖ»-ի երևանյան գրասենյակում բռնի տեղահանված արցախցիների աջակցության կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր են մշակվում: Առաջնային կարիքները հոգալուն հաջորդելու են բիզնեսի աջակցության ծրագրերը: