Համերգ՝ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 11-րդ նստաշրջանին


Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 11-րդ նստաշրջանի ընթացքում հոկտեմբերի 27-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կազմակերպված համերգին մասնակցում էին գիտական աշխատանքով զբաղվող երաժիշտներ։

Միքայել Թարիվերդիևն այս տարի կդառնար 85 տարեկան


Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված համերգ էր կազմակերպվել «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգը վարում էր կոմպոզիտորի կինը՝ Վերա Թարիվերդիևան:

Նոր գրքեր 24.10.2016


Լույս են տեսել Գևորգ Գրիգորյանի «Դժոխքից վերադարձ կա» և Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» գրքերը: 

Անցկացվում են գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ


«Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ հոկտեմբերի 17-28-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացնում է գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ: Մասնակցում են մայրաքաղաքի ու մարզերի հանրային գրադարանների 100 գրադարանավարներ:

«Ջոն արքա» ներկայացումը Թբիլիսիի միջազգային թատերական փառատոնում


Թբիլիսիի 12-րդ թատերական միջազգային փառատոնի շրջանակում, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրեց Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքան»: Բեմադրող ռեժիսորն է Տիգրան Գասպարյանը, գլխավոր դերերում հանդես են գալիս Տիգրան Ներսիսյանը, Արմեն Մարությանը: «Ջոն արքա» ներկայացման պրեմիերան կայացել է 2012 թվականին, «Գլոբուս» թատրոնի բեմում:

«Յոթ/ութ» խումբը՝ օպերային թատրոնի բեմում


Հոկտեմբերի 20-ին Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Seven-eight «Յոթ/ութ» էթնո-ջազ խմբի համերգը: Անցյալ տարի Ռուսաստանում ստեղծված բենդը ներկայացնում է բալկանյան և արևելյան էթնո-երաժշտություն: Երևանյան համերգի հատուկ հյուրերն էին դուդուկահար Նորայր Բարսեղյանը և դարբուք նվագող, ազգությամբ թուրք Միսիրլի Ահմեդը:

Վարդապետական գավազանի տվչություն Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում


Հայ առաքելական եկեղեցու վարդապետական դասը համալրվեց երկու երիտասարդ վարդապետներով: Սամվել աբեղա Մխիթարյանը և Սիփան աբեղա Գևորգյանը վարդապետական թեզերի պաշտպանությունից օրեր անց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ձեռամբ  ստացան մասնավոր վարդապետական 4 աստիճան՝ իրավունք ստանալով   ուսուցանելու,  քարոզելու, ապաշխարհության կոչ անելու, շտկելու,  հանդիմանելու և  հայ եկեղեցու վարդապետությունը տարածելու:

Հայերը ջազում. համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում


«Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվել էր ջազ-երեկո: Լևոն Մալխասյանը Հայաստանի ջազ ասոցիացիայի անդամակցության վկայագրեր հանձնեց հայ ջազ-երաժիշտներին, այդ թվում` Ալինա Ենգիբարյանին և Եվրոպայի երեք խոշորագույն ջազ փառատոների տնօրեն Ստեփան Կոջոյանին: 

Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողով ԳԱԱ-ում


Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակի առիթով Գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 12-ից 14-ն անցկացվեց գիտաժողով` «Լեզվաքաղաքականության և լեզվի կանոնակարգման արդիական խնդիրները» խորագրով: 

Ճապոնական ֆիլմերի փառատոն Երևանում, Վանաձորում և Էջմիածնում


Ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնը մեկնարկեց Երևանում, զուգահեռաբար ֆիլմեր ցուցադրվեցին Վանաձորում և Էջմիածնում: Ճապոնական մշակույթի սիրահարները հնարավորություն ունացան այցելել ցուցահանդեսներ, թատրոններ, շփվել ճապոնացիների հետ, խոսել ճապոներեն:

Դանիել Դեքեր՝ ամերիկացի հայը


Հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ ամերիկացի երգիչ Դանիել Դեքերի համերգը՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ:

«Էջմիածին» պարը՝ հնագույն ժամանակներից մինչ այսօր


Պարարվեստի գործիչ Գագիկ Գինոսյանը հայկական ամենահին պարերից մեկը՝ «էջմիածինը» գրառել է 95-ամյա Արուս տատիկից, Ախալցխեի շրջանի Ծուղրութ գյուղում: Նախաքրիստոնեական շրջանում պարը ձոնվել է արևին: Հեթանոսական շրջանից հետո պարը ձևափոխվել է ու նվիրվել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին: