Ծաղկազարդին նվիրված երգեր՝ «Ոստան» ավանդական երգի-պարի համույթի կատարմամբ


Ծաղկազարդը նշվեց ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև ժողովրդական սովորույթներով: «Իլիկ» սրճարանում տոնին նվիրված երգերով, պարերով ու խաղիկներով հանդես եկավ «Ոստան» ավանդական երգի-պարի համույթը:

Անվանի հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով


80-ամյակի կապակցությամբ անվանի հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով: Նա է հիմնադրել Երուսաղեմի եբրայական համալսարանի hայագիտական ամբիոնը, հիմնադրել և նախագահել է «Հայագիտության միջազգային ընկերակցությունը», իսկ Երևանի մաշտոցյան մատենադարանում սկսել է աշխատել 1976թվականից:

Ֆրանսիացի գրողները Երևանի Իսահակյանի անվան գրադարանում


2018թ. հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կհյուրընկալվի Հայաստանում: Այդ առիթով միջոցառումների մեծ շարք է նախատեսված: «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» երկամսյա ծրագրի շրջանակում Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը գրքասերների հետ հանդիպման էր հրավիրել ժամանակակից ֆրանսիացի գրողների և Փարիզում գործող «SIGEST» հրատարակչության տնօրենին: 

Շուրիշկանի ավետարանը տարվեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի


Ամեն տարի Սուրբ Հարության տոնին հաջորդող կիրակի օրը Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի է տարվում Շուրիշկանի ավետարանը: Ուխտավորները հավատացած են, որ «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով հայտնի խնդրակատար ավետարանը զորավոր է: 

Կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանը 80 տարեկան է


«Մեր տանը երաժիշտներ չկային: Չգիտեմ՝ ինչպես տարվեցի երաժշտությամբ: Մայրս եղբորս համար քամանչա էր գնել, որը մի օր ընկավ, կոտրվեց: Տարիներ անց ես նորոգեցի, սկսեցի մեղեդիներ հորինել ու նվագել»,-հիշում է կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանը: Ապրիլի 5-ին, անվանի կոմպոզիտորի 80-ամյակի առիթով համերգ էր կազմակերվպել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Կատակում են Հայաստանի երգիծանկարիչները


Ապրիլի 1-ին՝ երգիծանքի և ծիծաղի օրը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում ծաղրանկարների ցուցահանդես է բացվել:

ՀՀ և Արցախի մշակույթի նախարարների համատեղ ասուլիսը


Այս տարի ԼՂՀ և ՀՀ մշակույթի նախարարությունները համագործակցության հուշագիր էին ստորագրել: Մարտի 30-ին Երևանում հրավիրված համատեղ ասուլիսում ներկայացվեցին Հայաստան-Արցախ մշակութային համագործակցության՝ արդեն իրականացվող ծրագրերը։ Տարվա ընթացքում կլինեն մի քանի տասնյակ խոշոր  միջոցառումներ:  

Սուրբ Հարության ճրագալույցի պատարագը Արաբկիրի եկեղեցում


Մարտի 31-ին՝ Սուրբ Հարության տոնի նախօրեին, Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի պատարագ: Ճրագալույցի պատարագին մարդաշատ էր նաև Արաբկիրի նորակառույց եկեղեցին: 

Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդես է բացվել


Մարտի 21-ին Նկարիչների միությունում բացված Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսին մասնակցում են ոչ միայն միության անդամներ, այլև արվեստի բուհերի շրջանավարտներ։

Երևանում առաջին անգամ անցկացվեց «Հեղինակային տիկնիկ» փառատոնը


Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրը «Արաբկիր» զբոսայգում անցկացվել է «Հեղինակային տիկնիկ» փառատոնը:

Ծաղկազարդը Արաբկիրի նորակառույց եկեղեցում


Արաբկիրի եկեղեցում Ծաղկազարդի տոնական պատարագը մատուցեց Հրանտ քահանա Մանուկյանը: Դա Արաբկիրի նորակառույց եկեղեցու առաջին Ծաղկազարդն էր: 

«Բեռլինում բարձրակարգ հրեա մասնագետների երաժշտական մաֆիա կա». Լիոր Շամբադալ


Մշակութային Հայաստանի առանձնահատկությունների, երաժշտական Իսրայելի հաջողության պատմության, հրեական երաժշտական մաֆիայի, Իսրայելի բանակում երաժիշտների պարտադիր ծառայության և այլ հարցերի շուրջ Անահիտ Մարգարյանը զրուցել է աշխարհահռչակ հրեա դիրիժոր Լիոր Շամբադալի հետ։