«Հարսնացուն Հյուսիսից». պրեմիերա մայր թատրոնում


Ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում նոր ներկայացում կա՝ «Հարսնացուն Հյուսիսից». մայիսի 16-ին ներկայացման պրեմիերան էր: 

Երևանում անցկացվել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը


Երևանում անցկացվեց ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը:

Լույս է տեսել «Ջերոնիմո Ստիլտոն» արկածային շարքի երկրորդ գիրքը


Իտալերենից բնագրային թարգմանությամբ լույս է տեսել «Ջերոնիմո Ստիլտոն» արկածային շարքի երկրորդ գիրքը: 

«Արշակ Բ» օպերան 150 տարեկան է


Մայիսի 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան։ Ներկայացումը նվիրված էր օպերայի ստեղծման 150-ամյակին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով՝ ներկայացման հատուկ հյուրերը օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանն ու Ռուբեն Թելունցն էին:

Թանգարանային գիշերը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում


«Թանգարանային գիշերը» մեր նարահանող խումբն այցելել է նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

Բացվել է Այվազ Ավոյանի աշխատանքների ցուցահանդեսը


Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Այվազ Ավոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ներկայացված 53 նկարները կոլեկցիոներ Ներսես Մելիքյանի անձնական հավաքածուից են: Ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 27-ը:

Վիկի-ԳԼԱՄ համաժողով Երևանում


ԳԼԱՄ-ը անգլերեն պատկերասրահ, գրադարան, արխիվ և թանգարան բառերի  գլխատեռերով կազմված հապավում է: Այս տարի լրանում է Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Այս առիթով «Վիկիպեդիա Հայաստանը» ցանկանում է ԳԼԱՄ համագործակցության միջոցով ավելացնել վիկիհարթակներում Երևանի մասին նյութերը:  «Վիկին սիրում է Երևանը» ծրագիրի շրջանակում մայիսի 10-11-ը տեղի ունենեցավ ԳԼԱՄ համաժողով և էքսպո-ցուցադրություն, որին մասնակցեց 15 թանգարան:

Լույս է տեսել Սերգեյ Փարաջանովի սցենարների ժողովածուն


«Արարատի գանձերը» խորագրի ներքո Սերգեյ Փարաջանովի 17 սցենար է ներկայացված, դրանցից յոթն առաջին անգամ են հրատարակվում: Գիրքը ռուսերեն է, փարաջանովյան տեքստերը` նույնպես: Յուրաքանչյուր սցենարին ուղեկցում է ստեղծման համառոտ պատմությունը: Մեկնաբանությունների և ծանոթագրությունների հեղինակը Վերոնիկա Ժուրավլյովան է: 

Համբարձման տոնը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Մայիսի 10-ին Հայ առաքելական եկեղեցին տոնեց Տիրոջ հրաշափառ Համբարձումը: Նույն օրը մեր եկեղեցին նշում է նաև Հայրապետական աթոռը Սսից Էջմիածին տեղափոխելու տոնը:

Հայրիկ Մուրադյանի տան բակում


Ազգագրական երգերի բանահավաք Հայրիկ Մուրադյանի 113-րդ տարեդարձը նշվեց վարպետի տան բակում։ 

Մեկնարկել է «Crossroads-2018» փառատոնը


Մայիսի 4-11-ը Հայաստանում ժամանակակից երաժշտության օրեր են: «Քառորդ տոն» կազմակերպությունն արդեն երկրորդ անգամ է իրականացնում «Crossroads»՝   «Խաչմերուկներ» փառատոնը: Նպատակը հայ և օտարազգի ժամանակակից կոմպոզիտորների երաժշտության հանրահռչակումն է:

Ազգային գրադարանը Կալկաթայի մարդասիրական ճեմարանին 100 գիրք է նվիրել


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանն ու Հայաստանի ազգային գրադարանը տարիների համագործակցության փորձ ունեն: Վերջերս տեղի ունեցավ գրքափոխանակություն. Ազգային գրադարանը 100 գիրք նվիրաբերեց Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող Կալկաթայի մարդասիրական ճեմարանին: