«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գոտիների հավաքածուն


«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում պահվող արծաթյա գոտիների հավաքածուն Հառիճի երկրագիտական և Դիլիջանի ճարտարապետության և կենցաղային թանգարաններից են: Գոտիները 7-ն են, թվագրվում են 19-ից  20-րդ դար և ներկայացնում են արծաթագործության երկու՝ Թիֆլիսի և Ալեքսանդրապոլի դպրոցները:

«Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթն այս տարի կտոնի տասնամյակը


Հայկական տառատարվեստի և համակարգչային տառատեսակների ստեղծման ու զարգացման մասին պատմում է «Գրանշան» ոչ լատինատառ տառաատեսակների մրցույթի հիմնադիր, տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանը:

Գևորգյան ճեմարանի ընթերցարանի գմբեթի որմնանակարը կնորոգվի


Գևորգյան հոգևոր ճեմարանի ընթերցարանի գմբեթի որմնանակարը մասնակի վերանորգման կենթարկվի: Ճեմարանի այս միակ որմնանկարը 1969թ.-ին՝ Կոմիտաս վարդապետի 100-ամյակի առթիվ, վրձնել են 4 նկարիչ՝ Աշոտ Մելքոնյանը, Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Սիրավյանը և Ռաֆայել Սարգսյանը: Որմնանկարը հայկական գյուղաշխարհ է պատկերում, կենտրոնում Կոմիտաս վարդապետն է՝ ճամփեզրի քարին նստած:

Հայրիկ Մուրադյանի տան բակում


Ազգագրական երգերի բանահավաք Հայրիկ Մուրադյանի 113-րդ տարեդարձը նշվեց վարպետի տան բակում։ 

Գրականության և արվեստի թանգարանը դպրոցականների համար կրթական ծրագրեր է կազմակերպում


Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այսուհետ իր այցելուներին առաջարկում է բազմաբնույթ կրթական ծրագրեր: «Գորգի կախարդական աշխարհը», «Ինչպես են ստեղծվում մուլտֆիլմերը»,  «Ես բեմանկարիչ եմ», «Բացահայտում»՝ մոտ մեկ տասնյակի հասնող նմանատիպ ծրագրեր նախատեսված են տարբեր տարիքի դպրոցական այցելուների համար:

Հայագետ Մայքլ Սթոունը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում


Գևորգյան հոգևոր ճեմարանը հյուրընկալեց իսրայելցի անվանի հայագետ պրոֆեսոր Մայքլ Սթոունին: Սթոունը Երուսաղեմի հայագիտական կենտրոնի հիմնադիրն է:

Երաժշտության սոցիալական դերը. Միքայել Ոսկանյան


«Չկա լավ ու վատ երաժշտական գործիք. ամեն ինչ պայմանավորված է երաժշտի վերաբերմունքով: Թառն էլ է շատ խորը, աութենտիկ գործիք»,- ասում է թառահար Միքայել Ոսկանյանը: Նա ազգային այդ  նվագարանը   մոռացումից փրկելու և նորովի հնչեցնելու տարբերակ է գտել: 

Տնօրհնեք. Սուրբ Հարության ավետիսը՝ տուն առ տուն


Ի՞նչ է տնօրհնեքը, ինչո՞ւ և ե՞րբ պետք է կատարվի այս կարգը: Եսայի քահանա Արթենյանը տնօրհնեք է կատարում Չիչակյանների տանը և մանրամասնում այս ծեսի խորհուրդն ու կարգը:

Էկոտուրիզմը Հայաստանում. 3-րդ ամենամյա համաժողովը


Ամերիկյան համալսարանի և «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է «Էկոտուրիզմը Հայաստանում» 3-րդ ամենամյա համաժողովը:

«Երևան» հյուրանոցի բնակիչները


Բացվել է Վիլյամ Սարոյանի 110-ամյա հոբելյանին նվիրված «Սարոյանը և Հայաստանը» ցուցահանդես՝ «Երևան հյուրանոցի բնակիչները» նախագծի շրջանակում:

Արամոն նշում է ծննդյան 50-ամյակը


Սունդուկյանի անվան թատրոնում հին ու նոր երգացանկով երգիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Գևորգյանը՝ նույն ինքը Արամոն, ապրիլի 3-ին նշեց ծննդյան 50-ամյակը: 50 տարիներից 32-ը բեմինն են եղել:

Գեղանկարիչը՝ Միքայել Հարությունյան


2018 թվականը Վեհափառը հայտարարեց երիտասարդության տարի: Մայր Աթոռում մեկնարկեց «Արարող ձեռքեր» ցուցահանդեսը, որտեղ տարբեր ստեղծագործող երիտասարդներ ունենալու են իրենց անհատական ցուցահանդեսներն ամբողջ տարվա ընթացքում: Նախագծի անդրանիկ ցուցահանդեսը Միքայելինն էր: 
Միքայել Հարությունյանը գեղանկարիչ է, սովորում է Գեղարվեստի ակադեմիայի 2-րդ կուրսում: Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, նրա կտավները կարելի է տեսնել նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ կաթողիկոսների դիմանկարներ, եկեղեցիներ: Միքայելի 100-ից ավելի նկարներ էլ արտերկրում են: