Զորավոր ավետարանը Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցում


Մայիսի 14-ը Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակի օրն է: Մատենադարանից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի բերվեց Զորավոր ավետարանը և պատարագ մատուցվեց:

 

Ճանաչողական ֆիլմերի դիտումներ Նորքի հայորդյաց տանը


Այս անգամ Նորքի հայորդյաց տան սաները դիտեցին ռեժիսոր Միքայել Դովլաթյանի «Քանի դեռ կամ» ֆիլմը: Փաստավավերագրական ֆիլմը 2000-ին է նկարվել: Գլխավոր հերոսը Երևանն է:

 

Կրոն և հանրային կապեր. գիտաժողով


«Դիալոգ» ՀԿ-ն «Կրոն և հանրային կապեր. արդի դիտարկումներ» թեմայի շրջանակում գիտաժողով էր հրավիրել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում:

 

Գիտական հանդես՝ քաղաք և աշխարհ


Հայ-ռուսական համալսարանը և Մեծ Նովգորոդի պետական համալսարանը համատեղ անցկացրին «Ուրբիս էթ Օրբիս» գիտական հանդեսի երկրորդ նստաշրջանը: Հանդեսի շրջանակում համալսարանը համագործակցում է Մաշտոցի անվան մատենադարանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի հետ:

 

Մխչյանում նշում են Ս. Հովհաննես եկեղեցու կառուցման 170 և վերաօծման 10-ամյակը


Բարենորոգ եկեղեցին Մխչյան գյուղի միակ սրբատեղին է: Ուխտի տոնական պատարագ է Սբ. Հովհաննեսում: Պատարագիչը Տ. Մխիթար քահանա Ալոյանն է:

 

ՏՏ դասընթաց կանանց համար՝ ՀԲԸՄ նախաձեռնությամբ


Երևանից և մարզերից 75 կանայք և աղջիկներ եռամսյա դասընթացի շրջանակում տեղեկատվական տեխնոլոգաների բնագավառի տարբեր մասնագիտություններ են սովորել: Կազմակերպիչները ուսումնասիրել են տեղական աշխատաշուկան. պարզվել է, որ մասնագետների պակաս կա: Որոշել են ձեռք մեկնել այն կանանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել մրցակցությունից:

 

Կոմիտասի գրադարանի ցուցադրությունը թանգարան-ինստիտուտում


Ավելի քան 500 անուն գիրք, երաժշտական ամսագրեր ու նոտաներ, որոնք պատկանել են Կոմիտաս վարդապետին: Նախքան այս Կոմիտասի գրադարանը հասու էր միայն գիտական շրջանակներին: «1930-ականներին Արշակ Չոպանյանի ջանքերով է գրադարանը հանգրվանել Հայաստանում»,- ասում է ցուցադրության համակարգող Մարինե Հարոյանը:

 

Ս. Հարության տոնը Խոր Վիրապում


Բազմաթիվ հավատացյալներ, ուխտավորների մեծ ու փոքր խմբեր Հարության տոնը նշեցին Հայաստանում քրիստոնեություն տարածող առաջին լուսավորչի բանտարկության վայրում: «Մեծ պահքի ամբողջ ընթացքում ևս վանքը լեցուն է եղել»,-ասում է վանահայր Իսահակ վարդապետ Պողոսյանը:

Ավագ երեքշաբթին


Երեկոյան ժամերգության ընթացքում հիշատակվում է Տասը կույսերի մասին ավետարանական առակը, որն այլաբանական հիշեցումն է Տիրոջ գալստյանը մշտապես պատրաստ լինելու մասին:

Ավագ երեքշաբթին


Երեկոյան ժամերգության ընթացքում հիշատակվում է Տասը կույսերի մասին ավետարանական առակը, որն այլաբանական հիշեցումն է Տիրոջ գալստյանը մշտապես պատրաստ լինելու մասին:

Էրեբունի համայնքի կիրակնօրյա դպրոցը վերսկսում է գործունեությունը


Շուրջ 2 տարի, համավարակով, պատերազմով և այլ հանգամանքներով պայմանավորված, Էրեբունի համայնքի կիրակնօրյա դպրոցը չէր գործում:

Ծաղկազարդը Նորագավիթի Ս․ Գևորգ եկեղեցում


Տիկնանց միության նախաձեռնությամբ Ս․ Գևորգ եկեղեցու բակում տոնական համերգ տեղի ունեցավ, ծիսական տիկնիկներով ու ավանդական երգ ու պարով անակնկալ մատուցեցին տատիկները՝ երիտասարդներին չզիջող ոգևորությամբ: