«Սրբոց նահատակաց» հուշարձան է կառուցվել Մասիս համայնքում


Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մասիսցի հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան է կառուցվել Մասիս խոշորացված համայնքում: Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն օծեց խաչակոթողը։

 

Մայր տաճարի՝ 2022թ. նորոգման աշխատանքների ամփոփում


Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի: Մայր Աթոռի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ամփոփ ներկայացնում է տարվա ընթացքում արված շինաշխատանքները:

Դպրական աստիճանի տվչություն Մասյացոտնի թեմում


Սբ. Ստեփանոս Նախավկայի տոնին Մասյացոտնի թեմի Ս. Հովհաննես առաջնորդանիստ եկեղեցում 42 հոգու դպրական աստճան և մեկ հոգու ուրարակրություն շնորհվեց: Նրանք թեմի տարբեր եկեղեցիներում պատարագի ժամանակ սպասավորում են խորանի վրա:

 

ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը շարունակում է աջակցել 44-օրյա պատերազմից տուժած կանանց


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և «Գեյթվեյ Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը համատեղ ֆինանսավորմամբ իրականացրեցին «Նոր ճանապարհ» ծրագրի 2-րդ փուլը: Ծրագրին մասնակցում էին արցախյան 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքների անդամները: Նրանք «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնում տարբեր մասնագիտական դասընթացների են մասնակցել:

«Հովել» երաժշտական փրոդաքշնի առաջին ելույթը


«Հովել» երաժշտական փրոդաքշնն այս տարի է ստեղծվել՝ հայ հոգևոր մշակութային երաժշտական հարուստ ժառանգությունը տարածելու նպատակով: «Ի վեր» նախագծի շրջանակում սա խմբի անդրանիկ ելույթը նվիրված էր 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիների հիշատաին: Առաջին ելույթի կայացմանն աջակցել են ՀԲԸՄ-ն ՀԵՀԵՄ-ը։

 

«Թեքեյան» մշակութային միությունը նշում է Հայաստանում գործունեության 30-ամյակը


Միությունը Բեյրութում է հիմնադրվել, 1947թ.-ին: Միության գրասենյակները գործում են աշխարհի բոլոր հայկական գաղութներում հայապահպանման, հայրենիք-սփյուռք կապի ամրացման, հայկական մշակույթի հանրահռչակման առաքելությամբ: 1990-ականների սկզբին միությունը դռները բացեց նաև Հայաստանում:

 

Թվայնացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված հայկական հուշարձաններ


Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Մայր Աթոռի թույլտվությամբ, սքանավորման, թվայնացման աշխատանքներ է իրականացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված հայկական հուշարձանների տարածքներում. դրանք են Մայր Աթոռ Ս. Էջմիածինը՝ հարակից եկեղեցիներով, Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատի և Սանահինի վանական համալիրները:

 

Աշտարակի սոցիալական կենտրոններն ամփոփում են տարին


Արագածոտնի թեմի հովանու ներքո գործող սոցիալ-կրթական կենտրոններն ամփոփում են անցնող տարին: Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցուն կից կենտրոնը գործում է 2015թ.-ից, ունեցել է ավելի քան 300 շահառու ընտանիք: Սաղմոսավանի կենտրոնը 2019-ին է հիմնադրվել, ունի 120 շահառու ընտանիք:

 

Զվարթնոցի տաճարի որոշ մասունքներ պերֆորմատիվ ցուցադրության են ներկայացվել


Զվարթնոցի տաճարի առաջին հարկի արտաքին որմնակամարի մի հատված թանգարանային ցուցադրության է ներկայացվել: Գինու պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրությունը կգործի 2 տարի:

 

Կիրակնօրյա դպրոցների սաները նշում են Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը


Արարատյան հայրապետական թեմի եկեղեցիներին կից գործող կիրակնօրյա դպրոցների սաները նշում են Սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

 

Միջազգային գիտաժողով ԵՊՀ պատմության ֆակուլտետում


«Քաղաքակրթություններ և պատերազմներ» թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցում էին Գերմանիայի, Ուրուգվայի, Լատվիայի, Հնդկաստանի, ՌԴ և Հայաստանի հումանիտար ոլորտները ներկայացնող գիտնականներ, գիտաշխատողներ: Բանախոսները հանդես եկան հակամարտություններին և դրանց հետևանքով վնասված մշակութային ժառանգությանը վերաբերող զեկույցներով:

 

Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը բանախոսել է պատերազմի ու խաղաղության թեմայով


ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական խորհուրդը նախաձեռնել է պարբերական հանդիպում-բանախոսությունների շարք՝ արդիական թեմաներով: Առաջին հանդիպումը Ս. Էջմիածնի միաբան, ՔԴԿ կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ էր, թեման՝ «Պատերազմ և խաղաղություն»: