Միջազգային գիտաժողով ԵՊՀ պատմության ֆակուլտետում


«Քաղաքակրթություններ և պատերազմներ» թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցում էին Գերմանիայի, Ուրուգվայի, Լատվիայի, Հնդկաստանի, ՌԴ և Հայաստանի հումանիտար ոլորտները ներկայացնող գիտնականներ, գիտաշխատողներ: Բանախոսները հանդես եկան հակամարտություններին և դրանց հետևանքով վնասված մշակութային ժառանգությանը վերաբերող զեկույցներով:

 

Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը բանախոսել է պատերազմի ու խաղաղության թեմայով


ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական խորհուրդը նախաձեռնել է պարբերական հանդիպում-բանախոսությունների շարք՝ արդիական թեմաներով: Առաջին հանդիպումը Ս. Էջմիածնի միաբան, ՔԴԿ կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ էր, թեման՝ «Պատերազմ և խաղաղություն»:

 

Գաթա զինվորին


2020թ.-ից «Գաթա զինվորին» նախաձեռնությունը Մասյացոտնի թեմի եկեղեցիներում ավանդույթ է դարձել: Երիտասարդների մտահղացումն է: Պարբերաբար սահման մեկնող քահանաներն իրենց հետ տնական, թարմ, համեղ գաթա են տանում զինվորներին:

 

Աստվածաշնչյան թեմատիկ տիկնիկները՝ արտթերապիայի միջոց


«Հայաստանի Աստվածաշնչային ընկերության» տիկնիկները՝ Նոյը, Մովսեսը, Աբրահամը, Եղիան, Եսթերը, Սրբուհի Մովսիսյանի ձեռքի աշխատանքն են: Աստվածաշնչյան թեմաներով տիկնիկները արտթերապևտիկ նշանակություն ունեն:

 

Նորքի հայորդյաց տան երգի-պարի համույթը համերգով տոնում է կազմավորման 30-ամյակը


Նորքի հայորդյաց տան «Հայկազունք» ազգագրական երգի-պարի համույթը 30 տարեկան է: Տոնական մեծ համերգով համույթը հոբելյանը նշեց մայր թատրոնի բեմում:

 

ՀԲԸՄ 92-րդ ընդհանուր ժողովն անցկացվեց Հայաստանում


Հոկտեմբերի 5-9-ը Երևանում կայացավ ՀԲԸՄ 92-րդ ընդհանուր ժողովը՝ 25 երկրից ժամանած ավելի քան 200 անդամների մասնակցությամբ: Հոկտեմբերի 8-ին համաժողովի աշխատանքներին ներկա էր նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ընդհանուր ժողովի ավարտին պատվրակությունը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցեց կիրակնօրյա սուրբ պատարագի:

 

Իրանցի վարպետներ են հրավիրվել Ս․ Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքների համար


Մայր տաճարի հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան թաղերն ամբողջությամբ ապամոնտաժվել են՝ վերաշարելու նպատակով։ Այստեղ աշխատում են Իրանից հրավիրված բարձրակարգ մասնագետներ: Պատճառն այն է, որ տաճարի կեղծ թաղերը աղյուսաշար են, իսկ աղյուսի հետ լավագույնս կարողանում են աշխատել հենց իրանցի վարպետները։

Ուսուցչի տոնը «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում


Ավելի քան 100 երկիր հոկտեմբերի 5-ին նշում է «Ուսուցչի տոնը». Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակթական դպրոցի աշակերտները շնորհավորեցին ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով:

 

Ս. Էջմիածնի մայր տաճարի բեմառէջքի վերականգնումը


Նակրիչ-վերականգնողներն այս պահին վերականգնում են Մայր տաճարի բեմառէջքի և աստիճանների զարդագոտիների նկարազարդումները: Մայր տաճարի որոշ հատվածներում շինարարական դարպասներն արդեն հանվել են՝ ապահովելով այցելուների մուտքը Տաճարի տարածք:

 

Խաչվերացի հաջորդ օրը ննջեցյալների հիշատակության օր է


«Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը գնդերեցների հետ աղոթեց հայրենիքի համար ընկած տղաների հոգու խաղաղության համար: Հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվեց պատարագ, կատարվեց հոգեհանգստյան կարգ։

 

Խաչվերաց տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում


Խաչվերացի տոնին առավելապես մարդաշատ են Ս․ Խաչ կոչվող եկեղեցիները։ Արաբկիր համայնքի Ս․ Խաչ նորակառույց եկեղեցում տոնական պատարագը մատուցեց Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

 

Մեկ տարի է՝ մեր կողքին չէ «Սիրո վարդապետը»՝ հայր Մաղաքիան


Օգոստոսի 31-ին Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը կատավեց Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան տարելիցին նվիրված հոգեհանգստի կարգ: Նույն օրը տեղի ունեցավ հայր Մաղաքիայի վարդապետական ատենախոսության՝ «Ամենայն հայոց կաթողիկոսական աթոռը և նրա տեղափոխությունները» գրքի շնորհանդեսը: