Պենդերեցկու խմբերգային ստեղծագործությունները հնչեցին «Հովերի» կատարմամբ


Պենդերեցկու փառատոնի երկրորդ համերգը փետրվարի 15-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն էր։ Բեմում էր «Հովեր» պետական կամերային երգչախումբը։

Տեառնընդառաջի պատարագ՝ Արաբկիրի նորակառույց եկեղեցում


Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնին, պատարագ մատուցվեց նաև Արաբկիրի եկեղեցում: Տյառնընդառաջի պատարագը Արաբկիրի նորակառույց եկեղեցում մատուցված երկրորդ պատարագն էր: Եկեղեցում արդեն կազմակերպվում են ծիսական արարողություններ՝ պատարագներ, ժամերգություններ: Օծման արարողությունը կկազմակերպվի առաջիկայում:

Տեառնընդառաջի նախատոնակի տոնախմբություն՝ Արաբկիրի եկեղեցում


Ծիսական խարույկ, ուտեստներ, շնորհավորանքներ նորապսակներին, ազգային երգ ու պար։ Արաբկիրի նորակառույց եկեղեցում Տեառնընդառաջի նախատոնակի տոնախմբություն էր:

Բուն բարեկենդանի տոնին Արաբկիրի նորակառույց եկեղեցում մատուցվեց առաջին պատարագը


Արաբկիրի նորակառույց եկեղեցում մատուցվեց առաջին պատարագը: Այն նվիրված էր Բուն բարեկենդանի տոնին: Համայնքի բնակիչների համար կրկնակի տոն էր:

Մանսուրյանի «Ռեքվիեմը» Լյուքսեմբուրգում միջազգային գլխավոր մրցանակի է արժանացել


Լյուքսեմբուրգում անցկացված «Դասական երաժշտության միջազգային մրցանակաբաշխությանը» Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» արժանացել է գլխավոր մրցանակի «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում: 

Մեկնարկեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը մեկնարկեց հրավիրյալ արտիստների համերգով, բեմում Ջեյմս Փենգ Լիուն և Կատարինա Թրոյթլերն էին։

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը


Հունվարի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց նախագահի թեկնածու, Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: 

Նվերներ՝ էօրնեկյանցի զինվորների համար


Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտները, ուսուցիչների ու ծնողների հետ, ծանրոցներ էին պատրաստում բանակում ծառայող էօրնեկյանցիների և նրանց զինակից ընկերների համար: Բանակի օրվա առիթով պատրաստված ծանրոցները կուղարկվեն չորս զորամասեր՝ Լուսակերտ, Ասկերան, Մարտունի և Ջրական:

Մայր Աթոռը լույս է ընծայել երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանի աշխատանքների ալբոմը


Միքայել Հարությունյանի աշխատանքներին արդեն կարող ենք ծանոթանալ մեկ ալբոմով: Միքայելն ընդամենը 20 տարեկան է, բայց հասցրել է ունենալ երեք անհատական ցուցահանդես, դառնալ բազմաթիվ մրցույթների հաղթող: Նկարչի ալբոմը հրատարակվել է Մայր Աթոռի տպարանում:

Նորքի տուն-ինտերնատի վեց բնակիչներ մկրտվել են


Նորք-Մարաշ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավորները մկրտել են տուն-ինտերնատի վեց բնակիչների:

Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի պատմությունը՝ մեկ գրքով


Հոբելյանական 85-րդ թատերաշրջանի և հայկական առաջին օպերայի՝ Չուխաջյանի «Արշակ Բ» -ի 150-ամյակի առիթով լույս է տեսել Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի պատմության մասին պատմող գիրք-ալբոմ:

Սուրբ Սարգսի տոնը առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր Աջը բերվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի: Հունվարի 27-ի պատարգին ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարարն ու Երևանի քաղաքապետը: Սուրբ պատարագից հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանը երիտասարդների օրհնության կարգ կատարեց: