Մայր Աթոռը լույս է ընծայել երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանի աշխատանքների ալբոմը


Միքայել Հարությունյանի աշխատանքներին արդեն կարող ենք ծանոթանալ մեկ ալբոմով: Միքայելն ընդամենը 20 տարեկան է, բայց հասցրել է ունենալ երեք անհատական ցուցահանդես, դառնալ բազմաթիվ մրցույթների հաղթող: Նկարչի ալբոմը հրատարակվել է Մայր Աթոռի տպարանում:

Նորքի տուն-ինտերնատի վեց բնակիչներ մկրտվել են


Նորք-Մարաշ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավորները մկրտել են տուն-ինտերնատի վեց բնակիչների:

Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի պատմությունը՝ մեկ գրքով


Հոբելյանական 85-րդ թատերաշրջանի և հայկական առաջին օպերայի՝ Չուխաջյանի «Արշակ Բ» -ի 150-ամյակի առիթով լույս է տեսել Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի պատմության մասին պատմող գիրք-ալբոմ:

Սուրբ Սարգսի տոնը առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր Աջը բերվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի: Հունվարի 27-ի պատարգին ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարարն ու Երևանի քաղաքապետը: Սուրբ պատարագից հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանը երիտասարդների օրհնության կարգ կատարեց:

«Նաիրյան» վոկալ անսամբլը «Գլոբալ» միջազգային փառատոնում առաջին մրցանակի է արժանացել


«Նաիրյան» վոկալ-անսամբլի 2017 թվականի հաղթանակները։

Կաղանդչեքը Սևանի Վազգենյան դպրանոցում


Ամանորն ու Սուրբ ծնունդը Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում նշվեց հունվարի 13-ին՝ Կաղանդչեքի ավանդական արարողությամբ: Դպրանոցի ավարտական լսարանի սաներն այս օրվան պատրաստվել էին ուսումնական տարվա սկզբից, վերհիշել ու գրի էին առել բոլոր հումորային դրվագները:

Ճեմարանականների Կաղանդչեքը


Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները տարին ամփոփեցին ժողովրդական երգ ու պարով և, իհարկե, հումորային ծրագրով:

Վեհափառ հայրապետն ընդունեց Մայր Աթոռի պաշտոնեությանը


Մայր Աթոռի պաշտոնեության աշխատանքային տարին սկսվեց Վեհափառ հայրապետի հետ հանդիպմամբ: «Դուք իբրև պաշտոնյա չէ, որ կատարում եք ձեր աշխատանքը, ձեր ծառայությունը այս հաստատությունից ներս, այլ հավատքի ապրումով, հավատքի զգացումով և գիտակցությամբ այս հաստատության նշանակության, կարևորության, նվիրականության, այլապես մենք չենք ունենա այն արդյունքը, ինչ ունենք»,-նշեց Վեհափառ հայրապետը:

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին համերգով Երևանում էր


Ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին Հայաստանում է: Դեկտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում իտալացի երաժիշտը ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: 

Սուրբ Ծննդյան ջազ երեկո` «Երաժշտության կասկադ»


«Վահագն Հայրապետյան» տրիոն և երգչուհի Անուշ Ափոյանը ներկայացրեցին տարբեր երկրների ամանորյա երգեր։  
 

Աստվածաշնչային գիտելիքի մրցույթ-ստուգատեսի ներկայացում


300-ից ավելի աշակերտներ մասնակցեցին Աստվածաշնչային գիտելիքի մրցույթ-ստուգատեսի: 18 դպրոցի հաջողվեց հաղթահարել մրցութային երկու փուլերն ու անցնել հանրապետական փուլ: 

Ամանորը Էջմիածնի հայորդյաց տանը


Տոնական համերգով Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տունն ամփոփեց անցնող տարին: