Խաչի քարոզ՝ Ազատության պողոտայում


Արարատյան թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց, Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ, երիտասարդները աղոթեցին, վերցրին օրհված խաչեր և շարժվեցին դեպի Ազատության պողոտա: «Խաչի քարոզ» ակցիայի մասնակիցները Ազատության պողոտայի երկու տարբեր կանգառներում բաժանեցին մոտ 200 խաչ: 

«Ահեղ դատաստան» համերգ-ներկայացումն Օպերային թատրոնի բեմում էր


Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նորարար տեխնոլոգիական լուծումների շնորհիվ Միքելանջելոյի՝ Սիքստինյան կապելլայի որմնանկարների եռաչափ արտապատկերումը «Ահեղ դատաստան» համերգ-ներկայացման էական բաղադրիչն էր դարձել: Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմի» այս բեմադրությունը Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ  առաջին անգամ էր ներկայացվում  Հայաստանում: 

Սահմանամերձ Բերդի և տարածաշրջանի դպրոցականները պայուսակներ և գրենական պիտույքներ ստացան


Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի ՀՕՖ-ի «Այո» հարթակի բարեգործական նախաձեռնությամբ Բերդի և տարածաշրջանի 333 դպրոցականներ պայուսակներ և գրենական պիտույքներ ստացան:  

Սանգիբարանի ավետարանը բերվեց Սուրբ Շողակաթ վանք


Արդեն 4-րդ տարին է, օգոստոսի 31-ին հավատացյալները ուխտի են գալիս Էջմիածնի Ս.  Շողակաթ վանք: 1972թ.-ից Մատենադարանում պահվող 12-րդ դարի ձեռագիր ավետարանը հենց այս օրն է դուրս բերվում՝ հավատացյալներին իր զորությանը հաղորդակից դարձնելու համար: Նրանց մեջ շատ են ծնունդով Պարսկաստանի Փերիա գավառի Սանգիբարան գյուղի բնակիչները: Ավետարանը երկար դարեր պահվել է հենց Սանգիբարան գյուղում, այնուհետև տեղափոխվել Հայաստան: 
 

Գրենական պիտույքներ՝ Բերդ քաղաքի և հարակից 16 գյուղերի առաջին դասարանցիներին


Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակը նախաձեռնել է «Դպրոցի ճամփան» ծրագիրը: Երիտասարդների ջանքերի շնորհիվ Տավուշի մարզի սահմամամերձ Բերդ քաղաքի և հարակից 16 գյուղերի բոլոր 328 առաջին դասարանցիները կստանան պայուսակներ և գրենական պիտույքներ:

Անծուխ Երևան


#Անծուխ Երևան հեշթեգը հայտնվել է Երևանի փողոցային նկարազարդումներում: Ծխելու դեմ ակցիային և պասիվ ծխողներին պաշտպանելու գործին միացել են ազատ ոճի երիտասարդ նկարիչները: 

Վերափոխման տոն


Ո՞րն է Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնի խորհուրդը: Ինչպե՞ս են դա ապրում մեր հերոսները՝ խաղողագործ Ռուբիկ Թովմասյանը և Լևոն սարկավագի մայրը՝ տիկին Գայանեն: Տոնի աստվածաբանական մեկնությունը ներկայացնում է Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Ամառային ճամբարներ Օձունում և Վանաձորում


Ամառային ճամբարները Գուգարաց թեմում:

Սերժանտ Գևորգ Դադասյանը կպրոթեզավորվի Կալկաթայում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախաձեռնությամբ


Հուլիսի 26-ին-ին Հայոց հայրապետի հյուրը սերժանտ Գևորգ Դադասյանն էր: 2016թ. նոյեմբերին նա ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի դիվերսիոն ծրագիրը խափանելիս ծանր վիրավորվել է: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախաձեռնությամբ և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության աջակցությամբ Գևորգը առաջիկայում անհրաժեշտ բուժում կստանա և կպրոթեզավորվի Հնդկաստանում:

Կարապի լճում Վարդավառի տոնական ջրոցին էր


Ամեն տարի հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում տոնվում է Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Տոնի ժողովրդական ծեսը ջրոցին է, որի հիմքում ընկած է այն հավատամքը, թե իրար վրա ցողած ջուրը ազատվում է վախից, հիվանդություններից: Ամեն տարի Երևանի կենտրոնում՝ Կարապի լճում Երևանի բնակիչները և հյուրեը հավաքվում են խաղալու ավանդական ջրոցին:

Կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենի վարպետության դասը Երևանում


Գերմանացի կինոռեժիսոր, կինոօպերատոր, «Ոսկե ծիրանի» Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ Ֆրեդ Քելեմենը փառատոնին իր ռեժիսորական և օպերատորական աշխատանքը ներկայացնելուց բացի նաև վարպետության դասեր անցկացրեց: 

«Հայաստանի փոքրիկ երգիչները» ներկայացրեցին ճապոնական երգերի նոր ձայնասկավառակը


Ճապոնական փոփ ժանրի 10 երգ «Հայաստանի փոքրիկ երգիչների» համար փոխադրվել է երգչախմբային կատարման: Ճապոնական ամենախոշոր ձայնագրման ստուդիաներից մեկի` JVC-ի պրոդյուսերներից Հիրոշի Նագանոն երգչախմբի կատարումը 2016-ին լսում է ճապոնական շոու-ծրագրում, տպավորվում է որոշում է ձայնագրել սկավառակ: Դրանում ընդգրկված երգերից մի քանիսը երգչախումբը կատարեց սկավառակի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ հունիսի 10-ին՝ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում: