Երիտասարդ գրականագետները Գրականության ինստիտուտում մասնակցում էին գիտական նստաշրջանին


Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում անցկացվեց երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողով:

Մեկնարկել է ՀՕՖ-ի ՇՈԿՈԼԱԴԻ ԲԱՆԿ ծրագիրը


Արդեն երեք տարի է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արելյան թեմի Հայ օգնության ֆոնդն իրականացնում է «Շոկոլադի բանկ» ծրագիրը։ Այս տարի դեկտեմբերի 25-ից հետո Լոռու մարզի Յաղդան, Պրիվոլնոյե, Միխայլովկա, Գյուլաքարակ և Պուշկինո գյուղերի շուրջ 355 երեխաների մինչև Ամանոր կայցելի Հայ օգնության ֆոնդի և «Այո» հարթակի Ձմեռ պապը՝ նվիրելու հավաքված քաղցրավենիքը:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ամփոփեց տարվա ծրագրերը


Դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Կլոր սեղան» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամն ամփոփեց անցնող տարին: Նախաձեռնությունների արդյունքներն էին ներկայացնում Կլոր սեղանի գործընկերներ կազմակերպությունները: 

Համերգային երեկո՝ նվիրված Լուսիեն Զաքարյանին. նա կդառնար 80 տարեկան


Հայ հոգևոր երաժշտության լավագույն կատարողներից Լուսինե Զաքարյանն այս տարի կդառնար 80 տարեկան: Նրա հոբելյանին էր նվիրված «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դեկտեմբերի 12-ին «Հուշերի հետ» խորագրով համերգային երեկոն: Մասնակցում էին Երևանի պետական կամերային երգչախումբը, օպերային երգիչներ: Համերգը կազմակերպել էր «Տենոր» համաշխարհային ասոցիացիան:

Գորիսը 2018-ին կլինի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք


2018թ.-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք կլինի Գորիսը. այս տիտղոսը քաղաքին  պաշտոնական միջոցառմամբ կփոխանցվի հունիսին։

Տավուշի թեմի արտադրանքը` Ամանորին և Սուրբ Ծննդյանն ընդառաջ բացված տոնավաճառում


Տավուշի թեմը «Պահապան» զարգացման հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 9-ին, Սուրբ ծննդյան և Ամանորին ընդառաջ բացված տոնավաճառում ներկայացնում էր Հաղարծնի վանքին կից գործող ձեռնարկության արտադրանքը՝ եթերային յուղերը, «Որդան կարմիր» քսուկը, մեղր: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Տավուշի թեմի սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Հայաստանի փոքրիկ երգիչների համերգաշրջանի վերջին համերգը


Հոկտեմբերի սկզբին «Հայաստանի փոքրիկ երգիչները» համերգային շրջագայությամբ Իսրայելում էին: Դեկտեմբերի 8-ին Երևանում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երգչախումբը հանդես եկավ շնորհակալական համերգով, որն ուղղված էր շրջագայության բոլոր աջակիցներին: Այն կրում էր «Դեռ 24 տարեկան...» խորագիրը:

Շախմատի մրցաշար Արարատյան թեմում


Քահանաները, զինվորները, շախմատի դպրոցի սաները, Ոստիկանական ակադեմիայի ու Հայ առաքելական եկեղեցու թեմերի ներկայացուցիչներն էին դեկտեմբերի 5-ին Արարատյան հայրապետական թեմում մասնակացում շախմատի ամենամյա հինգերորդ մրցաշարին: Մրցավարը Նորիկ Քալանթարյանն էր:

Ավարտվեց ՀՕՖ-ի «Այո» հարթակի դրամահավաքի փուլը` Մասրիկ գյուղի մանկապարտեզի համար


Նոյեմբերի 28-ին ՀՕՖ-ի «Այո» հարթակի «Տաքուկ ձմեռ» ծրագրի վերջին միջոցառումն էր: «Հոդված 3» ակումբում կազմակերպվել էր բնական օճառների վաճառք: Օճառները պատրաստել էին «Արեգնազան» դպրոցի երեխաները: Գրիգորի և Մելինե Թուֆայանները կրկնապատկել են դրամահավաքից գոյացած ամբողջ գումարը, որը կտրամադրվի Մասրիկ գյուղի մանկապարտեզի նորոգմանը: 

«Շոպենիանա» բալետային ներկայացումը` Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում


ՇՈՊԵՆԻԱՆԱ, ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ և ԼՈՐԿԻԱՆԱ. երեք բալետային ներկայացում մեկ երեկոյի ընթացքում, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում:

Արմաշ գյուղի դպրոցն անվանակոչվեց Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի անունով


Արմաշ գյուղի դպրոցն անվանակոչվեց Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի անունով: Անվանակոչության պաշտոնական հանդիսությանը բացվեց նաև Օրմանյանի հուշաքարը:

Բարեգործական ցուցահանդես՝ ի նպաստ զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցման


Հոկտեմբերի 20-ից Royal Classic House հյուրանոցի ցուցասրահում բացվել է երիտասարդ նկարիչ Օնո Հակոբյանի անհատական ցուցահանդեսը: «Պարտք» խորագրով այս ցուցահանդես-վաճառքն իրականացվում է «Փյունիկ» հիմնադրամի և Պաշտպանության նախարարության աջակցությամբ: Հասույթը տրամադրվելու է թիվ 1 համալսարանական կլինիկայում զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցմանը: