Անկախության 26-րդ տարեդարձը. այցելություն Եռաբլուր և Հանրապետական մաղթանք Մայր Տաճարում


Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, Եռաբլուր զինվորական պանթեոն հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ երկրի բարձրագույն ղեկավարության և Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների ուղեկցությամբ:
Եռաբլուր այցելությունից հետո ներկաներն ուղևորվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Կատարվեց Հանրապետական մաղթանք` նվիրված ՀՀ անկախության քսանվեցերորդ տարեդարձին:  

Թաիրով գյուղի երեխաները նոր մանկապարտեզ ունեն


«Արման Տերտերյան» բարեգործական հիմնադրամի, Գերմանիայի հայ գործարարների միության և Փարաքարի գյուղապետարանի աջակցությամբ Թաիրով գյուղի փոքրիկներն այսուհետ հնարավորություն կունենան բարեկարգ ու կահավորված մանկապարտեզ հաճախել: Բարերարները Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի վաղեմի բարեկամներն են, որոնց հետ նա ծանոթացել է դեռ Գերմանիայում ուսանելու տարիներին:  

Երևանում բացվել է Արաբկիրի հայորդաց տան նկարչության խմբի աշխատանքների ցուցահանդեսը


«Նարեկացի» արվեստի միությունում բացվել է Արաբկիրի հայորդաց տան նկարչության խմբի 6-ից 15 տարեկան սաների աշխատանքների ցուցահանդես՝ «Աշխարհը մեր գույներով» խորագրով:

Գևորգյան ճեմարանի նոր ուսումնական տարվա հանդիսավոր մեկնարկը


Այս տարի Գևորգյան ճեմարան ընդունվել է 18 ուսանող:  Եւս 18-ը հոգևոր կրթություն կստանա Սևանի Վազգենյան դպրանոցում: Գևորգյան ճեմարնի ուսումնական տարվա բացման արարողությանը հայրապետական օրհնության խոսքը ներկաներին ուղղեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

Գրաբարի շտեմարան՝ հանրակրթական դպրոցների համար


Արարատյան հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում լույս է տեսել գրաբարի ուղեցույց դպրոցականների համար: 

Կրթության գործի մշակների օրհնության կարգ Մայր Աթոռում


Նոր ուսումնական տարվա նախօրեին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կրթության գործի մշակների օրհնության կարգ կատարվեց: Արդեն 8-րդ անգամ կրթության ոլորտի աշխատակիցներն աշխատանքը սկսում են Վեհափառի օրհնությամբ ու պատգամով: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպմանը քննարկեցին նաև կրթական նոր ծրագրերն ու նախագծերը: 

Վարդենիսի «Պապեի Նարեկ» հրաշագործ Ավետարանը Սբ. Հակոբի վերաօծման 5-ամյակի առիթով տարվեց եկեղեցի


Արագածոտնի թեմի Վարդենիս գյուղի Ս. Նարեկ մատուռում է հանգրվանում 18-րդ դարի հրաշագործ Ավետարանը, որրին ժողովուրդն անվանում է է «Պապեի Նարեկ»: Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծման 5-ամյակի առթիվ, տոնական պատարագին հրաշագործ Ավետարանը հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Սուրբ Նարեկ մատուռից:

Սահմանամերձ Սարիգյուղի երեխաները ուստարին կսկսեն նորոգված նախակրթարանում


Դեռ նախորդ տարվա նոյեմբերին ՀԲԸՄ Ֆրանսիայի ճյուղը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հայտնել էր համայնքին օգնելու պատրաստակամության մասին: Սահմանամերձ Սարիգյուղի դպրոցի նախակրթարանի նորոգման ծրագիրը կազմելուց հետո 33 հոգանոց խումբը ձեռնամուխ եղավ միջոցների հայթհայթմանը: Համերգներից ու միջոցառումներից ստացված հասույթով, էլեկտրոնային նվիրատվությամբ և անհատ բարերարների միջոցներով հանգանակված գումարով խումբը եկավ հայրենիք: 3 շաբաթ տևած շինարարական աշխատանքներն ավարտվեցին դասարանների բացումից րոպեներ առաջ:

Խաղողի և գինու խորհրդաբանությունը` Նոր կտակարանում և հայ հնագույն մշակույթում


Խաղողի և գինու խորհրդաբանությունը` Նոր կտակարանում և հայ հնագույն մշակույթում. ներկայացնում են Մարկոս քահանա Մանգասարյանը և հնագետ Բորիս Գասպարյանը: 

Օծվեց Թթուջրի Սուրբ Աստվածածին եկեղեցին


Հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում օծվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին: Նորաօծ եկեղեցում առաջին պատարագը Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնական պատարագն էր, որից հետո կատարվեց խաղողի օրհնություն: 

Հայ Առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների համագործակցությունը. Լեոնիդ եպիսկոպոսի այցը Մայր Աթոռ


ՀՀ-ում Ռուս ուղղափառ եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի եպիսկոպոս Լեոնիդը Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով հյուրընկալվել էր Մայր Աթոռում:

Սփյուռքահայ ուսուցիչները հյուրընկալվել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


ՀՀ կրթության և գիտության նախարարության ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակցող սփյուռքահայ ուսուցիչները հյուրընկալվել էին Մայր Աթոռում: Հայոց հայրապետի հետ հանդիպման ընթացքում Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց ծրագրին մասնակցող 16 երկրներից ժամանած ուսուցիչներին: Արդեն 18-րդ անգամ Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը միավորում է աշխարհի հայկական գաղթօջախներում հայապահպանման առաքելություն իրականացնողներին և հնարավորություն տալիս միմյանց հետ կիսելու փորձառությունը: